ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ռուս կենսաբանները պարզել են քաղցկեղի հանգեցնող մուտացիաների մեխանիզմը. news.am

Այն մուտացիաների մեծամասնությունը, որը հանգեցնում է քաղցկեղային ուռուցքների 18 տոկոսի առաջացմանը, տեղի է ունենում ԴՆԹ-ի կրկնապատկման ընթացքում, ապացուցել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Ա. Խարկեւիչի անվան տեղեկատվության փոխանցման խնդրների ինստիտուտի (ՌԳԱ ՏՓԽԻ) եւ Ժնեւի համալսարանի բիոտեղեկատվագետները: Հետազոտության արդյունքները նկարագրված են Genome Research ամսագրում:
Մարդու սոմատիկ բջիջների ԴՆԹ-ի մուտացիաները հանգեցնում են առողջ բջջի վերափոխմանը քաղցկեղայինի, հետագայում հիվանդության զարգացմանը եւ հակաքաղցկեղային թերապիայի հանդեպ կայունության ձեռք բերմանը: ԱՐՕՎԵՍ-ը հակավիրուսային պաշտպանության սպիտակուց է, որը ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի փոփոխություններ է առաջ բերում, սակայն քաղցկեղային բջջում այն «հարձակվում է յուրայինների վրա» եւ «գրոհում է» մարդկային ԴՆԹ-ին: Թե երկշղթայանի ԴՆԹ-ն փոփոխելու անընդունակ ԱՐՕՎԵՍ-ն ինչպես է դրանում մուտացիաներ առաջացնում, անհայտ էր մնում, տեղեկացնում է Ռուսաստանի Գիտական կազմակերպությունների դաշնային գործակալության (ԳԿԴԳ) մամուլի ծառայությունը:
Ռուս բիոտեղեկատվագետների խմբին հաջողվել է լույս սփռել այդ հարցի վրա: Գիտնականները ցույց են տվել, որ մուտացիաների մեծամասնությունը, որոնք առաջանում են ԱՐՕՎԵՍ-ից, տեղի են ունենում ԴՆԹ-ի կրկնապատկման ընթացքում, այն կարճ ժամանակահատվածներում, երբ ԴՆԹ-ի թելիկներն իրար հետ զուգակցված չեն: ԴՆԹ-ի այն շղթան, որը կրկնապատկվում է որպես հետ մնացող, ավելի երկար է մենակ մնում. համապատասխանաբար դրա վրա բազմաթիվ մուտացիաներ են տեղի ունենում, որոնց պատճառը ԱՐՕՎԵՍ-ն է:
«Քաղցկեղի տարբեր տեսակների համար մուտացիայի գործընթացը շատ առանձնահատուկ է. ծխողների մոտ քաղցկեղն առաջանում է ծխախոտի ծխում առկա մուտացիաներից, իսկ հիմնային կարցինոման կամ մելանոման` արեւի լույսի ազդեցության հետեւանքով: Սակայն կան գործընթացներ, որոնք մուտացիաներ են առաջացնում քաղցկեղի միանգամից մի քանի տեսակի համար, դրանց մեջ հիմնականներից մեկը ԱՐՕՎԵՍ ակտիվ սպիտակուցի ակտիվությամբ պայմանավորված մուտացիան է, որը «հարձակվում է» մեկ շղթայով ԴՆԹ-ի վրա », - պարզաբանել է նախագծի հեղինակ եւ հոդվածի առաջին հեղինակ Վլադիմիր Սեպլյարսկին:
Գիտնականի խոսքով, հավանականություն կա, որ ստացված արդյունքներն իրենց հետագա զարգացման ընթացքում կհանգեցնեն այն բանի ավելի խոր ընկալմանը, թե ինչ է տեղի ունենում քաղցկեղային եւ սոմատիկ բջիջներում եւ, որպես հետեւանք, համապատասխան հակաքաղցկեղային թերապիա կառաջարկեն:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն