Բժշկի ընդունարանում
Քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները երիտասարդ մասնագետի աշխատանքում

ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ, ուրոլոգ եվ անդրոլոգ Ազատ Հայկազի Չախոյանը զբաղվում է միզասեռական համակարգի չարորակ եվ բարորակ գոյացությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, նաև միզասեռական համակարգի ոչ օնկոլոգիական հիվանդությունների ու սեռավարակների բուժմամբ, տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վերականգնմամբ եվ պահպանմամբ:
Բժիշկն ունի էնդոսկոպիկ, լապարասկոպիկ եվ բաց վիրահատությունների իրականացման բավական մեծ փորձ: Նա իր պրակտիկայում հաջողությամբ ներդնում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները՝ ապահովելով արդյունավետ բուժում և երկարատև արդյունք: Եվրոպական եվ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիաների ակտիվ անդամ է, հետեվում է նորություններին ու դրանք ներդնում իր պրակտիկայում: Բժիշկ Չախոյանի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը զրուցել է տղամարդկանց շրջանում ամենաշատ տարածում ունեցող քաղցկեղի տեսակների մասին:
- Ուռուցքային որ հիվանդություններն են առավել տարածված տղամարդկանց շրջանում:
- Առավել հաճախ միզասեռական համակարգի օրգաններից ուռուցքային նորագոյացությունները առաջանում են շագանակագեղձում և միզապարկում: Համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում առավել հաճախ հանդիպում է շագանակագեղձի քաղցկեղը։ Բայց Հայաստանի վիճակագրությունը հակասում է համաշխարհային տվյալներին․ մեր երկրում ավելի տարածված է միզապարկի քաղցկեղը: Ապացուցված է՝ ծխելը մեծապես նպաստում է միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բանն այն է, որ տարիքի հետ տղամարդու շագանակագեղձը անխուսափելիորեն մեծանում է և արդեն 45-50 տարեկանից կարող է խանգարել միզարձակությանը, որ միզապարկն ամբողջությամբ դատարկվի: Ծխախոտում առկա ուռուցքածին նյութերը ծխի հետ անցնում են արյան հուն այնուհետև երիկամներում ֆիլտրացիայի են ենթարկվում և մեզի միջով անցնում միզապարկ։ Մնացորդային մեզ ունեցող պացիենտների մոտ, այդ ուռուցքածին նյութերը շարունակաբար բացասաբար ազդում են միզապարկի պատերի վրա: Ու քանի որ տղամարդը տարիքով է և իմունային համակարգը տուժված է, այդ նյութերն անում են իրենց չար գործը:
Վատն այն է, որ միզապարկում գտնվող փոքր չափսերի ուռուցքային գոյացությունները որևէ գանգատ չեն առաջացնում: Չափսերի մեծացման դեպքում գոյացությունը կարող է վնասվել, որի դեպքում կառաջանա արյունամիզություն, որը որպես կանոն կրում է անցողիկ բնույթ: Արյունամիզության վերանալուց հետո պացիենտները այդ երևույթը վերագրում են՝ մրսածությանը, ակտիվ շարժմանը կամ այլ ինչ որ պատճառի և ուշադրություն չեն դարձնում: Սակայն շատ կարևոր է այս գանգատին շատ լուրջ վերաբերվելը:
- Ինչպե՞ս եք պարզում միզապարկի քաղցկեղի զարգացումը որ փուլում է գտնվում:
- Միզապարկի քաղցկեղի զարգացման փուլը որոշելու համար պացիենտներին անպայման համակարգչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան է նշանակվում: Այս հետազոտությունները կարևոր ինֆորմացիա են հաղորդում քաղցկեղի տարածվածության մասին, հիմք դառնում բուժման ճիշտ մարտավարության որոշման համար։ Բոլոր հետազոտությունները Ֆանարջյան Ուռուցքաբանության կենտրոնում կատարվում են տեղում, պացիենտները ստիպված չեն լինում այլ ախտորոշիչ կենտրոն գնալ։ Հետազոտությունների հիման վրա որոշվում է բուժման ռազմավարությունը:
- Ինչ բուժում եք կիրառում միզապարկի քաղցկեղի դեպքում:
- Երբ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, մենք դա կատարում ենք մինիմալ ինվազիվ եղանակով: Բարակ էնդոսկոպի օգնությամբ միզելու անցքով՝ միզուկով անցկացվում է գործիքը միզապարկ և հեռացվում չարորակ գոյացությունը առանց որևէ կտրվածքի: Վիրահատությունը հիմնականում կատարվում է ողնուղեղային անզգայացման պայմաններում: Սա մինիմալ ինվազիվ և արդյունավետ վիրահատական միջոց է, որը թույլ է տալիս բուժել հիվանդին՝պահպանելով միզապարկն ու նրա ֆունկցիան։
Հայաստանում միայն Ֆանարջյան կլինիկայում է կատարվում միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ:
- Իսկ ինչ գործոնների առկայությամբ է պայմանավորված շագանակագեղձի քաղցկեղը:
- Ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղից հետո ամենահաճախ ախտորոշվող քաղցկեղի տեսակն է։ Թե՞ որոնք են այս քաղցկեղի առաջացման էկզոգեն և էնդոգեն գործոնները, անհնար է նշել, հետևաբար կոնկրետ կանխարգելիչ մեթոդներ նույնպես ժամանակակից օնկոուրոլոգիան չի տալիս։ Ապացուցված է կապը շագանակագեղձի քաղցկեղի և պացիենտների տարիքի միջև, տարիքի մեծանալու հետ նաև մեծանում է քաղցկեղի առաջացման ռիսկը:
Շագանակագեղձի քաղցկեղը ունի ժառանգական նածատրմադրվածություն։ 50 տարեկանից սկսած պետք է անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ, հանձնել PSA թեստ , որպեսզի շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվի վաղ փուլերում։
- Ինչ գանգատներ են լինում շագանակագեղձի նորագոյացությունների դեպքում։
- Շագանակագեղձի քաղցկեղը որևէ գանգատ չի առաջացնում, երբ գտնվում է վաղ փուլերում, այդ ժամանակ ուռուցքը լինում է փոքր չափսերի։ Գոյացության մեծացման հետ առաջանում են տարբեր գանգատներ՝ հաճախամիզության, դժվարամիզության, ցավ միզելու ժամանակ, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում, միզակապություն: Ուռուցքի տարածման (մետաստազներ) դեպքում կարող են առաջանալ ոսկրային ցավեր, քանի որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում մետաստազները հիմնականում ոսկրերում են առաջանում։
- Ինչպես է ախտորոշվում շագանակագեղձի քաղցկեղը՝
- Պացիենտներին կատարվում է PSA թեստի որոշում, մատնային հետազոտությամբ շոշափվում է շագանակագեղձը և շեղումների դեպքում ցուցում դրվում բիոպսիա կատարելու։ Տեղային անզգայացման պայմաններում իրականացվում է շագանակագեղձի տրանս-ռեկտալ բիոպսիա և վերցրված կտորները ուղարկվում են հյուսվածքաբանական քննության, որի արդյունքում որոշվում է քաղցկեղի ագրեսիվության աստիճանը ըստ Գլիսոնի սանդղակի:
Բազմապրոֆիլ մասնագիտական <<Ֆանարջյան Ուռուցքաբանության>> կենտրոնը վերազինված է անհրաժեշտ հետազոտական ժամանակակից բազայով, շուտով կենտրոնը կունենա նաև նոր ՄՌՏ սարք, ինչը զգալիորեն կբարձրացնի հետազոտությունների որակը։
- Որ դեպքերում է կատարվում վիրահատական բուժում։
- Երբ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլերում և ուռուցքը սահմանափակված է լինում շագանակագեղձում, այդ դեպքերում կատարվում է վիրահատական բուժումը, որի դեպքում հեռացվում է շագանակագեղձը և սերմնաբշտերը ամբողջությամբ։
- Որ դեպքերում է կատարվում հորմոնալ բուժում:
- Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ հորմոնալ բուժումը կիրառվում է այն դեպքում, երբ քաղցկեղը ագրեսիվ բնույթ ունի և առկա է տեղային տարածում կամ մետաստատիկ ախտահարում: Շագանակագեղձի քաղցկեղը հորմոն-կախյալ ուռուցք է, այն սնվում է ամորձիներում արտադրվող արական սեռական հորմոններով: Հորմոնային բուժումն ագրեսիվ քաղցկեղի դեպքում հաճախ լինում է լավագույն լուծումը: Կա հորմոնային բուժման երկու տերբերակ. դեղորքային և վիրահատական՝ ամորձիների հեռացում:
Շագանակագեղձի քաղցկեղի տեղային տարածված դեպքերում կիրառվում է ճառագայթային բուժում, իսկ մետաստազավորման դեպքում հորմոնալ բուժման հետ մեկտեղ կատարվում է քիմիաթերապևտիկ բուժում։
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական


Կարդացեք նաև

Ի՞նչ է զարկերակային ճնշման մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, և ինչո՞ւ է կարևոր այդ հետազոտությունը հղիների մոտ:
Զարկերակային ճնշման մշտադիտարկումը ոչ ինվազիվ հետազոտություն է և միակ մեթոդն է, որը թույլ է տալիս...



«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով...



Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով...



Այրվածքաբանության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1995թ.՝ Դավիթաշեն վարչական շրջանում գործող առանձին մասնաշենքում։ Մինչև այդ, տևական ժամանակ, գործել է ...



Մանկության երազանքին` հավատարիմ
«…սա իմ կոչումն է, ես չեմ նայել գնահատված-չգնահատված լինելուն, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ»...



Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...



Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...



Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...



«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...



Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...



Ինչպե՞ս են վերապատրաստվում Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսները, ի՞նչ ճանապարհ են անցնում մինչև լսարան մտնելը բուհի երիտասարդ և խոստումնալից կադրերը, ինչպե՞ս են գնահատվում դասախոսի...



Կա՞ն, արդյոք, հղիության հետ անհամատեղելի և վտանգավոր վիճակներ:
Հղիությունը հրաշալի, բայց և պատասխանատու վիճակ է ցանկացած կնոջ համար...



Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...



Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն