Բժշկի ընդունարանում
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում, որ մաշկաբան եմ դառնալու, որովհետև շատ բան այդ աշխատանքում ինձ համար անընդունելի էր։ ․․․Բայց հասկացա, որ կարելի է հաղթահարել: Ձգտում էի լավ բժիշկ դառնալ, բայց՝ ոչ մաշկաբան․․․ Դարձա՛ մաշկաբան, աշխատում եմ մաշկաբան․․․ գերազանցությամբ ավարտել և պաշտպանել եմ մաշկաբանական ծրագրով թեզը ՝ հեռամաշկաբանության վերաբերյալ: Դա նոր ձևավորվող ոլորտ է, գրականություն գրեթե չկա, սակայն օգնում են գործընկերներս:
2020-21 թթ ուսուցման արդյունքում նաև առողջապահության կազմակերպիչ եմ, ԵՊԲՀ -ի և Մենեջմենթ Ֆիքսի կողմից կազմակերպված «Բուժհաստատությունների կառավարում և բիզնես վարչարարություն» ծրագրի մագիստրոս:
Նոր միավորված Մաշկաբանության և այրվածքաբանության կենտրոնում աշխատելը, նաև իմ հիանալի ուսուցիչներն ու ավագ ընկերները մեծ դեր ունեցան՝ հասկանալու, թե ինչ հետաքրքիր մասագիտություն է մաշկաբանությունը: Բանակում իմ ավագ ընկերներից Պետրոսը Մանուկյանը, ով հիմա «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն է, ինձ սովորեցրեց, որ առողջությունը, անկախ ամեն ինչից, ամենակարևորն է, և անհնարինն անգամ պետք է անել՝ հանուն դրա: Ծառայության տարիների ընթացքում ավելի ամրացավ այն գիտակցությունը, որ պետք է պայքարել մարդու կյանքի համար առանց որևէ ակնկալիքի, որպես մարդ, որպես ազգի նվիրյալ անդամ:
Բանակից վերադառնալիս արդեն իմ մեջ ունեի մաշկաբանին ու մաքառելու կամքը: Խոստովանեմ, որ սիրում եմ նկատվել.․․ Դա էլ միացավ․․․ Արդյունքում ձևավորվեց այս հետաքրքիր ծրագիրը, որն այժմ իրագործում եմ:
Անցումը բժշկի մասնագիտությունից՝ ադմինիստրատորի, դրանց տարբերությունները և համադրումը, դրականն ու բացասականը․․․
Բժշկի ամենադժվար գործը ոչ այնքան բուժառուի բուժումն է, որքան նրա հետ որպես մարդու՝ աշխատելը, ինչը միշտ կարևորել եմ: Ամեն օր ընդունել մոտավորապես 40 պացիենտ և որպես անհատի էի վերաբերվել, ջանքեր են պահանջվում, ի վերջո՝ սպառվում ես․․․ Եվ այսպես 20 տարի․․․
Հիմա պատասխանատու եմ ոչ թե 30-40, այլ բոլոր պացիենտների համար, մի ամբողջ օրգանիզմի համար, որը կոչվում է «Մաշկաբանական ազգային կենտրոն» գումարած՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»:
Պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ ծանր գործը, ինձ շատ հետաքրքիր է միշտ որևէ նոր բան ուսումնասիրելը․ հիմա այրվածքաբանություն եմ ուսումնասիրում․․․
Արցախում պայթյունից հետո հասկացա, որ դա անհրաժեշտություն է: Շատերն աջակցեցին, գործում էինք մեկ միասնական թիմով՝ Նախարարից սկսած։ Թիմային աշխատանքը միշտ եմ կարևորել, այժմ ինքս եմ փորձում այն իրականացնել: Ձևավորվել է հրաշալի բժշկական թիմ: Արցախյան դեպքերի օրերին աշխատում էին օր ու գիշեր՝ օրական կատարելով 10-15 վիրահատություն: Օգնության եկած իսպանացի բժիշկներն ասում էին, որ իրենք մեկ օրում միայն 4 վիրահատություն են կատարում:
Խոսենք երկու կենտրոնների միավորման մասին։
2020-ից սկսվեց և 2022-ին որոշում կայացվեց միավորել այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնները՝ հաշվի առնելով այն, որ այրվածքը մաշկի վնասում է, և մաշկաբանության հետ նրա զուգորդումը բուժական առումով կարևոր է։
Ամբողջ աշխարհում մաշկաբանությունը նաև վիրաբուժական մասնագիտություն է, և մենք պատրաստվում ենք այդ փոփոխություններն անել: Նախարարության կողմից կա անհրաժեշտ աջակցություն, և մաշկաբանները վերապատրասումներ անցնելուց հետո կկարողանան վիրահատական միջամտություններ կատարել:
Զարգացման մոտակա հեռանկարների մեջ դիտարկվում է նաև առանձին այրվածքաբանական թևի ուժեղացումը, արագ ծավալվող կենտրոնի ստեղծումը, որն, անհրաժեշտության դեպքում, կարողանա սպասարկել մեծ քանակի բուժառուների: Կներդրվեն այսօր դեռ անհասանելի թվացող մեթոդներ, դեղեր, հետազոտական մեթոդներ և բուժման ընթացքն առավել արդյունավետ կլինի:
Երկու կենտրոններն ունեն համատեղ զարգանալու հնարավորություն, բայց նաև յուրաքանչյուրը զարգանալու է նաև առանձին: Կենտրոնը կարողացավ ապացուցել, որ կենսունակ օրգանիզմ է, կարող է ինքնուրույն աշխատել, զարգանալ, մեծացնել գործունեության ծավալները, ինքնաբավ դառնալ, բնականաբար, պետության աջակցությամբ:
Հիմքն արդեն դրված է, մյուս հարցերն ավելի հեշտ լուծելի են, մնում է միայն սկսել:
Ի՞նչ նշանակալի փոփոխություններ կան մաշկաբանության ոլորտում։
Վերջին 5 տարիների ընթացքում մաշկաբանությունն էապես փոխվել է մեր հանրապետությունում: Կարծում եմ, պատճառը նաև Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան է, որը հիմնադրվել է 2014-ին: Այս ընթացքում արդեն 20-ից ավելի ուղեցույց է պատրաստվել, մի շարք փաստաթղթեր են մշակվել, բայց ավելի ակտիվ գործունեությունն սկսվել է 2018-ից: Տարեկան 5-6 միջոցառում է անցկացվում, ինչը, բնականաբար, նպաստում է փորձառության և որակի փոփոխության: Մեր հիմնական նպատակն էր փոքրաթիվ մարդկանցով ոգևորել ոլորտի մասնագետներին:
Մաշկաբանության ազգային կենտրոնը 3 տարվա ընթացքում ձեռք է բերել սարքեր, որոնք երկար ժամանակ անիրականանալի երազանք էր թվում: Ներկայում որակյալ բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր սարքերն առկա են: Ընդ որում, պարբերաբար նոր սարք կամ ծառայություն է ավելանում: Ձևավորվել է նաև ուժեղ ու միասնական թիմ:
Ընթացիկ և առաջիկա ի՞նչ ծրագրեր կան։
Այժմ աշխատում ենք ուղեցույցների գործելակարգերի, դրանց որակը բարձրացնելու վրա: Փորձելու ենք հասնել աշխարհում առկա զարգացումներին: Օրինակ, Եվրոպական մաշկավեներակաբանական ասոցիացիաներն ունեն որակավորման քննություն, որը պարտադիր չէ, սակայն բոլորի համար ցանկալի է որպես նոր ձեռքբերում: Այդ քննության բարեհաջող հանձնելը զարգացման բավականին լուրջ մակարդակի մասին է խոսում:
Այժմ ամբողջ աշխարհում բժշկության տարբեր ոլորտներում և մաշկաբանության մեջ ևս իրականացվում են սքրինինգային հետազոտություններ․ չես սպասում, որ հիվանդը գա հետազոտման, այլ փնտրում ես նրան: Ակտիվ հայտնաբերումը կարևորագույն գործոն է բնակչության առողջության վիճակը բարելավելու համար: Կան հիվանդություններ, օրինակ, մելանոման, որը վաղ հայտնաբերման դեպքում միանգամայն բուժվող է: Կարելի է ընդամենը մի փոքրիկ սարքով՝ դերմասկոպով հայտնաբերել և փոխել բուժառուի հետագա կյանքի ընթացքը:
Սեռավարակների ակտիվ հետազոտությունն էլ նպաստեց պարզել, օրինակ, որ սիֆիլիսը շատ տարածված է մեզ մոտ: Կարևոր խնդիր է հղիների մոտ՝ մանկաբաձական ծառայություններին զուգահեռ, սեռավարակների հայտնաբերումը, և առողջ երեխայի ծննդին նպաստելը:
Մաշկաբաններիս համար հաջորդ կարևոր խնդիրը դիսպանսեր հսկողության գաղափարն է: Մաշկային հիվանդությունների մեծ մասը քրոնիկական են, ձգձգվող և պահանջում են մշտական հսկողություն: Դրա ներդրումը պահանջում է ժամանակ և կամք: Մասնագիտական դաշտը պատրաստ է, հաջորդ տարի սկսելու ենք այն կյանքի կոչել:
Հեռաբժշկությունը զարգացնելը նույնպես կարևորագույն հարցերից է: Արցախի շրջափակումն փաստեց դրա անհրաժեշտությունը: Դա կարևոր է նաև մարզերի բնակչության համար: Անհրաժեշտ է հեռավար բուժօգնությունը ճիշտ կազմակերպել, առանց հիվանդի մայրաքաղաք գալու՝ տեղում:
Մեր կենտրոնը պատրաստ է այդ գործն իր վրա վերցնել:
Կան այլ կարևոր ուղղություններ ևս, որոնք պետք է զարգացնել: Մեր նպատակներից մեկը գենոդերմատոզների կենտրոն ստեղծելն է, որի հետ կապ կունենան հանրապետության բոլոր մասնագետները և, անհրաժեշտության դեպքում, խորհրդատվություն կստանան:
Որքանո՞վ է ապահովվում ոլորտի մասին տեղեկատվությունը։
Ոլորտում լուրջ հաջողությունների հասնելու համար մեծ դեր ունի վստահելի տեղեկատվության առկայությունը, որի պակասը կա, և հիմա փորձում ենք լրացնել այդ բացը: Մեր բուժառուները առողջության մասին դեռևս թերի գիտելիքներ ունեն:
20-30 տարի առաջ, միգուցե, մաշկաբանական հանրությունը պատրաստ չէր իր վրա վերցնել այդ հիվանդների բեռը, բայց հիմա պատրաստ ենք, ունենք բժշկական այն ներուժը, որով կարող ենք Հայաստանի բոլոր բուժառուներին՝ պսորիազ, էկզեմա և այլն, որակյալ բուժում ապահովել:
Իրականացված աշխատանքների արդյունքում կենտրոնի թե՛ հիվանդների, թե՛ ծառայությունների քանակը վերջին 3 տարվա ընթացքում գրեթե կրկնպատկվել է:
Սա անցումային փուլ է, և եթե ամրացնենք մեր դիրքերը, մաշկաբաններն ավելի մեծ պահանջարկ կունենան:
Կարդացեք նաև
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն