Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Անպտղությունից բուժվող 4 կնոջից 3-ը երեխա է ունենում 5 տարվա ընթացքում. news.am

Անպտղությունից բուժվող 4 կնոջից 3-ը երեխա է ունենում 5 տարվա ընթացքում. news.am

4 կնոջից 3-ը երեխա է ունենում անպտղության դեմ բուժումը սկսելուց հետո հինգ տարվա ընթացքում: Նման եզրակացության են հանգել Copenhagen University Hospital-ի գիտնականները, ովքեր 2007-2010 թվականներին վերլուծել են մոտավորապես 20 000 կնոջ տվյալներ:

Այդ տվյալները վերցվել էին Դանիայի բազայից, որտեղ գրանցվում են վերարտադրողական տեխնոլոգիաների հետ կապված բոլոր գործողությունները, ինչպես նաեւ երեխաների ծնունդը, ինչի պատճառով հետազոտության արդյունքները բավականին ճշգրիտ են` կանխատեսումների համար օգտվելու դրանցից:

Գիտական խումբը տեղեկություններ է հավաքել 19 884 կնոջ վերաբերյալ, ովքեր անպտղության դեմ բուժման տարբեր տեսակներ են ստացել, այդ թվում` ներարգանդային ինսեմինացիա եւ ԱՄԲ: Գիտնականները նայել են այս կանանց կողմից ողջ երեխաներ ծննդաբերելու մասին գրանցումները  բուժումը սկսելուց հետո 2, 3 եւ 5 տարի անց: 

Կանանց 57 տոկոսը բուժման ընթացքում մայրացել է, իսկ հետազոտության մասնակիցների 14 տոկոսի մոտ հղիությունը սկսվել է թերապիայից դուրս, բնական բեղմնավորման միջոցով: Ծննդաբերությունների մեծամասնությունը (57 տոկոս) գրանցվել է բուժումը սկսելուց հետո 2 տարվա ընթացքում, այդ խմբին պատկանող մայրերի գրեթե կեսը (46 տոկոս) ԱՄԲ է անցել որպես առաջին միջամտություն: Կանանց ընդհանուր թվի 34 տոկոսը հաջողությամբ հղիացել է ներարգանդային ինսեմինացիայից հետո:

Միաժամանակ, հետազոտության հեղինակները հաջողության հիմնական բաղադրիչ են համարել տարիքը. բուժումը սկսելուց հետո 5  տարվա ընթացքում երեխա էր ունեցել այն կանանց 80 տոկոսը, որոնց 35 տարին դեռ չէր լրացել, 60,5 տոկոսը նրանց, ովքեր 35-ից 40 տարեկան էին եւ միայն 26 տոկոսը նրանց, ովքեր 40 տարեկան եւ ավելի էին:

Բժիշկ Սառա Մալչոն նշել է, որ զույգերը, ովքեր բեղմնավորման եւ երեխա ծննդաբերելու հետ կապված խնդիրներ են ունենում, սովորաբար երկու հարց են տալիս. իրենք երեխա ծննդաբերելու ինչ շանսեր ունեն եւ դա երբ կլինի: Օգտագործելով այդ հետազոտության տվյալները` բժիշկները կարող են անհրաժեշտ պատասխաններ տալ` հիմնվելով զույգի տարիքի եւ ինքնուրույն բեղմնավորման շանսերի վրա: Սառա Մալչոն նաեւ հավելել է, որ գոյություն ունի ինքնաբուխ բեղմնավորման զգալի հավանականություն, որը կարող է տեղի ունենալ անկախ նրանից, թե ծնողները քանի տարեկան են եւ ինչ ախտորոշումներ ունեն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mamainfo.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. կընդգրկվեն շահառուների նոր խմբեր
ՀՀ ԱՆ. Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. կընդգրկվեն շահառուների նոր խմբեր

Կառավարության որոշմամբ ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Իսրայելցի գիտնականները մշակել են անպտղությունը բուժելու նոր մեթոդ. 1in.am
Իսրայելցի գիտնականները մշակել են անպտղությունը բուժելու նոր մեթոդ. 1in.am

Իսրայելցի գիտնականներին հաջողվել է մշակել հատուկ մեթոդ, որը թույլ է տալիս բուժել կանանց մոտ անպտղությունը, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների խոսքով՝ նման հիվանդությունների կանխարգելման նոր մեթոդը...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am
Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am

Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...

Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am
ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am

Արտամարմնական բեղմնավորման (ԱՄԲ) ամենատարածված տարատեսակը, որն ամբողջ աշխարհում կատարում են տասնյակ հազարավոր զույգերի, ո՛չ միայն անարդյունավետ է, այլեւ կարող է նույնիսկ նվազեցնել հաջող բեղմնավորման...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Գիտնականները մշակել են էմբրիոններ ստեղծելու նոր մեթոդ. 1in.am
Գիտնականները մշակել են էմբրիոններ ստեղծելու նոր մեթոդ. 1in.am

The Times of India-ի փոխանցմամբ` Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Սոնյա Սատերը հետազոտում է այլընտրանքային բեղմնավորման հարցը։ Խոսքն այն մեթոդի մասին է, որը, հավանաբար, միասեռ զույգերին կօգնի ունենալ երեխաներ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Սաղմի ներպատվաստման համար վճռորոշ նշանակություն ունեցող գեն է հայտնաբերվել. med.news.am
Սաղմի ներպատվաստման համար վճռորոշ նշանակություն ունեցող գեն է հայտնաբերվել. med.news.am

Վերարտադրողական տարիքի շուրջ 6,1 մլն ամերիկացի կանայք անպտղությամբ են տառապում: Ընդ որում, դեպքերի մեծ մասի պարագայում երեխա ունենալու անկարողության պատճառներն...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Նոր հույս անպտուղ ընտանիքներին. գիտնականները հայտնաբերել են բեղմնավորման համար պատասխանատու պրոտեինը. tert.am
Նոր հույս անպտուղ ընտանիքներին. գիտնականները հայտնաբերել են բեղմնավորման համար պատասխանատու պրոտեինը. tert.am

Գաղտնիք չէ, որ բեղմնավորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ձվաբջիջն ու սպերմատոզոիդը հանդիպում են, «ճանաչում» իրար, ինչից հետո սկսվում է սաղմի ձևավորման գործընթացը...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Հեղաշրջում արհեստական բեղմնավորման ոլորտում. ankakh.com
Հեղաշրջում արհեստական բեղմնավորման ոլորտում. ankakh.com

Եվրոպայի գիտնականները հայտարարում են, որ իրենց հաջողվել է հատուկ քիմիական մարկեր հայտնաբերել, որն անհրաժեշտ է ժամանակից շուտ արտամարմնային բեղմնավորման հաջող արդյունքը որոշելու համար...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Անպտղության դեմ դեղերն անվտա՞նգ են
Անպտղության դեմ դեղերն անվտա՞նգ են

Չնայած առկա անհանգստություներին, որ անպտղության դեմ բուժումը կանանց մոտ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ամերիկյան երկարատեւ հետազոտությունը ցույց է տվել, որ անհանգստանալու համար պատճառներ չկան...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Բրյուսելյան կաղամբը նպաստում է հղիանալուն
Բրյուսելյան կաղամբը նպաստում է հղիանալուն

Բրյուսելյան կաղամբն օգնում է հղիանալ: Այդ մասին հայտնում է սննդաբան Նիմա Սավիդսը: Մասանավորապես, կաղամբի գաղտնիքը դրանում առկա ֆոլաթթուն է: Իսկ այն կարեւոր է կանանց ու տղամարդկանց սերնդատվության ցուցանիշի բարձրացման...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար Լրահոս կանանց համար
Հնդկաստանում արագորեն տարածում է գտնում աշխարհում առաջին «երեխաների արտադրության ֆաբրիկան»
Հնդկաստանում արագորեն տարածում է գտնում աշխարհում առաջին «երեխաների արտադրության ֆաբրիկան»

Հնդկաստանում ստեղծվել է աշխարհում առաջին հիվանդանոցը, որը մասնագիտացվել է կոմերցիոն սուրոգատ մայրության ուղղությամբ: Այս պահին այնտեղ գտնվում են մոտ 100 հղի կանայք, ովքեր տարբեր ամուսնական զույգերի համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Բացահայտվել է չբերության բուժման նոր բնական մեթոդ
Բացահայտվել է չբերության բուժման նոր բնական մեթոդ

Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...

Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները, ինչո՞ւ են շատացել վիժման դեպքերը…
Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները, ինչո՞ւ են շատացել վիժման դեպքերը…

Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները, ինչո՞ւ են շատացել վիժման դեպքերը…Անպտղության պատճառների և խնդիրների մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Քաղցկեղով հիվանդներն այլևս չպետք է վախենան անպտղությունից. փորձագետներ
Քաղցկեղով հիվանդներն այլևս չպետք է վախենան անպտղությունից. փորձագետներ

Ձվաբջջի մահվան իրական պատճառների բացահայտումը կարող է պաշտպանել այն կանանց, որոնք քաղցկեղի դեմ բուժում են ստանում անպտղությունից: Դրանում համոզված են ավստրալիայի գիտնականները, հաղորդում է BBC-ին: Նրանք հայտնաբերել են երկու սպիտակուց...

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ