Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
ԵՊԲՀ. Երեխային ո՞ր տարիքից կարելի է թողնել մենակ. խորհուրդներ ծնողներին

Այս հարցի պատասխանը կախված է բազմաթիվ գործոններից, ուստի հնարավոր չէ որոշել այն տարիքը, երբ երեխային պետք է թույլ տալ միայնակ խաղալ դրսում: Հաշվի առեք հետևյալ գործոնները, երբ որոշում կայացնեք, թե երբ է ձեր երեխայի համար անվտանգ դրսում մենակ խաղալը:
4 գործոն, որոնք պետք է հաշվի առնել
Շրջակա միջավայր
Ձեր բակը ցանկապատվա՞ծ է: Եթե բակը պարսպապատ է, ապա 5-ից 6 տարեկանը ճիշտ տարիքն է, երբ երեխան կարող է մի քանի րոպե մենակ խաղալ դրսում: Եթե բակը ցանկապատված չէ, սպասեք, մինչև երեխան մոտ 8 տարեկան լինի, նախքան թույլ տալը, որ նա ամբողջովին մենակ մնա դրսում: Անկախ երեխայի տարիքից, պարբերաբար ստուգեք երեխայի վիճակը: Միշտ տեղյակ եղեք երեխային առանց հսկողության մենակ թողնելու հնարավոր վտանգների մասին: Առանց պարսպապատ բակի, ստիպված կլինեք զգուշանալ բանուկ փողոցներից և մեքենաներից, որոնք շատ արագ են վարում կամ անվտանգ չեն շրջում տարածքում: Նույնիսկ եթե վստահում եք երեխային, անհնար է միշտ տեղյակ լինել նրան այնտեղ սպասվող վտանգների մասին, ուստի վերահսկումը հաջողության բանալին է:
Տեսանելիություն
Կարո՞ղ եք իրականում տեսնել և լսել երեխային դրսում՝ տան ներսում գտնվող պատուհանի կամ դռան միջով: Երեխան պետք է լինի լսելի և տեսանելի: Վտանգները կարող են տարբեր լինել՝ բակի կոտրված նստարանից կամ ապակուց, մինչև անսարք խաղային սարքավորումներ, խաղալիքներ և այլն:
Հասունության մակարդակ
Որքա՞ն հասուն է երեխան: Որպես ծնողներ և դաստիարակներ՝ մենք ծանոթանում ենք մեր երեխայի բնավորությանը: Ուշադիր եղեք որոշ հարցերի նկատմամբ, ինչպիսիք են՝ արդյո՞ք ձեր երեխան ունի պատասխանատվության մասին պատկերացում և իրեն պատասխանատու է զգում է: Արդյո՞ք նա կհեռանա ձեր բակից հարևանի բակ կամ տուն՝ առանց ձեզ նախազգուշացնելու: Երեխան իմպուլսի՞վ է: Նա մտածու՞մ է գործելուց առաջ: Արդյոք երեխան հանգիստ է խաղում, թե ագրեսիվ պահվածք է դրսևորում: Երեխաները պետք է անհատապես գնահատվեն՝ որոշելու նրանց հասունության մակարդակը` դրսում միայնակ խաղալու համար: Արդյո՞ք երեխան հասկանում է, որ չպետք է խոսել անծանոթների հետ կամ գնալ նրանց հետ որևէ պարագայում: Գիտե՞ն, որ փողոցը վազելով չպետք է անցնեն։ Սրանք այն բոլոր հարցերն են, որոնց պատասխանները պետք է ունենաք՝ նախքան ձեր երեխային թույլ տաք խաղալ դրսում մենակ, հատկապես երկար ժամանակ:
Խաղընկերներ
Երեխան ունի՞ եղբայրներ, քույրեր կամ ընկերներ, որոնց հետ կարող է խաղալ: Երբ այլ երեխաներ են լինում շրջապատում, նրանք կարող են միմյանց պահվածքին նայել, հետևել կամ ընդօրինակել: Երեխաներն ավելի քիչ խոցելի են և ավելի ապահով, երբ խաղում են խմբում, քան, երբ խաղում են միայնակ: Եթե ինչ-որ բան պատահի, մեկ այլ երեխա կարող է օգնություն խնդրել և մեծահասակներին պատմել հանգամանքների մասին:
Նախքան երեխաներին թույլ կտաք մենակ խաղալ դրսում, նրանց հետ անվտանգության զրույցներ անցկացրեք: Այս խոսակցությունները պետք է ներառեն ձեր մտքերն անծանոթ մարդկանց, հնարավոր վտանգների, արտաքին սահմանների և բացօթյա վարքագծի ցանկացած այլ կանոնների մասին, որոնք ցանկանում եք հաստատել նրանց մոտ: Եթե երեխան բավականաչափ մեծ է, խնդրեք նրան արտակարգ իրավիճակների դեպքում հիշել Ձեր հասցեն և հեռախոսահամարը:
Երբ երեխան մեծանա, հավանական է, որ նա կցանկանա ավելի ինքնուրույն լինել: Նա կարող է ցանկանալ ընկերների հետ զբոսնել այգում կամ գնումներ կատարել կամ ինքնուրույն գնալ դպրոց: Օրենքը չի սահմանում այն տարիքը, որից կարելի է երեխային առանց հսկողության թողնել, բայց նրան մենակ թողնելը, եթե դա նրան վտանգի տակ է դնում, անօրինական է: Երեխային մենակ թողնելը անվտանգ է, թե ոչ, կախված է իրավիճակից, նրա տարիքից և զարգացման փուլից: Երբեք լավ գաղափար չէ երեխաներին կամ փոքր երեխաներին մենակ թողնել, նույնիսկ կարճ ժամանակով:
Երեխաների մեծ մասը հասնում է մի փուլի, երբ նրանք սկսում են խնդրել ինչ-որ բան անել առանց մեծահասակների հսկողության, դա նրանց զարգացման կարևոր մասն է: Փոքր, հասկանալի, կառավարելի քայլերը կօգնեն նրանց դառնալ ինքնուրույն մեծահասակներ:
2021թ.-ին Մեծ Բրիտանիայում այս խորագրով կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ այսօրվա ծնողներին թույլատրվել է միայնակ խաղալ դրսում երկու տարի ավելի վաղ, քան մենք թույլ ենք տալիս մեր երեխաներին:
Մանկական խաղերի բրիտանական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այժմ երեխաները դառնում են գրեթե 11 տարեկան, նախքան ծնողները նրանց միայնակ դուրս են թողնում: Սակայն ծնողներն ասում են, որ իրենք մինչև ինը տարեկանը դրսում մենակ են խաղացել։
Նա ասաց, որ նման փոփոխության «բարդ» պատճառները ներառում են մտահոգություններ «անծանոթ մարդկանց վտանգի և երթևեկության ինտենսիվության ավելացման վերաբերյալ այն տարածքներում, որտեղ երեխաներն ապրում և խաղում են»: Շոտլանդիայում երեխաներին թույլատրվում է միայնակ խաղալ ավելի վաղ տարիքում, և պարզվել է նաև, որ նրանք ավելի շատ են խաղում, թեև արկածային խաղերի մակարդակը, ինչպիսիք են ծառ բարձրանալը կամ արագ հեծանիվ վարելը, ամբողջ Մեծ Բրիտանիայում մոտավորապես նույնն էր:
Մասնագետները պնդում են, որ գրավիչ արկածային խաղերն օգնում են երեխաներին սովորել գնահատել ռիսկերը և նվազեցնել անհանգստության մակարդակը:
Մեկ այլ խնդիր է երեխային տանը մենակ թողնելը: Օրենքը տարիքային սահմանափակում չի սահմանում երեխային մենակ թողնելու համար, բայց երեխային մենակ թողնելը, եթե դա նրան վտանգի տակ է դնում, հանցագործություն է: Ծնողները /խնամակալները/ կարող են պատասխանատվության ենթարկվել անտեսման համար, եթե պարզվի, որ նրանք երեխային վտանգի են ենթարկել նրան տանը մենակ թողնելով:
Կարևոր է հաշվի առնել երեխայի հասունությունը: Հնարավոր է և ընդունելի է հասուն 12 տարեկան երեխային մենակ թողնել, բայց ոչ 13 տարեկան կամ ավելի բարձր տարիքի, որը հասուն չէ, բավարար գիտակից չէ և կարող է իրեն կամ ուրիշներին վնաս պատճառել:
Մեծ Բրիտանիայի Երեխաների չարաշահման կանխարգելման ազգային ընկերությունը (NSPCC) խորհուրդ է տալիս, որ`
- նորածիններին, մանկահասակ և շատ փոքր երեխաներին երբեք չպետք է մենակ թողնել
- 12 տարեկանից փոքր երեխաները հազվադեպ են այնքան հասուն/գիտակից լինում, որ կարողանան հաղթահարել արտակարգ իրավիճակները և չպետք է երկար ժամանակ մենակ մնան տանը
- 16 տարեկանից ցածր երեխաները չպետք է գիշերը մենակ մնան տանը:
- Երբեք չպետք է երեխային մենակ թողնել տանը, եթե նա իրեն անհարմար է զգում՝ անկախ նրա տարիքից։
Այսպիսով, չկա որոշակի տարիք, երբ երեխան կարող է ապահով կերպով մենակ մնալ, քանի որ յուրաքանչյուր երեխա եզակի է, և յուրաքանչյուր իրավիճակ տարբեր է: Փոխարենը, ավելի լավ է վերլուծել իրավիճակը և որոշել, թե արդյոք կարծում եք, որ դա անվտանգ է ձեր երեխայի համար: Պետք է հաշվի առնել հետևյալ կետերը`
- Երեխայի տարիքը:
- Նրա զարգացման մակարդակը և կարողությունը:
- Իրեն անվտանգ պահելու և արտակարգ իրավիճակներում «Ի՞նչ անել» իմանալու նրա ունակությունը
- Որքան «խելացի» է նա փողոցում և կարող է վտանգ զգալ։
- Երեխայի վստահությունը: Արդյոք նրանք իրենց ապահով են զգում, երբ մենակ են մնում, թե անհանգստանում են:
- Օրվա ժամը, և թե որքան ժամանակ են նրանք մենակ մնալու:
- Արդյո՞ք նրանք պետք է հոգ տանեն եղբայրների ու քույրերի մասին, և եթե այո, ապա որոնք են խնամքի պարտականությունները:
Նախքան ձեր երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների ուղեկցության, սկսեք սովորեցնել նրան ինքնապահովման հմտություններ, որպեսզի նա աստիճանաբար ավելի ինքնավստահ դառնա:

Կարդացեք նաև

Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...


Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...


Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...


Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...


Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...


Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...


Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...


Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...


Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...


Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...


Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...


Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...


Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...


Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն