ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Գիտնականները պատահաբար հայտնաբերել են մաշկի ծերացման համար պատասխանատու ֆերմենտ. news.am

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները մաշկի ծերացման համար պատասխանատու ֆերմենտ են հայտնաբերել: Հետաքրքիր է, որ նրանք ֆերմենտը միանգամայն պատահաբար են գտել, երբ հետազոտություն էին անցկացնում, թե ինչպես է Granzyme-B նյութն ազդում զարկերակների առողջության վրա եւ որքանով է այն բարձրացնում աթերոսկլերոզի եւ սրտի կաթվածի առաջացման հավանականությունը:
20 շաբաթ տեւած փորձարկման ընթացքում գիտնականները մկների համար յուրահատուկ սոլյարի են ստեղծել, որտեղ շաբաթը երեք անգամ 3-4 րոպեի ընթացքում մկներn ուլտրամանուշակագույն ճառագայթման են ենթարկվել: 20-րդ շաբաթվա վերջում գիտնականները նկատել են, որ այն մկների մաշկը, որոնցից հեռացրել են Granzyme-B ֆերմենտը, հարթ եւ առողջ է եղել, իսկ մնացած բոլորինը կնճռոտվել է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցութունից: Այսպիսով, նրանք այն եզրահանգմանն են եկել, որ Granzyme-B-ն ո՛չ միայն վատթարացնում է զարկերակների վիճակը, այլեւ պատասխանատու է մաշկի ծերացման համար:
Առաջատար հետազոտող Դեյվիդ Գրենվիլն ասել է, որ մաշկը սովորաբար տեսանելիորեն ծերանում եւ կնճռոտվում է հենց արեւի լույսի պատճառով (ուլտրամանուշակագույն ճառագայթներ):
«Իսկ մենք հայտնաբերել ենք, որ եթե օրգանիզմից հեռացնենք Granzyme-B-ն, մաշկն ավելի լավ կպաշտպանվի կոլագենի կորստից եւ կնճիռների առաջացումից, ինչպես առնվազն մկների դեպքում էր»:
Հավանաբար Granzyme-B-ն ինչ-որ կերպ ոչնչացնում է կոլագենի ամբողջականությունը եւ թուլացնում մաշկը, որի արդյունքում էլ ձեւավորվում են կնճիռները: Իսկ արեւի լույսը մեծացնում է Granzyme-B-ի քանակը եւ ուժեղացնում մաշկի վրա այդ նյութի բացասական ազդեցությունը:
Գիտնականները հույս ունեն, որ իրենց բացահայտումը հնարավորություն կտա մաշկի ծերացման դեմ նոր կոսմետիկ միջոցներ ստեղծել:
Սակայն հիմնական խնդիրն այն է, որ մարդու օրգանիզմից պարզապես չի կարելի վերցնել եւ հեռացնել Granzyme-B-ն, ինչպես եղել է մկների դեպքում, քանի որ այն իմունային համակարգի մի մաս է կազմում, եւ պարզ չէ, թե ինչ կլինի այդ նյութի հեռացման դեպքում:
Կարդացեք նաև

Ծառայությունում կատարվում է մաշկային պապիլոմաների, ֆիբրոմաների, վիրուսային ախտահարումներ հեռացում, ակնեի, սնկային հիվանդությունների, ինչպես նաև գլխամաշկի դերմատիտների, եղունգների ախտահարումների բուժում...


Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...


Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով...


Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...


Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...


Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...


Գիտնականները ԱՄՆ-ում մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը հնարավոր է դնել մաշկի վրա և այդպիսով նվազեցնել ո՛չ միայն կնճիռների և աչքերի տակի պարկերի տեսանելիությունը, այլև, իրապես, բարելավել մաշկի վիճակը դրա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն