Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՀՀ օրենքներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ  ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` օրենք) 36-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.


3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք ուղղակի կամ անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում:


ՀՈԴՎԱԾ 2.Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «3.Առողջապահության բնագավառ» բաժնի`

 

  1. 1-ին կետի 8-րդ սյունակը լրացնել «Ո» տառով,

  2. 2-րդ կետի 9-րդ սյունակը լրացնել «Հ» տառով,


ՀՈԴՎԱԾ 3.Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «3.Առողջապահության բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ նոր կետով`
 

6.

Դեղերի մեծածախ իրացում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

 

ՀՈԴՎԱԾ 4.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 


ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) (այսուհետ` օրենք) 16-րդհոդվածի 1-ին մասի 35-րդ կետը  շարադրել նոր խմբագրությամբ`

 

35. Դեղերի պետական գրանցման համար`

 

ա) դեղերի համար, այդ թվում` նոր, վերարտադրված, կենսատեխնոլոգիական ծագման, արյունից կամ պլազմայից ստացված, իմունաբանական (պատվաստանյութեր, շիճուկներ, ալերգածիններ), ռադիոակտիվ, բազմաբաղադրատարր հոմեոպաթային, անասնաբուժական

 բազային տուրքի 60-պատիկի չափով

բ) դեղերի յուրաքանչյուր դեղաչափի և (կամ) դեղաձևի համար  

բազային տուրքի 40-պատիկի չափով

գ) գրանցված դեղերի նոր ցուցում(ներ)ի համար

 

բազային տուրքի 40-պատիկի չափով

դ) գրանցված դեղերի նոր համակցությունների համար

 

բազային տուրքի 60-պատիկի չափով

ե)  ավանդական և բուսական դեղերի համար (այդ թվում` փաթեթավորված և պիտակավորված դեղաբուսական հումք, բուժիչ թեյեր),

բազային տուրքի 10-պատիկի չափով

զ) միաբաղադրատարր հոմեոպաթային դեղերի  առաջին դեղաձևի, դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի, դեղաչափի, նոր ցուցում(ներ)ի համար

բազային տուրքի հնգապատիկի չափով
է) հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաև դրանց փոխանցող միջատներին, մակաբույծներին ոչնչացնող հակասեպտիկները և հակապարազիտային դեղերը, որոնք նախատեսված են մաշկի, լորձաթաղանթի, մազերի, եղունգների համար   

բազային տուրքի 20-պատիկի չափով

ը) պետական գրանցման հավաստագրի վերաձևակերպման համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

թ) վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարացման համար

բազային տուրքի 60-պատիկի չափով

 

ՀՈԴՎԱԾ 2.  Օրենքի 19-րդ հոդվածի 2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.8 կետով`

 

2.8 Դեղերի մեծածախ իրացում` տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

ՀՈԴՎԱԾ 3.  Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել նոր 48,49,50 կետերով.

 

48. Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր

տարեկան` բազային տուրքի 30-պատիկի չափով

49. Պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր

տարեկան` բազային տուրքի 30-պատիկի չափով

50. Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքիներ մուծման կամ արտահանման հավաստագիր` մեկ տարվա համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:


                                                                                                                
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 47.3 հոդվածի


1) վերնագրում «Դեղագործական գործունեության կանոնները խախտելը» բառերը փոխարինել «Դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելը» բառերով,


2) վեցերորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ, տասերեքերորդ մասերով`


Դեղատներում ներարկման լուծույթներ պատրաստելը կամ դեղատան կողմից պատրաստված դեղերի որակի, ձևավորման, փաթեթավորման, պիտակավորման, պահպանման, իրացման պահանջները խախտելը կամ  դեղատանը պատրաստված դեղերը առանց պիտանիության ժամկետի նշման բաց թողնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով։


Դեղի գրանցման  հավաստագրի իրավատիրոջ կողմից  գրանցված դեղերի վնասակար կողմնակի ազդեցության վերաբերյալ արձանագրված դեպքերի վերաբերյալ չհայտնելը կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը` առանց նախապես կամ միաժամանակ լիազոր մարմնին  հայտնելու առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով,
               
Դեղատոմսով բաց թողնվող դեղերի` առանց դեղատոմսի իրացումը
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով,

Դեղի մակնշման մեջ, ընդհանուր բնութագրում և ներդիր թերթիկում  Հայաստանի Հանրապետությունում դեղի մատակարարի անվանումը կամ ապրանքային նշանը ներառելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով,

Դեղ չհամարվող ցանկացած արտադրանքի (այդ թվում` գեղարարական միջոցների, կենսակտիվ հավելումների) փաթեթի վրա և(կամ) օգտագործման  հրահանգում բուժական ցուցումների նշումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով,


Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի փաթեթավորմանը կամ պիտակավորմանը կամ մակնշմանը ներկայացվող պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով,

Առանց հայերեն ներդիր-թերթիկի դեղերի իրացումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով,

3) ութերորդ մասում «2-6» թվերը փոխարինել «2-13» թվերով:


ՀՈԴՎԱԾ 2.  Օրենսգրքի 47.4 հոդվածի`

 

  1. վերնագրից հանել «դեղերի» բառը,

  2. առաջին մասից հանել «դեղերի կամ» բառերը,

  3. երկրորդ մասից հանել «թմրադեղերի կամ թունավոր կամ ուժեղ ազդող դեղերի կամ հսկվող դեղերի կամ դեղատոմսով բաց թողնվող դեղերի կամ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի, ինչպես նաև բժշկի հատուկ նշանակում պահանջող դեղերի,» բառերը :


ՀՈԴՎԱԾ 3.  Օրենսգիրքը լրացնել նոր 47.8 , 47.9 հոդվածներով.


ՀՈԴՎԱԾ 4 7.8  ԴԵՂԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ  


Գովազդատուի կողմից դեղ գովազդելը առանց լիազոր մարմնի թույլտվության կամ այդ թույլտվության պայմանների խախտմամբ կամ դեղի արտաքին գովազդը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից երկուհարյուրապատիկի չափով,


Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում  չգրանցված կամ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող կամ հսկվող կամ դեղատանը ըստ դեղատոմսի կամ ըստ դեղագրությունների պատրաստվող դեղի կամ  բժշկի հատուկ նշանակում պահանջող դեղի գովազդը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից երկուհարյուրապատիկի չափով,

Գովազդատուի կողմից դեղ չհամարվող ցանկացած արտադրանքի (կենսակտիվ  հավելումներ, գեղարարական միջոցներ և այլն), որպես բուժման միջոցի գովազդելը կամ գովազդատու կողմից գովազդի  նպատակով  դեղը  ուղղակիորեն սպառողին տրամադրելը կամ       Բժշկական  գործունեությամբ զբաղվող անձանց (բժիշկ, միջին և կրտսեր բուժանձնակազմ) գովազդի նպատակով դեղերի անվճար նմուշների տրամադրումը. առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից երկուհարյուրապատիկի չափով,   

ՀՈԴՎԱԾ 4 7.9 ԴԵՂԵՐԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ


Դեղերի կլինիկական փորձարկումներին ներկայացվող պահանջների խախտումը, եթե դա վնաս  չի պատճառել փորձարկվողի առողջությանը  կամ կլինիկական փորձարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելը
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից  մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 4.  Օրենսգրքի 244.14 հոդվածում «47.7» թվից հետո լրացնել «47.8, 47.9» թվերը:


ՀՈԴՎԱԾ 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.  Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 280-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «պատրաստելը» բառերից հետո լրացնել  «կամ արտադրելը» բառերը:


ՀՈԴՎԱԾ 2.  Օրենսգիրքը լրացնել նոր 280.1 հոդվածով.


ՀՈԴՎԱԾ 2 80.1 ԴԵՂԵՐԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼԸ ԿԱՄ ԹԱՔՑՆԵԼԸ


Դեղերի կլինիկական փորձարկումներին արդյունքները կեղծելը կամ թաքցնելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով,


Նույն արարքը եթե դա անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով նվազագույն  աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով կամ երեք ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով


Նույն արարքը եթե դա անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով կամ առանց դրա:


ՀՈԴՎԱԾ 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀՈԴՎԱԾ 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածի`

 

  1. 7-րդ մասի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,

  2. 7.1 մասը ուժը կորցրած ճանաչել:


ՀՈԴՎԱԾ 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «դեղատնային կամ դեղագործական գործունեություն» բառերը փոխարինել «դեղերի շրջանառության ոլորտում օրենքով նախատեսված  գործունեություն» բառերով:


ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

                                                         
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ  «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 36-րդ հոդվածի 1.1-րդ մասում «մարմինը»  բառից հետո լրացնել, «առողջապահության բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը» բառերը:


ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ. hapak.am
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ. hapak.am

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

Ինչպիսին է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգը. 1in.am
Ինչպիսին է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգը. 1in.am

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24–րդ հոդվածի համաձայն`

«1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ...

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...

Դեղագործական շուկա
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ  ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1.ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ


1.Սույն օրենքը կարգավորում է...

Դեղագործական շուկա
Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը
Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը

–   Ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նակ­րում նա­խա­րա­րու­թյու­նը` խնդ­րա­հա­րույց դեպ­քե­րում, ինչքա­նով է դա հա­ջող­վում­


Ազ­գաբ­նակ­չու­թյան հետ կապն առա­վել մատ­չե­լի դարձ­նե­լու, բարձ­րաց­ված հար­ցե­րին և բո­ղոք­նե­րին արագ ար­ձա­գան­քե­լու, առող­ջա­պա­հու­թյան...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին

Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...

Առողջապահություն 2.2012
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

Առողջապահություն 1.2009
''Դեռահասների առողջության պահպանման մասին'' օրենքը

2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ օրենքը "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին"

Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...

ՀՀ օրենքը "Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոց. ապահովության մասին"

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 27 հոկտեմբերի 1998 թ....

ՀՀ օրենքը "Սննդամթերքի անվտանգության մասին"

Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները (հոդված 1)...

ՀՀ օրենքը "Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին"

Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ այլ հետեւանքներից...

ՀՀ օրենքը "Տեղեկատվության ազատության մասին"

Սույն օրենքը ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 23-ին եւ կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ