ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Google-ը քաղցկեղային բջիջները հայտնաբերելու համար թեւնոց է մշակում. news.am

Google Х լաբորատորիան թեւնոց է մշակում, որն ունակ է քաղցկեղային բջիջները հայտնաբերել եւ նախազգուշացնել սրտի նոպաների եւ արյան շրջանառության համակարգի հետ կապված մի շարք այլ հիվանդությունների մասին: Վաղ փուլերում օնկոլոգիական հիվանդությունների հայտնաբերման նախագծի շրջանակներում գիտնականները մարդու արհեստական մաշկ են ստեղծել: Google X լաբորատորիայի Life Sciences հետազոտական խմբի ղեկավար Էնդրյու Կոնրադի խոսքով նախագիծը դեռ սկզբնական փուլում է գտնվում:
Կոնրադը պարզաբանել է, որ արյան բջիջներից հազար անգամ փոքր չափեր ունեցող մասնիկների աշխատանքի սկզբունքն այն է, որ դրանք մագնիսի նման կամրանան մարմնի ներսի պրոտեիններին կամ բջիջներին:
Լաբորատորիայի աշխատակիցները նաեւ աշխատում են շարժական սարք ստեղծելու վրա, որը կկարգավորի մասնիկների աշխատանքը, դրանք կհավաքի եւ կհետազոտի այն բջիջները, որոնց կկպչեն այդ մասնիկները: Ենթադրվում է, որ այդպիսի սարքավորումն առողջական վիճակը կանոնավոր ստուգելու համար անհատական սարք կդառնա:
«Նանոմասնիկներն այդպիսի բջիջներ որոնելու համար կսկսեն շրջանառվել Ձեր մարմնի ներսում, իսկ մենք հատուկ սարքավորման օգնությամբ պետք է այդ մասնիկներին հարցում անենք, թե ինչ է նրանց հաջողվել հայտնաբերել»,-ասել է գիտնականը:
Կոնրադը նշել է, որ քաղցկեղային բջիջներ հայտնաբերելու դեպքում այդ նանոմասնիկները կսկսեն «լուսավորվել», իսկ բժիշկներին այդ լուսավորումը տեսնելու հնարավորություն ստեղծելու համար անհրաժեշտություն է ծագել որոշելու մաշկի «անցանելիության ունակությունը»: Այդ նպատակների համար Google ընկերությունն արհեստական մաշկից կազմված փորձնական ձեռքեր է ստեղծել, որոնք նաեւ մասամբ դոնորների մարդկային մաշկի հյուսվածքներ են պարունակում, հաղորդում է RT-ն:
«Երբ քասթինգ էր անցկացվում, եւ ստեղծվում էին այդ ձեռքերը, մարդու բնական մաշկի նման հատկություններով հատուկ նյութեր են ընտրվել, որոնք օժտված են բնական էնդոգենային ֆլուորոսցենցիայով եւ նույնանման բիոքիմիական կազմն ունեն»,-պարզաբանել է մասնագետը:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն