Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4

Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4

Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ չեն իրականացել։ Բախվելով իրականությանը՝ Ամանորի տոնակատարությունը շատերի համար վերածվում է անիմաստ իրադարձության, որի միակ հետևանքը դատարկված դրամապանակից առաջացած գլխացավերն են:


Կարելի՞ է արդյոք, Ամանորն իսկապես տոն դարձնել, և վերադարձնել հեքիաթի, հրաշքների գոյության այն հաճելի զգացումները, որոնք ապրել ենք մեր մանկության տարիներին։ Իհարկե՛, կարելի է, պետք է միայն հետևել մի քանի պարզ կանոնների:

 

  • Կազմե՛ք ցանկությունների ցուցակ: Վերցրեք նոթատետր և գրիչ, մի բաժակ թեյ կամ սուրճ պատրաստեք, հարմար նստեք գեղեցիկ զարդարված տոնածառի մոտ և սկսեք երազել: Այո՛, այո, պետք է հենց երազել: Ազատություն տվեք Ձեր երևակայությանը: Գրեք այն ամենը, ինչ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱՆԵԼ գալիք տարում: Ոչ թե այն, ինչ ուզում եք կատարվի, իրականանա, այլ այն ամենը, ինչը Ձեզնից է կախված, Ձեր կամքից, Ձեր ջանքերից: Երազանքները պետք է լինեն ազատ, գունավոր, վառ և գեղեցիկ:
  • Նոր տարին դիմավորելու ստեղծագործական ծրագի՛ր մշակեք: Ձեր հարազատների և ընկերների հետ մտածեք, թե ինչպես կարող եք Ամանորի գիշերը դարձնել անմոռանալի: Կազմակերպեք մրցույթներ, խաղեր, որոնք կստեղծեն իսկական տոնական մթնոլորտ: Ստեղծեք Ձեզ համար հրճվանքի պահեր, որոնք պայմանավորված կլինեն ոչ թե շամպայնի ըմպած գավաթների քանակով, այլ հարազատ, ջերմ և հետաքրքիր միջավայրով:
  • Փոխեք տան մթնոլորտը: Տեղափոխեք, վերադասավորեք կահույքը, թարմացրեք վարագույրները, անցնող տարվա երջանիկ պահերի լուսանկարները փակցրեք տան պատերին: Այդ ամենը թույլ կտա ո՛չ միայն զարդարել տունը, այլև վերափոխել Ձեր աշխարհընկալումը՝ հող նախապատրաստելով գալիք փոփոխությունների համար:
  • Ամանորի գիշերը ինչ-որ նոր բան արեք: Սկսեք իրականացնել փոփոխությունների Ձեր ծրագիրը՝ ինչ-որ անսովոր, հետաքրքիր և հաճելի բան անելով. փորձեք առաջին անգամ կիթառ նվագել, Ձեր ձեռքով տոնածառի մի զարդ պատրաստեք, արտառոց որևէ բաղադրատոմսով խմորեղեն թխեք կամ կոկտեյլ պատրատեք, Ամանորը դիմավորեք օտար երկրում և այլն: Մի խոսքով՝ փոխեք Ձեր կարծրատիպերն ու քարացած համոզումները և համարձակ քայլ արեք Ձեր երազանքների իրականացման ճանապարհին:
  • Ստեղծեք Ձեր երազանքների տեսանելի, շոշափելի մոդելները: Ամանորի տոնածառը զարդարեք ո՛չ միայն փայլփլուն խաղալիքներով, այլ նաև Ձեր երազանքների փոքրիկ խորհրդանշաններով: Ուզում եք գալիք տարում թռչել օդապարիկո՞վ, տոնածառից կախեք մի գեղեցիկ օդապարիկ, ցանկանում եք Եգիպտո՞ս գնալ, եղևնու ճյուղից կախեք փոքրիկ բուրգ: Կարևորն այն է, որ խորհրդանիշը հեշտ հիշվող լինի և համապատասխանի Ձեր պատկերացումներին: Ամանորի գիշերը ժամացույցի 12 զարկերի ներքո նայեք Ձեր երազանքների փոքրիկ մոդելներին և պատկերացրեք, թե ինչպես են դրանք իրականանում:

 
Հունվարի 1-ին կրկին վերցրեք նոթատետրը, աչքի անցկացրեք Ձեր ցանկությունների ցանկն ու մանրամասն գրեք, թե երբ և ինչպես պետք է իրականացնեք դրանցից յուրաքանչյուրը: Տարվա ընթացքում հետևողականորեն կյանքի կոչեք ինքնակատարելագործման այդ ծրագիրը, և նոր տարին Ձեզ համար կդառնա իսկապես ՆՈՐ:

 

Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց


Տարաս Վավրիկ

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը

Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...

ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել
ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել

Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա  կյանքին վերադառնալու համար...

ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները
ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները

Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...

Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am
Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...

Թերապիա
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am

Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Բառերի ուժը
Բառերի ուժը

Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...

Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am

Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Առողջ երեխա Սալուտեմ 3.2021
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am

Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...

Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am
Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am

Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...

Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am
Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am

Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...

Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com
Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com

Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:

Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ