ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն
Գլաուկոմայի վերաբերյալ նոր թեստը կօգնի հիվանդությունը հայտնաբերել մինչեւ ախտանիշների ի հայտ գալը. news.am
![Գլաուկոմայի վերաբերյալ նոր թեստը կօգնի հիվանդությունը հայտնաբերել մինչեւ ախտանիշների ի հայտ գալը. news.am Գլաուկոմայի վերաբերյալ նոր թեստը կօգնի հիվանդությունը հայտնաբերել մինչեւ ախտանիշների ի հայտ գալը. news.am](up/article/big/file_41943_6253238.jpg)
Ավստրալացի գիտնականները նոր թեստ են մշակել, որը կօգնի գլաուկոման այսօր գործող տեխնոլոգիաներից եւ հետազոտություններից 4 տարի շուտ հայտնաբերել: Նոր թեստի շրջանակում հիվանդներին առաջարկվում է նայել տարբեր չափերի լուսարձակող կետերին, որոնք վառվում են տարբեր ինտենսիվությամբ: Եթե մարդը չի տեսնում այդ կետերից որոշները, դա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ նրա աչքի մեջ կույր բծեր կան եւ հնարավոր է ծայրամասային տեսողության վատացում կամ կորուստ:
«Գլաուկոման աշխարհում տեսողության անշրջելի կորստի հիմնական պատճառներից է եւ վաղ փուլերում հիվանդները ոչ մի ախտանիշ չեն զգում եւ չգիտեն, որ իրենց մոտ կուրություն է զարգանում: Հիվանդության պատճառն անհայտ է, դրա դեմ բուժում եւս գոյություն չունի, բայց զարգացումը հնարավոր է արգելակել կաթիլների կամ վիրաբուժության միջոցով` նվազեցնելով աչքի ներսում ճնշումը, այդ պատճառով հիվանդության վաղ հայտնաբերումը եւ, համապատասխանաբար, վաղ թերապիան կենսականորեն կարեւոր են, որ մարդը չկորցնի տեսողությունը», - պարզաբանել է պրոֆեսոր Մայքլ Կալլոնիատիսը The University of New South Wales-ից, ով ղեկավարում է Աչքի առողջության կենտրոնը:
Ներկայում վաղ փուլում գլաուկոման հայտնաբերելու համար 4 թեստ են օգտագործում` աչքի ճնշման ստուգում, տեսողական նյարդի ուսումնասիրություն, աչքի ուսումնասիրություն մեծացնող սարքերի օգնությամբ եւ տեսողության դաշտերի հետազոտություն, որն իրականացվում է հատուկ սարքի միջոցով: Այժմ գիտնականները կատարելագործել են վերջին ընթացակարգը, որում նախկինում նույն չափի կետեր էին օգտագործվում:
Առաջնային հետազոտությանը 55 մարդ է մասնակցել, որոնցից 13-ի մոտ վաղ գլաուկոմա է հայտնաբերվել: Բոլոր` 55 հետազոտվողների մոտ նոր թեստը տեսողության կորստի ավելի մեծ հավանականություն է ցույց տվել, քան ստանդարտ ընթացակարգերը: Այժմ մեթոդն օգտագործվում է The University of New South Wales-ի Աչքի առողջության կենտրոնում, թեստավորում է անցել մոտավորապես 30 հիվանդ: Գիտնականները նախատեսել են ապագայում իրենց մեթոդի ավելի ծավալուն կլինիկական փորձարկումներ կատարել:
Պրոֆեսոր Կալլոնիատիսը հույս է հայտնել, որ իր թիմի նոր մշակումը կիրառություն կգտնի ամբողջ աշխարհում եւ գլաուկոմայով հիվանդներին կսկսեն ավելի շուտ բուժել, ինչը կօգնի նրանց մոտ դանդաղեցնել տեսողության կորստի գործընթացը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Աչքի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր. nairimed.com Աչքի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր. nairimed.com](up/article/small/file_61240_8658298.jpg)
Հայ-գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միությունն իրականացնում է աչքի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր...
![](images/calendar.png)
![Լազերային կորեկցիան ակնոցից կամ կոնտակտային ոսպնյակներից հրաժարվելու լավագույն միջոցներից է. nairimed.com Լազերային կորեկցիան ակնոցից կամ կոնտակտային ոսպնյակներից հրաժարվելու լավագույն միջոցներից է. nairimed.com](up/article/small/file_59104_471781.jpg)
Այն ցուցված է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի ժամանակ, և իրականացվում է 20-45 տարիքային խմբում...
![](images/calendar.png)
![Աստիգմատիզմի ու տարիքային հեռատեսության շտկում. Տորիկ և ռեստոր-տորիկ լինզաների միջոցով Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում. emalayan.com Աստիգմատիզմի ու տարիքային հեռատեսության շտկում. Տորիկ և ռեստոր-տորիկ լինզաների միջոցով Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում. emalayan.com](up/article/small/file_55899_4063241.jpg)
Եթե աստիգմատիզմի ու կատարակտի պատճառով Ձեզ համար տեսողությունը լուրջ խնդիր է դարձել, ապա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Ձեզ հնարավորություն է տալիս հատուկ լինզաների տեղադրմամբ ազատվել երկու...
![](images/calendar.png)
![Շլություն, բուժում, վիրահատություններ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում Շլություն, բուժում, վիրահատություններ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում](up/article/small/file_55898_7384696.jpg)
Մեր կենտրոնի մանկական բաժանմունքն ունի մեծ փորձ ակնագնդերի թեքման՝ շլության վիրահատման գործում:
Վիրահատվում են երեխաները հիմնականում 2 տարեկանից բարձր տարիքում և չափահասները՝ առանց տարիքային...
![](images/calendar.png)
![Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում](up/article/small/file_55226_5058613.jpg)
Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...
![](images/calendar.png)
![Առաջին անգամ Հայաստանում և միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում օկուլոպլաստիկայի և նյարդաակնաբուժության բաժանմունքում անցկացվում է հետևյալ հիվանդությունների ինյեկցիոն թերապիան Առաջին անգամ Հայաստանում և միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում օկուլոպլաստիկայի և նյարդաակնաբուժության բաժանմունքում անցկացվում է հետևյալ հիվանդությունների ինյեկցիոն թերապիան](up/article/small/file_54364_9783639.jpg)
- Հեմիֆացիալ սպազմ. բնութագրվում է դեմքի մեկ կեսի մկանների անցավ, ակամա կծկումներով, որոնք առաջանում են տարբեր պատճառներով: Դրսևորվում է դեմքի անհամաչափությամբ, ջղաձգությունների հաճախականությունն...
![](images/calendar.png)
![Հայաստանում միակ աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության ծառայությունը գործում է 2005 թ-ից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Հայաստանում միակ աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության ծառայությունը գործում է 2005 թ-ից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում](up/article/small/file_53357_7284050.jpg)
Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝ կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապճի պաթոլոգիաներով հիվանդների վիրահատում և բուժում: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ...
![](images/calendar.png)
![Ցողունային բջիջներից աճեցրել են ցանցենու նեյրոններ. biostem.am Ցողունային բջիջներից աճեցրել են ցանցենու նեյրոններ. biostem.am](up/article/small/file_53067_7869731.jpg)
Ջոնս Հոպկինսի Համալսարանի Բժշկական դպրոցի (Johns Hopkins University School of Medicine) գիտնականների խումբն առաջարկել է մարդու ցողունային բջիջներից ցանցենու նեյրոններ աճեցնելու մեթոդ: Ցանցենու նեյրոններն անհրաժեշտ են տեսողական գրգիռները գլխուղեղ...
![](images/calendar.png)
![Հայաստանում աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության միակ ծառայությունը գործում է 2005 թ. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Հայաստանում աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության միակ ծառայությունը գործում է 2005 թ. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում](up/article/small/file_52113_9475782.jpg)
Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝ կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապճի պաթոլոգիաներով հիվանդների վիրահատում և բուժում...
![](images/calendar.png)
![Գիտնականները գտել են աչքի արհեստական ցանցաթաղանթ աճեցնելու մեթոդը. biostem.am Գիտնականները գտել են աչքի արհեստական ցանցաթաղանթ աճեցնելու մեթոդը. biostem.am](up/article/small/file_52008_6493575.jpg)
Բժշկության զարգացման արդեն ներկայիս մակարդակով մենք կարող ենք փոխպատվաստման նպատակով աճեցնել բազմաթիվ հյուսվածքներ: Բայց խնդիրն այն է, որ դա մեծ մասամբ վերաբերում է բավականին պարզ կառուցվածք...
![](images/calendar.png)
![Ժամանակակից ակնաբուժությունն `արդեն ավանդական Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում. կերատոպլաստիկա (եղջերաթաղանթի փոխպատվաստում). eyecenter.am Ժամանակակից ակնաբուժությունն `արդեն ավանդական Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում. կերատոպլաստիկա (եղջերաթաղանթի փոխպատվաստում). eyecenter.am](up/article/small/file_51008_4259171.jpg)
Կերատոպլաստիկան վիրահատություն է, որն իրենից ներկայացնում է հիվանդ եղջերաթաղանթի փոխարինումը դոնոնրից վերցված առողջ եղջերաթաղանթով: Գործողությունը հիմնականում ուղղված է տեսողության սրության վերականգնմանը...
![](images/calendar.png)
![Թերսնված փոքրիկի աչքերում վերականգվեց տեսողությունը` շնորհիվ Ս.Վ. Մալայանի անվան մանկական բաժանմունքի մասնագետների Թերսնված փոքրիկի աչքերում վերականգվեց տեսողությունը` շնորհիվ Ս.Վ. Մալայանի անվան մանկական բաժանմունքի մասնագետների](up/article/small/file_50793_7657170.jpg)
2018թ. ամռանը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն էր ընդունվել 6 տարեկան աղջիկ՝ թերսնված, ում քաշը կազմում էր ընդամենը 10 կգ...
![](images/calendar.png)
![Բացահայտում. վնասումից հետո ցողունային բջիջները լիովին վերականգնում են աչքը. biostem.am Բացահայտում. վնասումից հետո ցողունային բջիջները լիովին վերականգնում են աչքը. biostem.am](up/article/small/file_48648_3765368.jpg)
Գիտնականներն իսկական հեղաշրջում են կատարել: Նրանք մահացած դոնորներից վերցված մեծահասակների ցողունային բջիջների շատ հազվադեպ հանդիպող տեսակից եղջերաթաղանթ են աճեցրել: Հյուսվածքի վերականգնման գքրծընթացը թողարկվել է...
![](images/calendar.png)
![Արեւի լույսը կանխում է կարճատեսության զարգացումը. news.am Արեւի լույսը կանխում է կարճատեսության զարգացումը. news.am](up/article/small/file_43795_5774461.jpg)
Կար ժամանակ, երբ երեխաներն իրենց ազատ ժամանակը հիմնականում անց էին կացնում բաց երկնքի տակ՝ խաղալով ավազների հետ եւ մարգագետիններում, կառուցելով տնակներ եւ հեծանիվ վարելով։ Հիմա երեխաների մեծ մասը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYf9ufi1' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403