ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Պատվաստանյութը ծածկում է շրջանառվող բոլոր չորս շտամները. Մերի Տեր-Ստեփանյան. morevmankan.am

Հայաստանում այս փուլում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը դեպի անկում է գնում, բայց չի բացառվում չորրորդ ալիքի բռնկում, եթե պատվաստման գործընթացը չակտիվանա։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը:
«Եթե մենք այս տեմպերով շարունակենք պատվաստվել, մեծ հավանականությամբ կլինի նաև չորրորդ ալիք, որովհետև մեզ մոտ պատվաստումային ընդգրկվածությունը բավական ցածր է։ Այս պահին գնում է հիվանդացության նվազում՝ իր բնականոն ընթացքով։ Կորագիծը երբ նայում ենք, շատ հստակ երևում է երրորդ ալիքի անկումը։ Նաև արձանագրվում է մահերի նվազում։ Բայց սա մեզ առանձնապես հանգստանալու առիթ չի տալիս, որովհետև աշխարհում երկրներ կան, որտեղ այս փուլում հիվանդացության աճի միտում է արձանագրվում։ Այնպես որ, պատվաստումային գործընթացի ակտիվացումն այս լուսավոր շրջանն օգտագործելու համար շատ լավ առիթ է»,- ասաց նա։
Մասնագետի խոսքով՝ ամեն դեպքում պետք է գնալ պատվաստման ճանապարհով, որովհետև կորոնավիրուսի դեպքում հետինֆեկցիոն իմունիտետի տևողությունը մինչև հիմա վիճելի է։ Այսինքն՝ հիվանդացածները դեռևս ունեն կրկնավարակի հավանականություն։ «Իսկ պատվաստումը մեզ պահպանում է կրկնավարակից էլ, վարակվելու ռիսկից էլ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը հնչեց օրերս, որ պատվաստանյութը ծածկում է շրջանառվող բոլոր չորս շտամները։ Այսինքն՝ սա շատ լուրջ ձեռքբերում է այս պահի դրությամբ, որ կարող ենք կիրառել ու առիթից օգտվել»,- հավելեց Մերի Տեր-Ստեփանյանը։
Կորոնավիրուսի հարաճուն համավարակի դեպքում Հայաստանում կոլեկտիվ իմունիտետ այս փուլում չենք կարող ունենալ, ասում է մասնագետը։ «Մենք դեռ պետք է հասնենք այդ թվին, որ ունենանք 70 տոկոս վարակվածության ցուցանիշ։ Եթե գոնե հիվանդացածներին գումարենք լիարժեք պատվաստվածները ու հասնենք ընդհանուր 70 տոկոսի, այդ դեպքում կարող ենք մի փոքր հանգիստ լինել»,- ընդգծեց նա։


Կարդացեք նաև

Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...



ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն.
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է...



Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...



Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...



ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի...



Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...



Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան...



Ապացուցողական բժշկության տվյալներով, դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ...



«Ցանկալի է, որ մարդիկ կանխարգելիչ հետազոտություններ անցնեն. տարին գոնե մեկ անգամ կատարվի ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգենագրաֆիա, որպեսզի նմանատիպ հիվանդությունների դեպքում բարձիթողի վիճակներ չլինեն»...



COVID-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները սահմանվում են միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, տեղամասային բժշկի կողմից...



Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում:
Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների...



Պատվաստումից հետո` «Pfizer», «Moderna» ,«AstraZeneca» պատվաստանյութերի առաջին դեղաչափը կատարելուց հինգ շաբաթ անց, COVID-19-ի հիվանդացության դեպքերը նվազել են 80%-ով...



Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակի սխալ օգտագործումը կարող է իջեցնել բարիերային պաշտպանության արդյունավետությունը...



Բժիշկները՝ պանդեմիայի սկզբից ի վեր հիշեցնում են, որ կորոնավիրուսով հիվանդացման մասին ահազանգող հիմնական ախտանիշներից մեկը հազն է: Սակայն միշտ չէ, որ հազը հատկապես COVID-19-ի նշան է...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն