Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։

Հրամանով սահմանվել է՝ աշխատող է հանդիսանում աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) գործունակ ֆիզիկական անձը։

Փոփոխությունների համաձայն՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չեն ներկայացնում ինչպես ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները և հղիները, այնպես էլ մինչև 18 տարեկան աշխատողները և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: 90 օրը հաշվարկվում է հիվանդության ախտորոշման համար հիմք հանդիսացած առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։ Եթե անձը հիվանդացել է COVID-19-ով ոչ առաջին անգամ, ապա 90 օրը հաշվարկվում է հիվանդության վերջին ախտորոշման համար հիմք հանդիսացող առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։

Միաժամանակ, հեռավար եղանակով աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։

Հաստատված պահանջներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 14-ից։

Նշենք, որ նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...

ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է
ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն

Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...

ՀՀ ԱՆ. «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է
ՀՀ ԱՆ. «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է

Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Արդյո՞ք պետք է պատվաստվի կորոնավիրուսով հիվանդացած անձը
ՀՀ ԱՆ. Արդյո՞ք պետք է պատվաստվի կորոնավիրուսով հիվանդացած անձը

Ապացուցողական բժշկության տվյալներով, դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ...

Էխինոկոկոզի ուշացած դեպք՝ բարեհաջող ավարտով. վիրաբույժ Գևորգ Սիմոնյան. armeniamedicalcenter.am
Էխինոկոկոզի ուշացած դեպք՝ բարեհաջող ավարտով. վիրաբույժ Գևորգ Սիմոնյան. armeniamedicalcenter.am

«Ցանկալի է, որ մարդիկ կանխարգելիչ հետազոտություններ անցնեն. տարին գոնե մեկ անգամ կատարվի ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգենագրաֆիա, որպեսզի նմանատիպ հիվանդությունների դեպքում բարձիթողի վիճակներ չլինեն»...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Բժշկական հակացուցումների առկայությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը
ՀՀ ԱՆ. Բժշկական հակացուցումների առկայությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը

COVID-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները սահմանվում են միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, տեղամասային բժշկի կողմից...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պատվաստվածների համար դիմակը պարտադիր չի լինի
ՀՀ ԱՆ. Պատվաստվածների համար դիմակը պարտադիր չի լինի

Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում:

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Պատվաստանյութը ծածկում է շրջանառվող բոլոր չորս շտամները. Մերի Տեր-Ստեփանյան. morevmankan.am
Պատվաստանյութը ծածկում է շրջանառվող բոլոր չորս շտամները. Մերի Տեր-Ստեփանյան. morevmankan.am

Հայաստանում այս փուլում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը դեպի անկում է գնում, բայց չի բացառվում չորրորդ ալիքի բռնկում, եթե պատվաստման գործընթացը չակտիվանա։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում...

ՀՀ ԱՆ. Պատվաստումից հետո COVID-19-ի դեպքերը նվազել են 80%-ով
ՀՀ ԱՆ. Պատվաստումից հետո COVID-19-ի դեպքերը նվազել են 80%-ով

Պատվաստումից հետո` «Pfizer», «Moderna» ,«AstraZeneca» պատվաստանյութերի առաջին դեղաչափը կատարելուց հինգ շաբաթ անց, COVID-19-ի հիվանդացության դեպքերը նվազել են 80%-ով...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակի օգտագործման կանոնները
Բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակի օգտագործման կանոնները

Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակի սխալ օգտագործումը կարող է իջեցնել բարիերային պաշտպանության արդյունավետությունը...

Ինչպե՞ս տարբերել կորոնավիրուսային հազը սովորականից
Ինչպե՞ս տարբերել կորոնավիրուսային հազը սովորականից

Բժիշկները՝ պանդեմիայի սկզբից ի վեր հիշեցնում են, որ կորոնավիրուսով հիվանդացման մասին ահազանգող հիմնական ախտանիշներից մեկը հազն է: Սակայն միշտ չէ, որ հազը հատկապես COVID-19-ի նշան է...

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
ՀՀ ԱՆ. «8033». Շտապօգնության հեռախոսահամար` COVID-19-ով հիվանդների համար
ՀՀ ԱՆ. «8033». Շտապօգնության հեռախոսահամար` COVID-19-ով հիվանդների համար

COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության` 8033 շուրջօրյա կարճ համարը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ինչո՞ւ է կորոնավիրուսը հաճախ ախտահարում տարեցներին. nairimed.com
Ինչո՞ւ է կորոնավիրուսը հաճախ ախտահարում տարեցներին. nairimed.com

Տարեցներն ավելի հաճախ են կորոնավիրուսային վարակով հիվանդանում, քանի որ տարիքի հետ օրգանիզմում ACE2 սպիտակուցի քանակը շատանում է, որն այս հիվանդության հարուցիչն օգտագործում է առողջ բջիջների վարակման համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ