Բժշկի ընդունարանում
Զարկերակային ճնշման մշտադիտարկում. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է զարկերակային ճնշման մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, և ինչո՞ւ է կարևոր այդ հետազոտությունը հղիների մոտ:
Զարկերակային ճնշման մշտադիտարկումը ոչ ինվազիվ հետազոտություն է և միակ մեթոդն է, որը թույլ է տալիս և՛ արթուն, և քնի՛ ժամանակ տեղեկություն ստանալ զարկերային ճնշման և սրտի զարկերի տատանումների, հաճախականության մասին, հայտնաբերել կամ բացառել զարկերակային գերճնշումը՝ հիպերտենզիան, «սպիտակ խալաթ» համախտանիշը, ստանալ գիշերային զարկերակային ճնշման պատկերն` օրվա ընթացքում:
Ի՞նչ հիմքեր ունի հետազոտությունը:
Վերջին տարիներին զարգանում է մի գիտություն, որը կոչվում է ժամանակակենսաբանություն և ժամանակաբուժում:
Ժամանակաբուժումը թերապիայի բաժին է, որը նպատակաուղղված է վերականգնելու օրգանիզմի առողջությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում ժամանակային կառուցվածքի առանձնահատկությունները և ճշգրիտ որոշելու, թե հղին կամ բուժառուն կոնկրետ ո՞ր ժամերին պետք է ընդունի նշանակված դեղորայքը:
Մոլորակում ընթացող բոլոր գործընթացները (բնության բոլոր երևույթները, օրգանիզմի ներքին տեղաշարժերը) ունեն պարբերական համընդհանուր օրինաչափություններ և ցիկլիկ կրկնողություն: Դրա վառ ապացույցը կնոջ մոտ դաշտանային ցիկլն է:
Աշխարհում կատարված վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ հղիների մոտ զարկերակային ճնշումը և սրտի զարկերի հաճախականությունն ունեն իրենց բնական ռիթմերը: Դրանցից ամենաուսումնասիրվածները շուրջօրյա ռիթմերն են: Հետազոտությունը հիմնվում է ո՛չ միայն կոնկրետ ժամերին զարկերակային ճնշման թվեր ստանալու, այլ նաև յուրաքանչյուր անհատի (հղիի) ռիթմաբանական վերլուծությունների վրա:
Ինչո՞ւ է այս հետազոտությունը կարևոր հղիների համար:
Մանկաբարձության մեջ զարկերակային ճնշման և սրտի զարկերի մշտադիտարկումը մեծ դեր ունի: Աշխարհում կատարված հետազոտությունները վկայում են այն մասին, որ բոլոր հղիությունների տասը տոկոսի ժամանակ դիտվում է գերճնշում, իսկ Հայաստանում գերճնշումը հղիությունների մայրական մահացության մեջ գրավում է երկրորդ տեղը (արյունահոսություններից հետո):
Ճնշման տատանումների ի՞նչ ազդեցություն կարող են թողնել հղի կնոջ և պտղի վրա:
Հիպեր- և հիպոտենզիվ վիճակները հղիների մոտ պտղի թերզարգացման հիմնական գործոններից են և կարող են հանգեցնել հղիության ընթացքի տարբեր ախտաբանական ծանր վիճակների՝ ընդհուպ մինչև հղիության ընդհատման, կարող են անգամ վտանգել մոր և պտղի կյանքը:
Մենք 2003-2004 թվականներից համագործակցում ենք ԱՄՆ-ի Մինիսոտայի համալսարանի հետ, որտեղ գործում է ժամանակակենսաբանության կենտրոն:
Կենտրոնը ղեկավարում էր պրոֆեսոր Հաուբերգը: Առաջին անգամ Հայաստանում կատարվել են համատեղ աշխատանքներ, և այդ համագործակցությունն առայսօր շարունակվում է:
Ի՞նչ կարող է պարզել ճնշման մշտադիտարկումը:
Զարկերակային ճնշման շուջօրյա ռիթմաբանական վերլուծությունը՝ հիմնված հղիության տարբեր եռամսյակներում կատարված մշտադիտարկման վրա, ցույց է տվել է, որ շուրջօրյա ռիթմերի փոփոխությունները կարող հնարավոր հիպերտենզիայի ախտորոշման չափանիշներ լինել, երբ դեռ զարկերակային ճնշման խնդիրը նախակլինիկական փուլում է:
Վերջին տարիներին ժամանակաբուժումը՝ քրոնոթերապիան, ներմուծվել է առողջապահական ոլորտ. դրա վառ օրինակը բոլորին հայտնի հոյտեր-մոնիթորինգն է, որը կիրառում են սրտաբանները: Հոլտերով որոշվում է սրտի զարկերի ոչ թե միանվագ, այլ՝ շուրջօրյա վիճակը: Միանվագ որոշման պահին բուժառուի մոտ կարող են գանգատներ չլինել, իսկ էլեկտրասրտագրության մեջ՝ փոփոխություններ չգրանցվեն, մինչդեռ հոլտեր-մշտադիտարկման սարքի միջոցով շուրջօրյա` 24-72 ժամյա հսկողությամբ ախտորոշվում է խնդիրը: Կարող է, օրինակ, սրտի վատացումը լինել գիշերային ժամերին:
Նույն կերպ հղիի մոտ կարող են լինել գիշերային ճնշման բարձրացումներ, որոնք շատ բացասական են ազդում պտղի զարգացման վրա: Հայտնի է, որ պտղի ներարգանդային զարգացման դանդաղումը (ՊՆԱԴ) 50 տոկոսով պայմանավորված է թաքնված զարկերակային ճնշման բարձրացումով: Այդ պատճառով հետազոտությունն արդիական է, մանավանդ ռիսկի խմբի հղիների համար (առաջին հղիություն, բազմապտուղ հղիություն, նախորդ հղիություններից բարդացած մանկաբարձական անամնեզ, հղիությանն ուղեկցող էքստրագենիտալ քրոնիկ հիվանդություններ և այլն):
Մշտադիտարկումը դեր ունի՞, արդյոք, դեղորայքի ճիշտ նշանակման գործընթացում:
Հիպերտենզիայով հղիների մոտ զարկերակային ճնշման տևական մշտադիտարկումն անհրաժեշտ է նաև ընթացիկ բուժման արդյունավետությունը որոշելու համար: Դեղերը բժշկի կողմից պարզապես նշանակվում են օրվա մեջ որոշակի հաճախականությամբ: Այս մեթոդը հնարավորություն է տալիս, որ հիվանդին նշանակվի մեկ հաբ, բայց կոնկրետ, անհրաժեշտ ժամի: Ենթադրենք, հղիի ճնշումը բարձրանում է երեկոյան ժամերին, այդ դեպքում դեղը նշանակվում է երեկոյան, որովհետև որքան քիչ դեղորայք նշանակվի հղիին, այնքան կպակասի նրա և պտղի վրա դեղերի վատ ազդեցությունը:
Ինչպե՞ս է իրականացվում զարկերակային ճնշման մշտադիտարկումը:
Հատուկ էլեկտրոնային սարքը ծրագրավորվում է համակարգչի միջոցով և կատարվում է շուրջօրյա՝ 24-26 ժամյա մշտադիտարկում: Սարք-սեղմակապը կապվում է հղիի թևին, որը նա կրում է 24 ժամ: Մեր կենտրոնում օգտագործվում է աշխարհում հայտնի ճապոնական [email protected] ընկերության TM-2430 սարքը:
Ցերեկային ժամերին ավտոմատ կերպով զարկերակային ճնշումը չափվում է կես ժամը մեկ, իսկ գիշերային ժամերին և ուշ երեկոյան՝ ժամը մեկ, հղիի քունը չխանգարելու համար: Նախկինում այս հետազոտությունն իրականացվում էր ստացիոնար պայմաններում, ներկայում այն իրականացվում է ամբուլատոր:
Զարկերակային ճնշման շուրջօրյա մշտադիտարկումը հնարավորություն է տալիս նույնականացնել հղիի շուրջօրյա ռիթմերի նախնական շեղումները և հայտնաբերել կամ ժխտել զարկերակային ճնշման բարձրացումները: Կարևոր են ճնշման և՛բարձրացումը, և՛ իջեցումը: Փաստորեն, հայտնաբերվում են նաև ցածր ճնշման առկայությունը և ռիթմը, որոնք նույնպես ռիսկի խումբ են համարվում
Զարկերակային մշտադիտարկումը շատ տեղեկատվական, ժամանակակից մեթոդ է, որն արդեն երկար տարիներ մենք հաջողությամբ կիրառում ենք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:


Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ...



«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով...



Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով...



Այրվածքաբանության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1995թ.՝ Դավիթաշեն վարչական շրջանում գործող առանձին մասնաշենքում։ Մինչև այդ, տևական ժամանակ, գործել է ...



Մանկության երազանքին` հավատարիմ
«…սա իմ կոչումն է, ես չեմ նայել գնահատված-չգնահատված լինելուն, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ»...



Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...



Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...



Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...



«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...



Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...



Ինչպե՞ս են վերապատրաստվում Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսները, ի՞նչ ճանապարհ են անցնում մինչև լսարան մտնելը բուհի երիտասարդ և խոստումնալից կադրերը, ինչպե՞ս են գնահատվում դասախոսի...



Կա՞ն, արդյոք, հղիության հետ անհամատեղելի և վտանգավոր վիճակներ:
Հղիությունը հրաշալի, բայց և պատասխանատու վիճակ է ցանկացած կնոջ համար...



Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...



Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն