ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Փրկվել է ինսուլտով և COVID-19 վարակով հիվանդի կյանքը. erebunimed.com
![Փրկվել է ինսուլտով և COVID-19 վարակով հիվանդի կյանքը. erebunimed.com Փրկվել է ինսուլտով և COVID-19 վարակով հիվանդի կյանքը. erebunimed.com](up/article/big/file_56280_9459072.jpg)
43-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել հանկարծակի սկսված ուժեղ գլխացավով, զարկերակային բարձր ճնշմամբ: Բժշկական կենտրոն մուտք գործելուց հետո անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները` գլխուղեղի ԿՏ և ԿՏ-անգիոգրաֆիա, կրծքավանդակի ԿՏ և լաբորատոր հետազոտություններ:
Հիվանդը հոսպիտալացվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը ունեցել է գլխուղեղի զարկերակների երկու պարկաձև անևրիզմաներ (լայնացումներ), որոնց շրջանում անոթի պատի թուլությունը հանգեցրել է անոթի պատռման և գլխուղեղի շուրջը ծանր արյունազեղման առաջացման։ Նշված իրավիճակում հիվանդի կյանքին լուրջ վտանգ էր սպառնում հատկապես կրկնակի արյունազեղման դեպքում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացել, երբ հիվանդի COVID-19 -ի թեսթավորման արդյունքը դրական է եղել:
Հիվանդին կրկնակի արյունազեղումից փրկելու նպատակով Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանի կողմից որոշում է կայացվել կատարել ներանոթային վիրահատություն՝ ամրացնելու վնասված զարկերակները։ Նշված միջամտությունը պահանջում էր վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի բարձր պրոֆեսիոնալիզմ, հմտություն և համակարգված աշխատանք, քանի որ անևրիզմաների կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով առկա էր շատ բարձր ռիսկ ներվիրահատական արյունազեղման կամ իշեմիկ կաթվածի առաջացման։
Հիվանդի մոտ COVID_19 վարակի առկայությունը մեծացնում էր, ինչպես հիվանդի ռիսկերը կաթվածի բուժման ընթացքում, այնպես էլ վտանգի տակ էր դնում ամբողջ վիրաբուժական թիմին։ Վերջին հանգամանքը ստիպում էր այս բարդ միջամտությունն անցկացնել առավել բարդ պայմաններում՝ կիրառելով վարակի տարածման կանխարգելմանը ուղղված խստագույն միջոցներ։ Նման վիրահատությունների ժամանակ օգտագործվող ճառագայթային պաշտպանության կապարե արտահագուստից բացի, անձնակազմը կրում էր նաև հակավիրուսային պաշտպանության արտահագուստ և հատուկ դիմակներ։
Վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վիրահատությունը կատարվել է բարձր մակարդակով և առանց բարդությունների: Արյունազեղման ինչպես նաև COVID-19 վարակի բուժումը հետագայում պատշաճ կերպով իրականացվել է ինտենսիվ թերապիայի, նյարդաբանական, նյարդավիրաբուժական և թերապևտիկ թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ։
Այդպիսի թիմային պայքարի արդյուքնում հիվանդը հաղթահարել է բոլոր խնդիրները, դուրս է գրվել առողջացումով և վերադարձել է ընտանիք։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Դիմային նյարդի հետվիրահատական վերականգնում. nairimed.com Դիմային նյարդի հետվիրահատական վերականգնում. nairimed.com](up/article/small/file_63613_902426.png)
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
![](images/calendar.png)
![Հազվադեպ հանդիպող կլինիկական դեպք նյարդաբանի պրակտիկայում. Ազնար Այդինյան. armeniamedicalcenter.am Հազվադեպ հանդիպող կլինիկական դեպք նյարդաբանի պրակտիկայում. Ազնար Այդինյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62738_6712154.jpg)
Նեյրոբորելյոզ կամ Լայմի հիվանդություն
«Արմենիա» ՀԲԿ էր դիմել մարզում բնակվող 40 տարեկան տղամարդ` հետևյալ գանգատներով...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք. Մորտոնի նևրոմայի վիրահատական բուժում. nairimed.com Կլինիկական դեպք. Մորտոնի նևրոմայի վիրահատական բուժում. nairimed.com](up/article/small/file_61698_7027107.jpg)
«Նաիրի» բժշկական կենտրոն է ընդունվել 60 տարեկան պացիենտ, որը գանգատվում էր ոտնաթաթի ուժեղ ցավից: Ցավը ոտքի երրորդ-չորրորդ մատների ներբանային մակերեսից ճառագայթում էր դեպի ոտնաթաթի ծայրը...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ներկայացվել է «Ալցհայմերի հիվանդություն. խնամատարի ուղեցույցը» ՀՀ ԱՆ. Ներկայացվել է «Ալցհայմերի հիվանդություն. խնամատարի ուղեցույցը»](up/article/small/file_59627_1227665.png)
Առաջնային օղակի բժիշկների համար կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է «Ալցհայմեր հիվանդության խնամքի» ուղեցույցը...
![](images/calendar.png)
![Հայաստանում առաջին անգամ կատարվել է Վադա թեստ. Ի՞նչ է դա եւ ինչու՞ է այդքան կարեւոր Հայաստանում առաջին անգամ կատարվել է Վադա թեստ. Ի՞նչ է դա եւ ինչու՞ է այդքան կարեւոր](up/article/small/file_59484_7588759.jpg)
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/...
![](images/calendar.png)
![Ներանոթային վիրահատություն՝ հենց ինսուլտի ընթացքում. erebunimed.com Ներանոթային վիրահատություն՝ հենց ինսուլտի ընթացքում. erebunimed.com](up/article/small/file_58899_9406727.png)
Հիվանդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել ոչ ծանր վիճակում. ախտորոշման ընթացքում պարզվել էր, որ գլխուղեղը սնուցող հիմնական անոթները քրոնիկ խցանված են: Քանի որ այդ դեպքում ներանոթային վիրահատությունները...
![](images/calendar.png)
![Երկարատև ուսուցումը չի ազդում դեմենցիայի վրա. armeniamedicalcenter.am Երկարատև ուսուցումը չի ազդում դեմենցիայի վրա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_57566_8510297.jpg)
Նախկին հետազոտություններից ենթադրվում էր, որ ուսուցման լրացուցիչ տարին օգնում է նվազեցնել դեմենցիայի վտանգը: Սակայն Դույսբուրգ-էսսեն համալսարանի հետազոտողները հերքել են այդ կապը...
![](images/calendar.png)
![Ինչպես է մաքրվում գլխուղեղը քնի ժամանակ. armeniamedicalcenter.am Ինչպես է մաքրվում գլխուղեղը քնի ժամանակ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_57384_3275808.jpg)
Մարդն այլ միջոց չունի ուժերը վերականգնելու, քան լիարժեք քունն է: Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանին կից հոգեբուժական և հոգեթերապիայի հիվանդանոցի պրոֆեսոր Հանս Ֆյորստլը դեղագործների...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում ԵՊԲՀ. Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում](up/article/small/file_56939_8943503.jpg)
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը...
![](images/calendar.png)
![Եղանակը կարող է մեծացնել կաթվածի վտանգը. armeniamedicalcenter.am Եղանակը կարող է մեծացնել կաթվածի վտանգը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_56928_5160653.jpg)
Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն