Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՀՀ որոշումներ

Հայաստանի Հանրապետության Կառավարություն որոշում - 2009 թ.

 

2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրա­մի­ջոց­նե­րի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին:

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
  3. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ
  4. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ
  5. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
  6. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  7. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ
  8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
  9. ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
  10. ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
  11. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ
  12. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2009-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հաստատել`


  1. 2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը` համաձայն հավելված 1-ի։
  2. 2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցը ` համաձայն հավելված 2-ի։
  3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
    քննարկել 2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը ծրագրի իրականացման ժամանակացույցով նշված տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։

 

Հավելված 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
---- N -Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ


2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնակիորեն կարևորում է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպումը՝ նպատակ ունենալով Հանրապետության բնակչությանը հնարավորինս զերծ պահել թմրամիջոցների բացասական ազդեցությունից, դրա վնասակար հետևանքներից։


Այս կապակցությամբ վավերացվել են հիշյալ ոլորտում ծագող հարաբերությունները կանոնակարգող միջազգային պայմանագրեր, ինչպես նաև ընդունվել են համապատասխան ներպետական իրավական ակտեր։


Այսպես, Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից ի վեր վավերացրել է Միավորված Ազգերի Կազմակերպության` «Թմրամիջոցների մասին միասնական» 1961 թվականի, «Հոգեներգործուն նյութերի մասին» 1971 թվականի, «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988 թվականի, «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» 2000 թվականի կոնվենցիաները։


2002 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։ Այն կարգավորում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիների առողջության, պետության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով սահմանում է դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելելու պետական քաղաքականության իրավական հիմքերը և թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները։


2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավոր արարքների համար։
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ պատասխանատվություն էր նախատեսվում նաև առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելու համար։ Սակայն 2008 թվականի մայիսի 26-ին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելու համար պատասխանատվություն սահմանող 271-րդ հոդվածը ճանաչվեց ուժը կորցրած։ Փոխարենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացվեց 441-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու համար։ Այն նաև սահմանում է, որ այն անձը, ով առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է այդ հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից։


Նույն սկզբունքով առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը ապաքրեականացվեց և դրա համար սահմանվեց վարչական պատասխանատվություն։


Մեկ այլ օրենսդրական նորամուծությամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերը ամրագրվեցին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, իսկ դրանց զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում` որպես հավելվածներ։


Բացի այդ, Միավորված Ազգերի զարգացման ծրագրի (այսուհետ` ՄԱԶԾ) կողմից իրականացվող և Եվրամիության կողմից ֆինանսավորվող Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի հինգերորդ փուլի ակտիվ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2008 թվականի սեպտեմբերի 8-ին։


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նույնպես ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որոնք ևս կոչված են կանոնակարգելու քննարկվող ոլորտում ծագող հարաբերությունները։


Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 17-ի թիվ 496 որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողով, իսկ 2001 թվականի մայիսի 29-ի թիվ 392 որոշմամբ հաստատվել հանձնաժողովի կանոնադրությունը։ Նշված որոշմամբ որպես հանձնաժողովի գործունեության առարկա ամրագրվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեներգործուն, նյութերի ու դրանց ստացման բաղադրիչների հսկողության և թմրամիջոցներին ու հոգեներգործուն նյութերին առնչվող գործունեությունը լիցենզավորելու մասին հայտերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը։


Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1714-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` Միջգերատեսչական հանձնաժողով)։ Այդ որոշման համաձայն` Միջգերատեսչական հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ղեկավարությամբ և դրա կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության` սույն ոլորտի շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։ Միջգերատեսչական հանձնաժողովին հանձնարարվել է յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 1-ը կազմել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագիր։


2001 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման հիշյալ ծրագիրը։ Այն 2003 թվականից սկսած հրապարակում է թմրամիջոցների վերաբերյալ ազգային տարեկան զեկույցներ, իսկ իրականացման հինգերորդ փուլում ծրագրի կարևորագույն խնդիրներից է հռչակվել աջակցել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագրի մշակմանը և ընդունմանը։


Այնուամենայնիվ, չնայած վերոգրյալ իրավական ակտերի առկայությանը, Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հետ կապված շատ հարցեր շարունակում են մնալ չլուծված։
Մասնավորապես, մինչ օրս գոյություն չունի թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգ։ Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմանը, դրանցից կախվածության պատճառների բացահայտմանն առնչվող գիտական հետազոտությունները խիստ սակավաթիվ են, իսկ դրանց արդյունքում ստացվող տվյալները որոշ դեպքերում` իրարամերժ։ Օրինակ` «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից այս ոլորտում կատարված ուսումնասիրության համաձայն` 2000 թվականին թմրամիջոց գործածող անձանց հաշվարկային թիվը միայն Երևան քաղաքում կազմել է 19.000-ից 20.000, որոնցից շուրջ 2.000-ը եղել են ներարկային թմրամիջոց գործածողներ։ Իսկ Առողջապահության hամաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ներարկային թմրամիջոց գործածող անձանց հաշվարկային թիվը 2004 թվականին կազմել է 7000-ից 11.000։


Բավարար չափով չեն իրականացվում թմրամոլության առաջնային կանխարգելմանն ուղղված համակարգված միջոցառումներ։ Առանձնակիորեն կարևորվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց տրամադրվող բժշկական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտությունը։ Ընդսմին, Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժումը ներկայում իրականացվում է ինչպես հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում` պետական պատվերի շրջանակներում։ Վերոգրյալ համատեքստում` կարևոր նշանակություն ունի նաև թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժման ոլորտի անձնակազմի վերապատրաստման և կրթական ծրագրերի կատարելագործումը։


Համակարգային լուծում պահանջող արդիական խնդիր է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների ապօրինի առաջարկի և ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված միջոցառումների մշակումը։


Այսպիսով, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակվել է` հաշվի առնելով թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում առկա բացերն ու թերությունները, դրանք վերացնելու, գործող կառուցակարգերն արդիականացնելու հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև համաշխարհային փորձի և տարածաշրջանում գոյություն ունեցող իրավիճակի զարգացման առանձնահատկությունները։

 

2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


Ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպման պետական և հասարակական կառուցակարգերը, ապահովել դրանց արդյունավետ գործառնությունը։


Ծրագրի հիմնական խնդիրներն են`

 

  1. հակաթմրամիջոցային գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի կատարելագործումը, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավական ակտերի ու իրավակիրառ գործունեության ներդաշնակեցումը Հայաստանի Հանրապետության` համապատասխան ոլորտի միջազգային իրավական ակտերի պահանջներին,
  2. թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը և կատարելագործումը,
  3. թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի առաջարկի և պահանջարկի կանխումը,
  4. թմրամոլության առաջնային կանխարգելումը,
  5. թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետության բարձրացումը և սոցիալական վերականգնման համակարգի ներդնումը,
  6. նարկոլոգիական ծառայության արդիականացումը և գիտական-տեղեկատվական պատշաճ հագեցվածության ապահովումը,
  7. իրավասու պետական մարմինների, ինչպես նաև թմրամոլության կանխարգելման և բուժման ոլորտում մասնագիտացած բժշկական հիմնարկների ներուժի զարգացումը,
  8. թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժման ոլորտի անձնակազմի վերապատրաստման և կրթական ծրագրերի կատարելագործումը,
  9. թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը։

 

Սույն Ծրագրում ներկայացված ռազմավարություններն ու գործողությունները ուղղված են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և թմրամոլության դեմ արդյունավետ պայքարին և ներառում են 9 հիմնական բաժին`

 

  1. թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուսումնասիրությունը և ներպետական իրավական ակտերի կատարելագործումը,
  2. թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ տեղեկատվական միասնական համակարգի ներդրումը և կատարելագործումը,
  3. թմրամոլության առաջնային կանխարգելումը,
  4. թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց տրամադրվող բժշկական և սոցիալ-հոգեբանական ծառայությունները,
  5. թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխումը,
  6. միջազգային համագործակցությունը,
  7. մոնիթորինգը և գնահատումը,
  8. կառավարումը, համակարգումը և համագործակցությունը,
  9. ֆինանսավորումը և ֆինանսական միջոցների հավաքագրումը։


3. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ


ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Նպատակ 1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուսումնասիրությունը և ներպետական իրավական ակտերի կատարելագործումը


Ռազմավարություն 1. Իրականացնել Հայաստանի Հանրապետության` համապատասխան ոլորտի միջազգային պայմանագրերի, այդ թվում` Միավորված Ազգերի Կազմակերպության միջազգային կոնվենցիաների, Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի դրույթների վերլուծություն և ապահովել Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում դրանց առավել ամբողջական իրացումը։


Ռազմավարություն 2. Իրականացնել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծություն և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։
Ռազմավարություն 3. Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական հայերեն տեքստերում միասնականացնել թմրամիջոցներին և հոգեմետ նյութերին առնչվող հասկացությունները։

 

Նպատակ 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և ներպետական իրավական ակտերի արդյունավետ կիրառելության ապահովումը


Ռազմավարություն 1. Կատարել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և ներպետական իրավական ակտերի` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող դրույթների կիրառման պրակտիկայի վերլուծություն և ներկայացնել առաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ։


Ռազմավարություն 2. Մշակել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի իրավակիրառ գործունեության հետ կապված մեթոդական ուղեցույցներ` Հայաստանի Հանրապետության դատարանների, իրավապահ և այլ շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների համար։


Ռազմավարություն 3. Ապահովել «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988 թվականի Միավորված Ազգերի Կազմակերպության միջազգային կոնվենցիայով նախատեսված իրավական փոխօգնության հարցերով ներպետական իրավասու մարմնի նշանակումը։


Ռազմավարություն 4. Իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների արդյունավետ վերահսկողությանն առնչվող իրավակիրառ գործունեության ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ դրա կատարելագործման ուղղությամբ։

 

Ակնկալվող արդյունքները`


  1. կկատարելագործվեն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերը, կապահովվի դրանց լիարժեք համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին,
  2. կապահովվի Հայաստանի Հանրապետության օրենքների և մյուս իրավական ակտերի արդյունավետ կիրառումը,
  3. կհստակեցվեն Հայաստանի Հանրապետության դատարանների, իրավապահ և այլ մարմինների մոտեցումները` կապված թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների մեկնաբանության հետ,
  4. կապահովվի Հայաստանի Հանրապետության` քննարկվող ոլորտի միջազգային պայմանագրերի հստակ գործառնությունը։

 

4. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ


Նպատակ 1. Թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ տեղեկատվական, ինչպես նաև թմրամոլության մոնիտորինգի և գնահատման միասնական համակարգի ներդրումն ու կատարելագործումը


Ռազմավարություն 1. Թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ տեղեկատվական միասնական համակարգի ներդրման նպատակով Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի հինգերորդ փուլի շրջանակներում «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կազմում ստեղծված թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի (այսուհետ` Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոն) հետագա գործունեության համար ստեղծել պատշաճ իրավական հիմքեր։


Ռազմավարություն 2. Թմրամիջոցների և թմրամոլության հետ կապված խնդիրներին վերաբերող տեղեկատվության պատշաճ հավաքագրման, վերլուծության և տարածման նպատակով ապահովել համապատասխան մարմինների և կազմակերպությունների կողմից թմրամիջոցների վերաբերյալ տվյալների ժամանակին տրամադրումը Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնին։ Ապահովել համապատասխան պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը այդ գործընթացին։


Ռազմավարություն 3. Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրել և աստիճանաբար ներդնել թմրամիջոցների վերաբերյալ համաճարակաբանական տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և տրամադրման միջազգայնորեն ճանաչված լավագույն եղանակներն ու փորձը` հիմք ընդունելով Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (համակարգչային համացանցի կայք էջ` www.emcdda.europa.eu) ուղեցույցները։ Ստացված տեղեկատվության և ձեռք բերված արդյունավետ փորձի փոխանակման նպատակով նպաստել սերտ և արդյունավետ միջազգային համագործակցության զարգացմանը։


Ռազմավարություն 4.
Մշակել և ներդնել Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի ուղեցույցների պահանջներին համապատասխանող թմրամիջոցների չարաշահման համաճարակաբանական հսկողության համակարգ։


Ռազմավարություն 5.
Ապահովել թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ տեղեկատվական համակարգի հատուկ պաշտպանությունը և խորհրդապահական (կոնֆիդենցիալ) բնույթը։

 

Նպատակ 2. Թմրամիջոցների և թմրամոլության ոլորտի գիտական մոտեցումների արդիականացումը, տվյալ ոլորտի համաշխարհային գիտական փորձի ներդրման ապահովումը


Ռազմավարություն 1. Մշակել և իրականացնել հետազոտություններ` թմրամիջոցների գործածման իրավիճակի բացահայտման, միտումների և զարգացումների գնահատման և դրանց պատճառահետևանքային կապի վեր հանման, ինչպես նաև հետագա գործունեության ոլորտների նախանշման նպատակով։


Ռազմավարություն 2. Ուսումնասիրել քննարկվող ոլորտի համաշխարհային առաջատար գիտական փորձը և միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում դրա ներդրման ուղղությամբ։

 

Ակնկալվող արդյունքները


  1. Թմրամիջոցների վերաբերյալ տեղեկատվական միասնական համակարգի ներդրման նպատակով կստեղծվեն պատշաճ իրավական հիմքեր Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի գործունեության համար։
  2. Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի ուղեցույցների հիման վրա կներդրվեն թմրամիջոցների վերաբերյալ համաճարակաբանական տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և տրամադրման միջազգայնորեն ճանաչված լավագույն եղանակներն ու փորձը։
  3. Կմշակվի և կներդրվի Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի ուղեցույցների պահանջներին համապատասխանող թմրամիջոցների չարաշահման համաճարակաբանական հսկողության համակարգ։
  4. Կապահովվի թմրամիջոցների վերաբերյալ տեղեկատվական համակարգի հատուկ պաշտպանությունը և խորհրդապահական (կոնֆիդենցիալ) բնույթը։
  5. Տվյալ ոլորտում իրականացված հետազոտությունների արդյունքների կիրառման շնորհիվ կբարձրանա թմրամիջոցներին և թմրամոլությանն առնչվող հեռանկարային ծրագրերի արդյունավետությունը։


5. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ


Նպատակ 1. Թմրամոլության կանխարգելումը դեռահասների և երիտասարդների շրջանում

 

Ռազմավարություն 1. Մշակել դեռահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելման ժամանակակից և գիտականորեն հիմնավորված մոտեցումներ։


Ռազմավարություն 2. Դեռահասների և երիտասարդների շրջանում ներդնել «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգ և իրականացնել ուսուցում այդ համակարգով։


Ռազմավարություն 3.
Իրականացնել դեռահասների և երիտասարդների արտաուսումնական գործունեության և հանգստի հետ կապված ծրագրեր` նրանց մոտ թմրամիջոցների գործածման նկատմամբ սոցիալական անձեռնմխելիության խթանման նպատակով։


Ռազմավարություն 4.
Հանրակրթական դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների ուսումնական ծրագրերում ընդգրկել թմրամոլության կանխարգելմանն առնչվող դասաժամեր։


Ռազմավարություն 5. Բարձրացնել հանրակրթական դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում համապատասխան առարկաներ դասավանդող անձանց իրազեկության մակարդակը թմրամոլության և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։


Ռազմավարություն 6. Ձեռնարկել միջոցներ թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ դեռահաս երեխաների օրինական ներկայացուցիչների (ծնողներ, որդեգրողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) իրազեկության բարձրացման ուղղությամբ` թմրամոլության կանխարգելման գործընթացին նրանց ակտիվ ներգրավվածության ապահովման նպատակով։


Ռազմավարություն 7.
Ապահովել դեռահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելման նախաձեռնություններին հասարակական կազմակերպությունների ներգրավումը։

 

Նպատակ 2. Թմրամոլության կանխարգելումը ազատությունից զրկված անձանց շրջանում


Ռազմավարություն 1. Ակտիվացնել թմրամոլության կանխարգելմանն ուղղված միջոցառումները ազատությունից զրկված անձանց շրջանում։


Ռազմավարություն 2. Ազատությունից զրկված անձանց շրջանում ներդնել «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգ և իրականացնել ուսուցում այդ համակարգով։


Ռազմավարություն 3. Զարգացնել ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների ներուժը` թմրամոլության կանխարգելման նպատակով։

 

Նպատակ 3. Թմրամոլության կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ժամկետային զինծառայողների շրջանում


Ռազմավարություն 1. Իրականացնել թմրամոլության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ժամկետային զինծառայողների շրջանում։


Ռազմավարություն 2. Ժամկետային զինծառայողների շրջանում ներդնել «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգ և իրականացնել ուսուցում այդ համակարգով։


Ռազմավարություն 3.
Զարգացնել զորամասերի, զորամիավորումների և զինվորական հիմնարկների ներուժը` թմրամոլության կանխարգելման նպատակով։

 

Նպատակ 4. Թմրամոլության կանխարգելումը զանգվածային լրատվության միջոցների օգնությամբ


Ռազմավարություն 1. Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների հետ համատեղ մշակել երկարաժամկետ կայուն աշխատանքային կանոնակարգ` ուղղված Հանրապետությունում թմրամոլության կանխարգելման արտացոլմանը, այդ թվում` հատուկ հաղորդումների, թմրամոլության հասցրած վնասի վերաբերյալ հայտարարությունների, թեմատիկ ֆիլմերի շարունակական հեռարձակման միջոցով։


Ռազմավարություն 2. Թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար արտացոլել զանգվածային լրատվության միջոցներում, կանոնավոր դարձնել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության կանխարգելման համար պատասխանատու մարմինների և կազմակերպությունների մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին, մամլո ասուլիսներին։


Ռազմավարություն 3.
Կազմակերպել հեռուստառադիոհաղորդումների հատուկ շարքի հեռարձակում` ցուցադրելով թեմատիկ տեսահոլովակներ։ Օգտագործել մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները` թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման համար։


Ռազմավարություն 4.
Ստեղծել համակարգչային համացանցի հանգույց և մշտապես թարմացնել դրանում տեղ գտած` Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության դեմ պայքարն արտացոլող նյութերը։


Ռազմավարություն 5. Թմրամոլության հետ կապված հարցերի, դրա դեմ պայքարի մոտեցումների վերաբերյալ լրագրողների իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպել սեմինարներ, դասընթացներ։

 

Ակնկալվող արդյունքները`


  1. դեռահասների և երիտասարդների շրջանում կներդրվի «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգ և կիրականացվի ուսուցում այդ համակարգով,
  2. հանրակրթական դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների ուսումնական ծրագրերում կընդգրկվեն թմրամոլության կանխարգելմանն առնչվող դասաժամեր,
  3. կբարձրանա հանրակրթական դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում համապատասխան առարկաներ դասավանդող անձանց իրազեկության մակարդակը թմրամոլության և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ,
  4. կբարձրանա դեռահաս երեխաների օրինական ներկայացուցիչների (ծնողներ, որդեգրողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) իրազեկության աստիճանը թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ,
  5. Հասարակական կազմակերպությունները ներգրավված կլինեն դեռահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելման նախաձեռնություններին,
  6. Ազատությունից զրկված անձանց շրջանում կներդրվի «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգ և կիրականացվի ուսուցում այդ համակարգով,
  7. Կիրականացվեն թմրամոլության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ժամկետային զինծառայողների շրջանում,
  8. Ժամկետային զինծառայողների շրջանում կներդրվի «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգ և կիրականացվի ուսուցում այդ համակարգով,
  9. Թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար կներկայացվեն զանգվածային լրատվության միջոցներում, կանոնավոր կդառնան Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության կանխարգելման համար պատասխանատու մարմինների և կազմակերպությունների մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին, մամլո ասուլիսներին,
  10. Կստեղծվի համակարգչային համացանցի միասնական հանգույց և մշտապես կթարմացվեն դրանում տեղ գտած` Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության դեմ պայքարն արտացոլող նյութերը։
  11. Կբարձրանա թմրամոլության հետ կապված հարցերի, դրա դեմ պայքարի մոտեցումների վերաբերյալ լրագրողների իրազեկության աստիճանը։


6. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Նպատակ 1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վաղ հայտնաբերումը և ուղեգրումը համապատասխան բուժհաստատություններ


Ռազմավարություն 1. Ապահովել սերտ համագործակցություն թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում փոխօգնության, խնամքի, աջակցության և կանխարգելման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և նարկոլոգիական ծառայություն մատուցող բժշկական հաստատությունների (այսուհետ` նարկոլոգիական բուժհաստատություններ) միջև։


Ռազմավարություն 2. Ապահովել սերտ համագործակցություն առողջության առաջնային պահպանման հաստատությունների և նարկոլոգիական բուժհաստատությունների միջև։


Ռազմավարություն 3. Միջոցներ ձեռնարկել թմրամոլությամբ հիվանդ անձանց նկատմամբ խարանի և խտրականության վերացման ուղղությամբ։


Ռազմավարություն 4. Միջոցներ ձեռնարկել նարկոլոգիական բուժհաստատություններից դուրս խորհրդատվական և հոգեբանական աջակցության կենտրոններ հիմնելու ուղղությամբ։ Այդ կենտրոնները պետք է ապահովեն թմրամոլության հետ կապված կամավոր և անանուն խորհրդատվություն, հոգեբանական աջակցության, անհրաժեշտության դեպքում` նաև ուղեգրեն համապատասխան նարկոլոգիական բուժհաստատություններ։


Ռազմավարություն 5. Ապահովել հասարակական կազմակերպությունների ներգրավումը թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում խորհրդատվական և սոցիալ-հոգեբանական աջակցության, նրանց բուժման և վերականգնման ծրագրերի բոլոր փուլերում։

 

Նպատակ 2. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց` ժամանակակից և գիտականորեն հիմնավորված բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրումը


Ռազմավարություն 1. Ձեռնարկել միջոցներ նարկոլոգիական բուժհաստատությունների վերանորոգման, հիվանդանոցային պայմանների բարեկարգման և համապատասխան բուժսարքավորումներով համալրման ուղղությամբ։


Ռազմավարություն 2.
Ձեռնարկել միջոցներ նարկոլոգիայի ոլորտի մասնագետներ պատրաստող հաստատությունների գիտական և կրթական մակարդակի բարձրացման ուղղությամբ։


Ռազմավարություն 3. Ապահովել նարկոլոգիայի ոլորտի բժիշկների և միջին բուժանձնակազմի պատշաճ շարունակական կրթությունը, մասնագիտացումը և վերապատրաստումները։


Ռազմավարություն 4.
Ապահովել հոգեբաններ և սոցիալական ոլորտի աշխատողներ պատրաստող և (կամ) վերապատրաստում ապահովող գիտակրթական հաստատությունների կողմից համապատասխան մասնագետների ուղեգրումը նարկոլոգիական և վնասի նվազեցման ծրագրեր իրականացնող կազմակերպություններ։


Ռազմավարություն 5.
Ապահովել նարկոլոգիական բուժհաստատությունների կողմից բուժման տարբեր ձևերի և (կամ) մեթոդների կիրառումը (ապաթունավորում, փոխարինող բուժում, հոգեթերապևտիկ արդյունավետ միջոցառումներ և ավանդական բուժում)։


Ռազմավարություն 6.
Աջակցել վնասի նվազեցման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և դրանց կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց տրամադրվող ծառայությունների լիարժեքության ապահովմանը (երակների խնամք, գերդոզավորումների կանխարգելում, արյան միջոցով փոխանցվող վարակների կանխարգելում և այլն)։

 

Նպատակ 3. Թմրամիջոցներից կամ հոգեմետ նյութերից կախվածությամբ անձանց հետբուժական սոցիալական վերինտեգրումը


Ռազմավարություն 1. Մշակել տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների կողմից իրականացվելիք` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց համար նախատեսված սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրեր։

 

Ակնկալվող արդյունքները`


  1. կապահովվի սերտ համագործակցություն թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում փոխօգնության, խնամքի, աջակցության և կանխարգելման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և նարկոլոգիական բուժհաստատությունների միջև,
  2. կձեռնարկվեն միջոցներ թմրամոլությամբ հիվանդ անձանց նկատմամբ խարանի և խտրականության վերացման ուղղությամբ,
  3. կհիմնվեն խորհրդատվական և հոգեբանական աջակցության կենտրոններ նարկոլոգիական բուժհաստատություններից դուրս,
  4. կապահովվի հասարակական կազմակերպությունների ներգրավումը թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում խորհրդատվական և սոցիալ-հոգեբանական աջակցության, նրանց բուժման և վերականգնման ծրագրերի բոլոր փուլերում,
  5. կձեռնարկվեն միջոցներ նարկոլոգիական բուժհաստատությունների վերանորոգման, հիվանդանոցային պայմանների բարելավման և համապատասխան բուժսարքավորումներով համալրման ուղղությամբ,
  6. կբարձրացվի նարկոլոգիայի ոլորտի մասնագետներ պատրաստող հաստատությունների գիտական և կրթական մակարդակը,
  7. կապահովվի նարկոլոգիայի ոլորտի բժիշկների և միջին բուժանձնակազմի պատշաճ շարունակական կրթությունը, մասնագիտացումը և վերապատրաստումները,
  8. կզարգացվի վնասի նվազեցման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներուժը,
  9. կմշակվեն և կիրագործվեն տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների կողմից իրականացվելիք` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց համար նախատեսված աջակցության և զբաղվածության ծրագրեր։


7. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ


Նպատակ 1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի առաջարկի կանխումը


Ռազմավարություն 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն, ինչպես նաև իրականացնել սահմանների համալիր կառավարման ծրագրեր` Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի ներմուծումը կանխելու նպատակով։


Ռազմավարություն 2
. Օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի ներմուծումը կանխելու և նշված ոլորտում սերտ փոխգործակցություն ապահովելու նպատակով կնքել համապատասխան միջպետական համաձայնագրեր։


Ռազմավարություն 3. Կատարելագործել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմինների կողմից նշված նյութերի վերահսկվող փոխադրումների և ստուգողական գնումների իրականացման, ինչպես նաև դրանց բռնագրավման համակարգը։


Ռազմավարություն 4. Կատարելագործել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված գործունեությանն առնչվող հաշվետվողական և այդ գործունեության գրանցման համակարգը։


Ռազմավարություն 5. Կանխել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հոսքը օրինական շրջանառությունից դեպի ապօրինի շրջանառություն։


Ռազմավարություն 6. Ակտիվացնել ազատությունից զրկված անձանց շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման միջոցառումները։


Ռազմավարություն 7.
Ակտիվացնել զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման միջոցառումները։


Ռազմավարություն 8. Ապահովել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման կանխմանն ուղղված միջոցների անշեղ իրացումը։

 

Նպատակ 2. Իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների հզորացում և նրանց միջև համագործակցության ամրապնդում


Ռազմավարություն 1. Ապահովել իրավապահ և իրավասու այլ պետական մարմինների նյութատեխնիկական և կադրային պատշաճ հագեցվածությունը։


Ռազմավարություն 2. Ապահովել նարկոլոգիական ծառայության արդիականացումը և գիտական-տեղեկատվական պատշաճ հագեցվածությունը, ինչպես նաև թմրամոլության կանխարգելման և բուժման ոլորտում մասնագիտացած բժշկական հիմնարկների նյութատեխնիկական ներուժի ամրապնդումը։


Ռազմավարություն 3. Իրավապահ մարմինների համակարգում գործող հատուկ ուսումնական հաստատությունների կազմում ստեղծել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրե...

 

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնում է 300 հազար դրամ
Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնում է 300 հազար դրամ

Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...

ՀՀ ԱՆ. Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար
ՀՀ ԱՆ. Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...

Հրատապ թեմա Հայաստանում
Զինվորական ծառայությունից ազատվում են հետևյալ 5 դեպքերում. hartak.am
Զինվորական ծառայությունից ազատվում են հետևյալ 5 դեպքերում. hartak.am

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է...

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի եք գնացել 2016թ. հունվարի 1–ից հետո. 1in.am
Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի եք գնացել 2016թ. հունվարի 1–ից հետո. 1in.am

Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...

Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ
Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ

Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...

Դեղագործական շուկան Հայաստանում
Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա
Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա

Նոր խմբագրությամբ շարադրելով նախկինում ընդունած` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող որոշման կետերից մեկը, գործադիրը համավճարը տարածել է ՀՀ պետբյուջեի անհետաձգելի, գինեկոլոգիական...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները

Գործադիրը հստակեցնում է ոլորտում գործողությունները;

Գործադիրը երեկ հաստատեց ախտաբանաանատոմիական հերձումների, ներառյալ՝ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները
Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները

Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է  պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...

Հրատապ թեմա Հայաստանում
Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)

Բժշկի հիմնական պարտավորությունները

Բժիշկը պարտավոր է...

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Մարդասիրական օգնության կազմակերպումը, դեղերի նվիրատվություններ

Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`

  • Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
  • Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...

Դեղագործական շուկա Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ Կառավարության որոշումներ և օրենքներ

Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...

Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)
ՀՀ ԿՈ N 684 առ 03.11.1998 - Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը

ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003 

ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը ՀՀ ԿՈ N 318-Ն առ 04.03.2004

ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...

Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը ՀՀ ԿՈ 276-Ն առ 27.03.2008

ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 276-Ն որոշման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ