ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Նոր մեթոդը կօգնի արագ գնահատել քիմիաթերապիայի արդյունավետությունը. news.am

Մոտ ապագայում քիմիաթերապիա ստացող հիվանդները կկարողանան իրական ժամանակի ռեժիմում պարզել, թե արդյո՞ք քիմիաթերապիան արդյունավետ է: Բոսթոնի Brigham եւ Women’s Hospital կլինիկաների գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակում, որի օգնությամբ բուժումը սկսելուց արդեն 8 ժամ անց հնարավոր կլինի իմանալ, թե այն իրո՞ք սպանում է քաղցկեղային բջիջները:
Ներկայում քիմիաթերապիայի արդյունավետության գնահատման համար համակարգչային տոմոգրաֆիա են օգտագործում, որի օգնությամբ բժիշկները հետեւում են ուռուցքի չափերի փոփոխությանը: Սակայն չի կարելի հաճախ կատարել այդ հետազոտությունը, ու նաև դա արդյունավետ տեղեկատվություն չի ապահովի անգամ հաճախ կրկնելուց: Ներկայում գիտնականներն առաջարկում են նանոմասնիկներ օգտագործել, որոնց ներմուծումը բուժման հենց առաջին օրը կօգնի հասկանալ, թե արդյո՞ք քիմիաթերապիան ազդում է:
Գիտնականներն առաջարկում են նանոմասնիկներն օգտագործել քիմիաթերապեւտիկ դեղերն ուռուցքին հասցնելու համար: Եթե քաղցկեղային բջիջը մահանում է դեղի ազդեցությամբ, նանոմասնիկը սկսում է կանաչ լույս արձակել. նման լուսարձակումը նշանակում է, որ օրգանիզմը պատասխանում է թերապիային: Լուսարձակումն առաջանում է կասպազայի ազդեցության արդյունքում` ֆերմենտի, որն արտազատում են մեռնող բջիջները: Կասպազան փոխազդում է նանոմասնիկների կազմի մեջ մտնող հաղորդիչ տարրի հետ` այդպիսով կանաչ լուսազատում առաջացնելով:
Գիտնականներն արդեն փորձարկել են նանոմասնիկների աշխատանքը շագանակագեղձի քաղցկեղի եւ մելանոմայի բջիջների վրա: Առաջին դեպքում նրանք ուռուցքային բջիջներին պակլիտաքսել են հասցնում, իսկ երկրորդ դեպքում` հակամարմիններ, որոնք օգտագործվում են իմունաթերապիայի ընթացքում: Եթե ուռուցքները զգայուն են այդ դեղերի հանդեպ, ինտենսիվ լուսարձակում է դիտվում:
Շիլադիտիա Սենգուպտին եւ իր գործընկերները կարծում են, որ կլինիկական պրակտիկայում նոր մեթոդի ներմուծումը կօգնի խուսափել հիվանդներին ոչ արդյունավետ դեղերի նշանակումից, որոնց ընդունումը ոչ մի կերպ չի ազդում նրանց ուռուցքի վրա:
Մոտ ապագայում գիտնականները հույս ունեն իրենց մեթոդը մարդկանց վրա փորձարկել:
Նոր մեթոդի մասին հայտնում է The Proceedings Of The National Academy Of Sciences ամսագիրը:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն