Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՄԻԱՎ վարակի դեմ բուժումը պիտի սկսվի ախտորոշումից անմիջապես հետո․ ԱՀԿ ուղեցույցները. news.am

ՄԻԱՎ վարակի դեմ բուժումը պիտի սկսվի ախտորոշումից անմիջապես հետո․ ԱՀԿ ուղեցույցները. news.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հակառետրովիրուսային դեղամիջոցների վերաբերյալ նոր ուղեցույցներ է թողարկել։ Նոր ուղեցույցների համաձայն, հակառետրովիրուսային դեղամիջոցները պիտի նշանակվեն ՄԻԱՎ վարակի ախտորոշումից հետո՝ ամենակարճ ժամկետում, անկախ CD4 բջիջների քանակից (CD4 բջիջների քանակը մարդու իմունային համակարգի ցուցիչն է)։ Այդ փաստաթղթում նաեւ խորհուրդ է ներառված․ վարակման հնարավորինս բարձր ռիսկի ենթակա մարդկանց համար ապահովել ՄԻԱՎ վարակի միջկոնտակտային կանխարգելումը։ «Այս ուղեցույցների անհապաղ կիրառումը կարող է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում արմատականորեն փոխել  ՄԻԱՎ/ՁԻԱՀ  ոլորտում առկա իրավիճակը,- ասել է  UNAIDS-ի (ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ Միասնական ծրագիրը) տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան։ Սա բացառիկ հնարավորություն է՝ տարածաշրջանի երկրների  ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց համար բուժման համաշխարհային ստանդարտ ապահովելու եւ հարյուր-հազարավոր կյանքեր փրկելու համար»։

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը մնում է աշխարհի այն հատվածներից մեկը, որտեղ  ՄԻԱՎ-ի դեմ բուժում ստացող մարդկանց թիվն ամենափոքրն է։ UNAIDS-ի վերջին տվյալների համաձայն, 2014 թ. Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց միայն 19%-ն է հակառետրովիրուսային բուժում ստացել (տարածաշրջանում ՄԻԱՎ ունեցող մեկ ու կես միլիոն մարդուց ընդամենը 285 000-ը)։ Բուժման ընդգրկումը մի շարք այլ երկրներում 40% է կազմում, ինչպես օրինակ՝ Լատինական Ամերիկայում, Սահարայից դեպի հարավ ընկած աֆրիկյան երկրներում, Կարիբյան ավազանի երկրներում, եւ շարունակում է աճել։ ԱՀԿ ուղեցույցները, որոնք նախապատրաստվել են UNAIDS-ի աջակցությամբ, պայմանավորված են նոր գիտական ապացույցների եւ արդյունքների ի հայտ գալով, որոնք կուտակվել են վերջին 12 ամիսների ընթացքում։ Մասնավորապես, ստացվել են միջազգային կլինիկական START (Strategic Timing of Antiretroviral Treatment) փորձարկման արդյունքները, որոնք համոզիչ կերպով ապացուցել են հակառետրովիրուսային դեղամիջոցներով բուժումը հնարավորինս արագ սկսելու առավելությունները։ Ուղեցույցները կօգնեն իրականացնել UNAIDS-ի առաջարկած արագացման (Fast-Track) ռազմավարությունը, որը նախատեսում է մինչեւ 2020 թվականը մի քանի առանցքային նպատակի իրականացում։ Այդ նպատակներն են․ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ը պիտի իմանա իր վարակված լինելու մասին, ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին տեղյակ մարդկանց  90%-ը պիտի բուժում ստանալու հնարավորություն ունենա, ՄԻԱՎ-ից  բուժվող մարդկանց 90%-ը պիտի չորոշարկված վիրուսային ծանրաբեռնվածություն ունենա։ Առանցքային նպատակները ներառում են նաեւ ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի կրճատում 75 %-ով եւ մինչեւ 2020 թ. խտրականության իսպառ վերացում։

UNAIDS-ը եւս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ոք տեղեկացված լինի իր ՄԻԱՎ-կարգավիճակին եւ ինքը որոշի՝ ընդունե՞լ հակառետրովիրուսային թերապիա եւ ճշգրիտ երբ սկսել դա։ Մարդիկ պետք է ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման վերաբերյալ որոշում կայացնեն՝ տիրապետելով ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությանը եւ կամավոր կերպով։ Հակառետրովիրուսային թերապիայի  եւ մինչկոնտակտային կանխարգելման ավելի լայն եւ իրավահավասար  հասանելիության համար անհրաժեշտ կլինի ակտիվացնել գործունեությունը սոցիալական եւ իրավական խոչընդոտների վերացման ուղղությամբ ՝ այն խոչընդոտների, որոնք խանգարում են, որ ՄԻԱՎ-ով վարակված եւ վարակման առավել բարձր ռիսկի ենթակա բնակչության խմբերը առողջապահական ծառայություններ ստանան։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ

Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...

Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am

Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա

Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...

ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ
ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ

Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա

Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...

Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:

Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...

ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի
ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները

Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...

ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Առիթմիա և քովիդ. erebunimed.com
Առիթմիա և քովիդ. erebunimed.com

Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն.

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...

ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է
ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն

Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ