ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Գիտնականները բացատրել են ճարպակալման ու քաղցկեղի միջեւ կապի մեխանիզմը. news.am

Գիտնականները գտել են այն մեխանիզմը, որը թույլ է տալիս քաղցկեղային բջիջներին ավելի արագ աճել ու բազմանալ, երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն աճում է: Սա կարող է բացատրել, թե ինչու արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով մարդկանց (օրինակ ճարպակալում ունեցողների) մոտ զգալիորեն ավելի մեծ է քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման հավանականությունը:
Ինչպես նշել են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները, այսպես կոչված՝ «շաքարային անջատիչը», կարող է բացատրել ճարպակալման ու քաղցկեղի միջեւ կապը: Երբ մենք սնունդ ենք գործածում, մարսողության ընթացքում այն տրոհվում է մոլեկուլների, որոնք արյան մեջ են հայտնվում: Արյունը շրջանառվում է ամբողջ օրգանիզմում՝ գլյուկոզա հասցնելով մարմնի բջիջներին, որոնք այն օգտագործում են որպես վառելիք: Որպեսզի գլյուկոզան ավելի արդյունավետ կլանվի՝ այն միանում է ինսուլին կոչվող հորմոնի հետ, որը «դարպասապահի» դեր է կատարում, քանի որ ամրանում է բջիջների մակերեսին գտնվող ռեցեպտորներին ու բացում դարպասները կամ ճանապարհները՝ գլուկոզային թողնելով, որ ներս մտնի:
Հետազոտողները դեռ երկու տարի առաջ էին ստեղծել ճանճեր՝ ակտիվացնելու համար այն գեները, որոնք ակտիվ են նաեւ քաղցկեղով հիվանդներից շատերի մոտ: Ճանճերն ունեին այն նույն գեները, որոնք վերահսկում են մետաբոլիզմն ու բջիջների աճը մարդկանց մոտ, դրա համար էլ ստացված արդյունքները նաեւ մարդկանց են վերաբերում:
Վերջին հետազոտության ընթացքում գիտնականներն այդ նույն ճանճերին ավելի մանրակրկիտ են ուսումնասիրել: Նրանք պարզել են, որ ուռուցքների բջիջները գլյուկոզայի մատչելիությունը ոչ թե իրենք են ճանաչում, այլ՝ SIK անվանումով սպիտակուցի միջոցով: Այդ սպիտակուցը շաքարի սենսորի պես մի բանի դեր է կատարում: Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանն ի պատասխան՝ սպիտակուցը ստեղծում է աճի որոշակի ազդանշաններ, որոնք էլ թույլ են տալիս, որ ճարպակալումով տառապողների օրգանիզմում ուռուցքների բջիջներն ավելի արագ զարգանան ու աճեն:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն