Բժշկի ընդունարանում
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3

Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը խոսել չի սիրում։
- Ինչպե՞ս, ե՞րբ որոշեցիք բժիշկ դառնալ:
- Բժիշկ դառնալու որոշումը դեռ դպրոցում եմ կայացրել, թեև սկզբնական շրջանում ուզում էի ճարտարապետ դառնալ։ Կարծում եմ՝ դեր խաղաց այն, որ ծնվել եմ վաստակավոր բժիշկների ընտանիքում.հայրս վիրաբույժ էր, մայրս՝ թերապևտ։ Մասնագիտական դժվարություններին ծանոթ էի: Ծնողներս էլ դեմ չէին, որ գնամ իրենց ճանապարհով։Եվ ես երբեք չեմ զղջացել, հիմա էլ կրկին կընտրեի բժշկի մասնագիտությունը։
- Հիշո՞ւմ եք Ձեր առաջին վիրահատությունը:
- Իհարկե հիշում եմ։ Երկրորդ կուրսի ուսանող էի։ Առաջին հիվանդանոցում Զարեհ անունով բժիշկ կար, խնդրեց, որ օգնեմ իրեն վիրահատության ժամանակ. որդանման ելունի բորբոքում էր։ Վիրահատության ամբողջ ընթացքում ընդամենը պետք է լայնիչները պահեի։ Վիրահատությունից հետո ինձ շարունակ մի միտք էր տանջում՝ ինչո՞ւ մի սարք չեն հնարել, որ լայնիչները պահի։ Հաջորդ օրը փայլուն մտահղացման մասին պատմեցի ավագ գործընկերներիս, ժպտացին ու ասացին, որ հազար ու մի տեսակի լայնիչ կա, և այդ մասին վաղուց մտածել են։ Այդպես էլ սկսվեց իմ վիրաբուժական կարիերան՝ հերթապահություններով, վիրահատած հիվանդների մոտ արթուն գիշերներ անցկացնելով, պատգարակի վրա քնելով…
- Վիրաբուժության մեջ ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Դժվար հարց եք տալիս։ Արդեն ասացի, որ ուսանողական տարիներիս Առաջին հիվանդանոցում էի՝ օպերատիվ վիրաբուժության ամբիոնում, Միքայել Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Գրեթե ամեն օր մասնակցում էի տարբեր վիրահատությունների, կենդանիների վրա փորձեր էի դնում և, կարելի է ասել, հեշտությամբ ընդգրկվեցի կլինիկայի վիրահատական թիմում։ 1961-1963 թվականներին կլինիկական օրդինատուրա եմ անցել Հայաստանի գիտությունների ակադեմիայի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժնում` այժմյան Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում։ Ղեկավարս Ալեքսանդր Միքայելյանն էր՝ երիտասարդ վիրաբույժ, որ նոր էր Հայաստան տեղափոխվել Նովոսիբիրսկից։ 1963-1988 թվականներին աշխատանքի անցա ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնում, որի ղեկավարը պրոֆեսոր Սուրեն Ավդալբեկյանն էր։ Նադարձավ նաև դոկտորական թեզիս ղեկավարը։ Ի դեպ, և՛ Միքայելյանը, և՛ Ավդալբեկյանը հետագայում դարձան ակադեմիկոսներ։ Չեմ կարող չհիշել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանին, որը մեծ դեր է ունեցել իմ մասնագիտական կայացման ճանապարհին: Նրա առողջապահության նախարար լինելու տարիներին ԱՆ գլխավոր վիրաբույժն էի, իսկ 1988-ին ստանձնեցի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչի պարտականությունները։
- Դեպքեր, որ Ձեր կյանքում բեկումնային եղան:
- Կյանքում ամեն պահ կարող է բեկումնային լինել։ Ինձ համար բեկումնային էր իմ թոռների ծնվելը։ Երկու թոռ ունեմ։ Տղաս մանկական վիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր։ Այժմ աշխատում է Մոսկվայում՝ մեծ մարդասեր բժիշկ Լեոնիդ Ռոշալի մոտ։ Իսկ թոռներս չցանկացան բժիշկ դառնալ…
- Կա՞ն դեռ չիրականացված երազանքներ:
- Այս պահին շատ կուզեի մայրս, կինս, որ մասնագիտությամբ ընտանեկան բժիշկ էր, կողքիս լինեին… Այս տարիքում մենակ լինելը, հավատացեք, հեշտ չէ, թեպետ հնարավորություն է տալիս երկար մտածել անցած կյանքի, ապրած տարիների մասին։ Իսկ տարիքս արդեն 83+ է։ Պատկերացնում եք, չէ՞, ինչե՜ր եմ տեսել, ինչերի միջով եմ անցել, ինչ գնահատականներ կարող եմ տալ, ինչեր կարող եմ պատմել անցած ամեն տասնամյա փուլի, գործընկերներիս, ընկերներիս և ընտանիքիս անդամների մասին։ Հենց այս տարիքում կարղ ես իրապես գնահատել դիմացինիդ, հիմա կարող ես ասել, թե որքան ճիշտ ու սխալ ես ապրել։ Առանց սխալի կյանք չկա։ Պիտի սխալվես, որ հետո սխալդ ուղղես ու քայլես առաջ, հետո նորից ու նորից ուղղես սխալներդ, և այդպես շարունակ։ Անցածի համար ափսոսալ չեմ սիրում։ Կցանկանայի երկար ապրել, քանի որ զգում եմ` իմ կարիքը կա։ Առաջին հերթին, ընտանիքիս անդամների համար է դա կարևոր։ Իսկ աշխատանքի գալն ինձ համար մեծագույն խթան է։ Ուզում եմ, որ կյանքս ավարտեմ հենց հիվանդանոցում, բայց ոչ որպես հիվանդ։
- Եկեք տխուր բաներից չխոսենք։
- Ինչո՞ւ է տխուր, դա էլ կյանքի շարունակությունն է։ Իսկ եթե մարդուն իր կյանքից հետո հիշում են, ուրեմն, նա ապրում է։
- Խոսենք Ձեր մեկ օրվա մասին, այն ամենակարևոր պահի մասին, որ հիշարժան կամ հաղթական եք համարել:
- Այս պահը։ Կարևոր է այն առումով, որ լրագրողի համար ես հետաքրքիր զրուցակից եմ, և նա ինձանից հարցազրույց է վերցնում։
- Ինչի՞ դեմ եք պայքարել ամբողջ կյանքում:
- Երբեք չեմ սիրել դատարկ սրտով, ինքնավստահ, նախանձ, բարոյական օրենքներից դուրս մարդկանց:
- Ինչո՞վ եք սիրում զբաղվել հանգստի ժամին:
- Մտածում եմ աշխատանքի, կյանքի, մեր երկրում, կատարված տարբեր փոփոխությունների ու դրանց հետևանքների մասին, բայց հիմա չեմ ուզում այդ ամեն մասին խոսել ։ Մի բան կասեմ՝ ես լավատես եմ։
Սիրում եմ հիվանդերին խորհուրդներ տալ։ Հիվանդը բժշկից է փրկություն է ուզում, մինչդեռ փրկությունը հենց նրա մտածողության մեջ է։ Եթե ճիշտ մտածի, հիվանդ չի լինի։ Կարևորը միտքն է։ Պլացեբոյի բուժական ազդեցությունը ևսշատ մեծ է։ Մարդը լավատեսորեն է տրամադրվում, ինչը ինքնին շատ կարևոր է, և դա դրականորեն է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, մարդու ինքնազգացողությունը լավանում է։ Երբ նա տեսնում է, թե որքան կարևոր է իր ընտանիքիանդամների համար, ավելի ուժեղ է դառնում։
- Ձեր կյանքում կատարված դեպք, որի մասին ցանկացել եք պատմել բոլորին` որպես դաս:
- Չեմ սիրում պատմել ինքս իմ մասին։ Եթե հիշեմ որևէ առանձնահատուկ դեպք, պատմեմ որևէ իրավիճակի մասին, որը հաջողությամբ հաղթահարել եմ, ինքնագովեստ կլինի, իսկ դա ինձ բնորոշ չէ։ Մարդ կա՝ ինքն իրեն շատ է գովում։ Անլուրջ է։ Հատկապես ինձ դուր չի գալիս, երբ հազիվ 5-10 տարվա փորձ ունեցող բժիշկը հեռուստատեսությամբ կամ ինքն է իրեն գովում, կամ նրան են գովում։ Պետք է չմոռանալ, որ նա ընդամենն իր մասնագիտական պարտքն է կատարել։
-Ի՞նչ կցանկանաք երիտասարդ բժիշկներին:
- Հարգեն ավագներին, իրենց ծնողի պես հարգեն, սովորեն, սովորեցնեն, հետո միայն ղեկավարեն։ Շուտով ռոբոտներն են փոխարինելու բժիշկներին, բայց նրանք ո՛չ հոգի ունեն, ո՛չ զգացմունք։ Իսկ մարդը նուրբ հոգի ունի, շփման, ջերմության ու խորհրդի կարիք ունի։ Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի։
Հովհաննես Սարուխանյան
- Գիտությունների վաստակավոր գործիչ,
- ՀՀ բժշկական ակադեմիայի իսկական անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր
- Վիրաբույժների հայկական միության պատվավոր նախագահ
- Հայկական վիրաբուժություն XXI պրոֆեսիոնալների միության նախագահ,
- արժանացել է «Առողջապահության գերազանցիկ» և «Գյուտարար ռացիոնալիզատոր» կոչումներին,
- պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, «Մխիթար Հերացի», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» շքանշաններով, ՀՀ առողջապահության նախարարության «Ոսկե շքանշան»-ով,
- արժանացել է ՀՀ կառավարության շնորհակալագրի ու պատվոգրի, 2007-2008-ին` ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչման,
- Վեհափառի կոնդակով նրան շնորհվել է «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» հուշամեդալ,
- 2013-ին վիրաբուժության զարգացման և կադրերի պատրաստման, ՀՀ բժշկագիտության մեջ ունեցած ավանդի համար պարգևատրվել է ԵՊԲՀ «Ոսկե հուշամեդալով», հայրենիքին մատուցած ծառայությունների համար` ՀՀ նախագահի կողմից` 1-ին աստիճանի շքանշանով,
- 2020-ին արժանացել է «Վիրաբուժության ռահվիրա - 2020» մրցանակին,
- 2021-ին առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, բժշկագիտության ոլորտում երկարամյա գիտամանկավարժական գործունեության և ձեռքբերումների համար արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը:
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15


Կարդացեք նաև

Ի՞նչ է զարկերակային ճնշման մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, և ինչո՞ւ է կարևոր այդ հետազոտությունը հղիների մոտ:
Զարկերակային ճնշման մշտադիտարկումը ոչ ինվազիվ հետազոտություն է և միակ մեթոդն է, որը թույլ է տալիս...



ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ...



«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով...



Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով...



Այրվածքաբանության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1995թ.՝ Դավիթաշեն վարչական շրջանում գործող առանձին մասնաշենքում։ Մինչև այդ, տևական ժամանակ, գործել է ...



Մանկության երազանքին` հավատարիմ
«…սա իմ կոչումն է, ես չեմ նայել գնահատված-չգնահատված լինելուն, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ»...



Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...



Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...



«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...



Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...



Ինչպե՞ս են վերապատրաստվում Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսները, ի՞նչ ճանապարհ են անցնում մինչև լսարան մտնելը բուհի երիտասարդ և խոստումնալից կադրերը, ինչպե՞ս են գնահատվում դասախոսի...



Կա՞ն, արդյոք, հղիության հետ անհամատեղելի և վտանգավոր վիճակներ:
Հղիությունը հրաշալի, բայց և պատասխանատու վիճակ է ցանկացած կնոջ համար...



Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...



Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն