Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Պաշտպանություն վիրուսից. ի՞նչ անել կորոնավիրուսով վարակի կասկածի դեպքում. armeniamedicalcenter.am

Պաշտպանություն վիրուսից. ի՞նչ անել կորոնավիրուսով վարակի կասկածի դեպքում. armeniamedicalcenter.am

Եթե առկա է հետևյալ ախտանիշներից առնվազն մեկը.

  • հազ,
  • ջերմություն > 38 °C,
  • դժվարացած շնչառություն,
  • ցավ կոկորդում,


գնահատեք և գործեք առողջական վիճակին համապատասխան, եթե.

  • ախտանիշները թեթև կամ չափավոր են, մնացեք տանը, հետևեք Ձեր վիճակին և մեկուսացեք,
  • ախտանիշները ծանր են  (ջերմությունը > 38°C, հազ)՝ մնացեք տանը և զանգահարեք Ձեր ընտանեկան բժշկին կամ տեղեկատու,
  • առողջական վիճակը կրիտիկական է (դժվարացած շնչառություն և անհետաձգելի օգնության կարիք ունեք ), զանգահարեք շտապօգնություն,
  • սերտ շփում եք ունեցել COVID-19-ով վարակված մարդու հետ, մնացեք տանը, հետևեք Ձեր վիճակին և մեկուսացեք:


Տնային մեկուսացում

Տնային մեկուսացումը նախազգուշական միջոցառում է՝ ուղղված վարակիչ հիվանդության տարածման կանխարգելմանը: Մարդիկ որքան քիչ են այցելում տարբեր տեղեր և ունենում սոցիալական շփումներ, այնքան ցածր է վարակման ռիսկը: Մեկուսացումը պետք է տևի 14 օր, քանի որ այդ ընթացքում պետք է դրսևորվեն հիվանդության ախտանիշները: Եթե այն տեղի ունենա, պետք է մնալ տանը մինչև ապաքինվելը կամ շտապօգնություն կանչել, եթե առողջական վիճակը վատթարանա:

Կորոնավիրուսային հիվանդությունը, սովորաբար, թեթև ձևով է ընթանում, սակայն տարեցների և ցածր իմունային համակարգով մարդկանց մոտ ախտանիշները կարող են վերածվել ծանր թոքաբորբի: Երբ մենք մնում ենք տանը, այդ մարդկանց չենք վարակում վիրուսով:  

Եթե Ձեզ ախտորոշել են COVID-19 կամ կասկածում եք, որ հիվանդացել եք, ապա ցանկացած ախտանիշի դեպքում մնացեք տանը և դիմեք ընտանեկան բժշկին: Խուսափեք այլ մարդկանց հետ շփվել, հետևեք ձեռքերի և շնչական ուղիների հիգիենային և հնարավորին, առանց շփման տուն առաքել բոլոր անհրաժեշտ իրերն ու սնունդը:  Հոգեկան առողջությունը ևս ուշադրություն է պահանջում. միայնակ մի մնացեք, շփվեք Ձեր հարազատների հետ կապի միջոցներով (օրինակ, սոցիալական ցանցերի, Skype-ի և այլ հավելվածների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս շփվել և տեսնել ուրիշներին): Սովորություն ունեցեք ամեն օր շփվել այլ մարդկանց հետ (եթե մինչև հիմա դա չեք արել): Երբ գտնվում եք մեկուսացման մեջ, այդ շփումը առանձնահատուկ կարևոր է:

Ուրիշների հետ խոսելով՝ հետևեք, որ կորոնավիրուսը ձեր խոսակցության հիմնական թեման չլինի:

Հիշեցում

  • Խորհուրդ չի տրվում տատիկի կամ պապիկի հետ թողնել նույնիսկ առողջ երեխաներին, քանի որ երեխաների հիվանդության դեպքում տարեցները բարձր ռիսկի են ենթարկվում:
  • Շատ կարևոր է նվազեցնել մարդկանց շփումները, քանի որ այլ կերպ հնարավոր չէ դադարեցնել հիվանդության տարածումը:    
  • Մոտակա ժամանակ նաև պետք է խուսափել ծերանոցների միջև տեղաշարժերը և նոր բնակիչների ընդունումը: Այն տարեցները, ովքեր խնամքի կարիք ունեն, անհրաժեշտ ծառայություններ ստանալու համար պետք է դիմեն տեղի ինքնակառավարման մարմիններ:
  • Մեզ մոտ` Հայաստանում, դիմակների կրումը պարտադիր է, քանի որ դիմակը շատ լավ լրացուցիչ միջոց է հեռավորություն պահպանելու, ձեռքերի և շնչական ուղիների հիգիենայի համար: Հասարակական վայրերում կամ անխուսափելի սերտ շփման ժամանակ դիմակ պետք է կրեն բոլորը ՝ անկախ ախտանիշների առկայությունից: Դիմակ պետք է կրեն նաև նրանք, ովքեր շփվել են կորոնավիրուսով հիվանդի հետ, նույնիսկ, եթե ախտանիշները բացակայում են: Դիմակ պետք է կրել բազմամարդ փակ շինություններ այցելելիս, այդ թվում` խանութներ, առևտրի կենտրոններ, հասարակական տանսպորտ և այլն: Այս կանոնին պետք է խստորեն հետևել այն շրջաններում, որտեղ առաջացել են հիվանդության նոր բռնկումներ:  Դիմակ պետք է կրել նաև բաց օդում՝ մարդաշատ վայրերում, երբ այլ մարդկանց նկատմամբ հնարավոր չէ հեռավորություն պահել: Կարևոր է ճիշտ՝ առանց վարակվելու, հագնել, կրել և հանել դիմակը: Դիմակը հանելուց հետո պետք է ձեռքերը ախտահանել:


Խորհուրդ է տրվում հետաձգել կամ չեղարկել բոլոր ընտանեկան տոները, երեկույթները և այլ միջոցառումները: Եթե իրադարձությունը բացարձակ անխուսափելի է, պետք է այն իրականացնել հնարավորին փոքր խմբով՝ հետևելով հաստատված անվտանգության պահանջներին:  Անհրաժեշտության դեպքում, կարելի է խորհրդակցել մասնագետի հետ: 

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ

Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...

Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am

Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա

Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...

ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ
ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ

Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա

Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...

Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:

Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...

ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի
ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները

Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...

ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Առիթմիա և քովիդ. erebunimed.com
Առիթմիա և քովիդ. erebunimed.com

Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն.

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...

ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է
ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն

Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ