Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են բոլոր մյուս արյան ծառայություններում: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ հիվանդները պլանային չեն, և հաճախ լինում են շատ անսպասելի ու ծանր դեպքեր: Որովհետև, որպես կանոն, բոլոր ծանր դեպքերը բերվում են «Արմենիա» ՀԲԿ: Երբ լուրերով հայտնում են, որ ինչ-որ վթար է տեղի ունեցել, արդեն պարզ է, որ նորից ծանր դեպքեր են ընդունվելու: Պատճառն այն է, որ եթե այլ տեղերում երբեմն դռները փակ են հիվանդների առջև, բարեբախտաբար, Հանրապետական հիվանդանոցում ընդունվում են բոլոր դիմողները և հատկապես անհետաձգելի, ողբերգական դեպքերը՝ վթարներ, դանակահարություններ և այլն:

Իհարկե, կենտրոնը հիմնականում սպասարկում է հիվանդանոցի հիվանդներին, բայց, քանի որ խաղաղ ժամանակներում առկա է արյան պակաս, մշտապես այլ հիվանդանոցների հետ արյան բացակայող խմբերի փոխանակություն է իրականացվում:

Ինչո՞վ են բնորոշվում և այլ ախտաբանություններից տարբերվում պատահարների արդյունքում առաջացած վիճակները:

Այդ բոլոր ծանր դեպքերը կապված են արյունահոսությունների, արյան կորստի հետ, և, բնականաբար, պետք է պատրաստ լինել և միշտ արյան պաշարներ ունենալ:

Ի՞նչ գործառույթներ է իրականացնում արյան ծառայությունը:

Արյան ծառայության մեջ ներառված են արյան վերամշակումը (էրիթրոցիտար զանգված և պլազմա), համատեղելի արյան ընտրությունը` համատեղելիության փորձի միջոցով, արյան պահպանումը անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում և ժամկետներում (էրիթրոցիտները պահում են մոտավորապես մեկ ամիս, իսկ պլազման՝ 1-3 տարի): Անհրաժեշտության դեպքում, իրականացվում է նաև արյան լվացում: Այլ տեղերում՝ ըստ կարիքի, առանձնացվում են նաև թրոմբոցիտները, որոնք ավելի անհրաժեշտ են քիմիաթերապիա ընդունողներին:

Ինչպե՞ս են ձևավորվում և լրացվում արյան պաշարները:

Արյան պաշարների հարցում խիստ կարևոր դեր ունի դոնորությունը, որի խնդիրը միշտ կա մեր երկրում: Այդ խնդիրը չի լինում միայն պատերազմի ժամանակ, որովհետև այդ ժամանակ բազմաթիվ կամավորներ են դիմում: Նույնը դիտվեց նաև վերջին պատերազմի օրերին: Եվ դա խիստ հուզիչ էր: Մենք կարողացանք արյան պահանջվող քանակն ապահովել: Շնորհակալ էինք բոլոր կամավորներին, որ արյուն հանձնելով օգնում էին զինվորներին:

Խաղաղ պայմաններում արյուն պաշարելը մեծ խնդիր է: Խաղաղ պայմաններում անվճար արյուն հանձնում են հիմնականում հիվանդների հարազատները և ինքնակամ դոնորները: Դոնորների մեծ մասը արյուն են հանձնում վճարի դիմաց:

Ինքնակամ հանձնողները քիչ են և նրանք առավելապես դիմում են Արյունաբանության կենտրոն:

Արյան ծառայության բոլոր կենտրոնները գործում են որպես մեկ ընտանիք, եթե մեկը զանգահարում է և իր խնդիրը ներկայացնում, բոլորը փորձում են ամեն գնով օգնել: Շատ լավ կլիներ, որ միմյանց նկատմամբ նման վերաբերմունք լիներ բոլոր ոլորտներում:

Ինչպե՞ս է դոնորների պակասի հարցը լուծվում:

Արյան պահանջի, դոնորության մասին տարբեր ձևերով միշտ տեղակացվում է բնակչությանը  (բուկլետներ, գովազդային պաստառներ և այլն), սակայն որևէ շարժ չենք տեսնում: Արդեն նշվեց, որ դոնորությունը մոտավորապես 80% դեպքերում վճարովի է:

Արյան բոլոր կենտրոններում դոնորին տրվող գումարը` միանվագ, 15000 դրամ է: Արյուն կարելի է հանձնել երեք ամիսը մեկ անգամ և ոչ մի դեպքում` դրանից շուտ: Երբեմն դոնորներին թվում է, որ մեկ անգամ հանձնելուց հետո, պարտավոր են այդուհետև միշտ արյուն հանձնել: Իհարկե, երեքամսյա ժամկետը  լրանալուց հետո դոնորներին, որպես հիշեցում, զանգահարում ենք, բայց նրանք պարտավոր չեն ներկայանալ. արյուն հանձնելը և հանձնելու հաճախականությունը կամավոր է և նրանց ցանկությունից է կախված:

Ի՞նչ պահանջներ է ներկայացվում դոնորին:

18-60 տարեկան ցանկացած առողջ մարդ կարող է դոնոր դառնալ, պետք է ներկայանա անձնագրով և քաղցած: Նույն օրը կատարվում են դոնորի զննումը, հետազոտությունները (1-1,5 ժամվա ընթացքում ստուգվում է արյունը՝ խումբը, ռեզուսը, վարակակրությունը և այլն), այնուհետև իրականացվում է արյուն հանձնելու գործընթացը: Փաստորեն, արյուն հանձնելուց և գումարը ստանալուց զատ, դոնորը նաև անվճար հետազոտվում է:

Հարկ եմ համարում նշել, որ դոնորությունը բոլորովին վնասակար չէ առողջ մարդուն, նույնիսկ օգտակար է:

Արյուն հանձնելուց հետո մոտավորապես 15 րոպե դոնորը պետք է մնա պառկած:  Խորհուրդ է տրվում նաև այդ օրը շատ հեղուկներ ընդունել:

Ի՞նչ հակացուցումներ կան:

Հակացուցումներն են՝ սուր և քրոնիկ հիվանդությունները, փոքրամարմին լինելը (նորմայից պակաս քաշը, հասակը): Հատուկ հարցաթերթիկ է լրացվում, որտեղ մանրամասն նշվում են նաև դոնորին վերաբերող բոլոր ցուցանիշները՝ ջերմությունը, արյան ճնշումը և այլն, ըստ որոնց որոշվում է՝ դոնորը կարո՞ղ է արյուն հանձնել, թե՝ ոչ:

Բարդություններ լինո՞ւմ են` արյուն հանձնելիս:

Բարդություններ, սովորաբար, չեն դիտվում, որովհետև դոնորները հետազոտվում են և ընտրվում:  Կարող են լինել կարճատև ճնշման անկում, գլխապտույտ:

Արյան ո՞ր խմբերի կարիքն է ավելի հաճախ զգացվում:

Յուրաքանչյուր ազգ, հիմնականում, իրեն բնորոշ արյան խումբն ունի: Հայերի 70%-ը երկրորդ խումբ և դրական է: Առաջին հայացքից թվում է, թե այդ խմբի շատ դոնորներ և արյուն պետք է ունենանք: Սակայն, քանի որ հիվանդների 70% էլ այդ խմբին է պատկանում, բնականաբար, երկրորդ դրական խմբի արյան պահանջարկը նույնպես 70% է կազմում:

Երբեմն դիմում են, օրինակ, քիչ պահանջարկ ունեցող չորրորդ խմբի և բացասական ռեզուսով դոնորներ, իսկ նման արյան խմբի հիվանդ երկար ժամանակ չլինի, արյունն էլ կորցնի պիտանելիության ժամկետը: Նման դեպքերում դոնորի անունը նշվում է, և հիվանդ լինելու դեպքում միայն նրան հրավիրում են` արյուն հանձնելու:

Պատերազմական պայմաններում ծառայության աշխատանքն իր ծավալով և ծանրությամբ որքանո՞վ էր տարբերվում խաղաղ ժամանակներից:

Պատերազմի ժամանակ խնդիր չկար, որովհետև չկար դոնորների և աշխատողների պակաս: Բոլորն աշխատում էին որքան պետք էր և պահանջվում էր:  Միևնույն ժամանակ, կար նաև միմյանց օգնելու մեծ պատրաստակամություն` տարբեր հիվանդանոցների միջև: Հիվանդները շատ էին, շատ էր նաև աշխատանքը. վիրավոր կար, որին արյան տասնյակ չափաբաժիններ էին անհրաժեշտ և դա ապահովվում էր:

Կապ պահպանվո՞ւմ է մարզերի, Արցախի հետ:

Մարզերում կան արյան կենտրոնները, սակայն, անհրաժեշտության դեպքում, մարզերի հետ ևս գործում է փոխադարձ կապ և փոխօգնություն:

Պատերազմի ժամանակ շատ է արյուն ուղարկվել Արցախ, որով զբաղվում էր Արյունաբանական կենտրոնը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կորոնավիրուսը և նրա ախտորոշման անտիգենային թեստը. հարցազրույց «ԱՐՄԵՆԻԱ» ՀԲԿ մանրէաբանական լաբորատորիայի վարիչ Նարինե Մուրադյանի հետ. armeniamedicalcenter.am
Կորոնավիրուսը և նրա ախտորոշման անտիգենային թեստը. հարցազրույց «ԱՐՄԵՆԻԱ» ՀԲԿ մանրէաբանական լաբորատորիայի վարիչ Նարինե Մուրադյանի հետ. armeniamedicalcenter.am

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է:

COVID-19-ը դարձել է մեր ժամանակի մարտահրավերը՝ ազդելով կյանքի շատ ոլորտների վրա...

Վարակաբանություն
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Դավիթ Պատրիկյան. «Ուզում եմ, որ ժողովուրդը բժշկին ճիշտ հասկանա. նա իր բարեկամը, իր ընկերն է». armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Դավիթ Պատրիկյան. «Ուզում եմ, որ ժողովուրդը բժշկին ճիշտ հասկանա. նա իր բարեկամը, իր ընկերն է». armeniamedicalcenter.am

Գիտության նվաճումները վերջին տարիներին մեծ հնարավորություններ են տվել բժշկին: Ինչպես եք գնահատում բժշկության վիճակը նախկինում և հիմա...

Բժիշկներ
Կորոնավիրուսային բաժանմունքի խնդիրները և դրանց հաղթահարումը. հարցազրույց Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Կորոնավիրուսային բաժանմունքի խնդիրները և դրանց հաղթահարումը. հարցազրույց Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ ԿՈՎԻԴ-1 բաժանմունքի վարիչ թոքաբան Սիրանուշ Ռոմիկի Պողոսյանը, ում հետ զրուցեցինք համավարակային շրջանում կորոնավիրուսի բուժման համար բացված բաժանմունքներում բախված...

Բժիշկներ
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

«Բժշկի համար ամենակարևորը դիմացինին հարգելն է: Ինքդ քեզ ես հարգում, եթե հարգում ես դիմացինին»:

Սիրիայից հայրենիք տեղափոխված և հիմնավորված ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանը բժշկությունն...

Բժիշկներ
Վիրաբուժական ծառայությունները «Արմենիա» ՀԲԿ-ում կորոնավիրուսային համավարակի ժամանակ. հարցազրույց Աշոտ Կուրղինյան. armeniamedicalcenter.am
Վիրաբուժական ծառայությունները «Արմենիա» ՀԲԿ-ում կորոնավիրուսային համավարակի ժամանակ. հարցազրույց Աշոտ Կուրղինյան. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ն են «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ծավալները:

Արմենիա բժշկական կենտրոնն ունի մեծ հնարավորություններ: Կենտրոնում՝ վիրաբուժության ուղղությամբ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994»` վիրաբույժ, բ.գ.թ., Տարոն Արտաշեսի Տոնոյան
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994»` վիրաբույժ, բ.գ.թ., Տարոն Արտաշեսի Տոնոյան

«Երիտասարդ էինք, անսպառ էներգիա ունեինք, պողպատյա կամք կար բոլորիս մոտ, ձգտում կար, շատ խորը հավատ կար ու սեր կար…: Միմյանց շատ էինք սիրում, գնահատում էինք շատ, ցավում էինք միմյանց  համար….»...

Բժիշկներ
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994» շարքից` անեսթեզիոլոգ Վարուժան Հովհաննեսի Հակոբյան
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994» շարքից` անեսթեզիոլոգ Վարուժան Հովհաննեսի Հակոբյան

«Ես այնտեղ հասկացա, որ մարդ պետք է ապրի պարզ ճակատով, վախկոտ, խաբեբա չլինի, պետք է ճիշտ ապրել, կյանքի ճիշտ օրենքներով և վերջ…»...

Բժիշկներ
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ համաճարակաբանության ծառայության ղեկավար Նունե Քրիշչյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ համաճարակաբանության ծառայության ղեկավար Նունե Քրիշչյան. armeniamedicalcenter.am

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՆ ԱՅՍՕՐ «ՈՍԿՈՒ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ»

«…պետք է ամեն գործ անել հավատքով և սիրով»...

Երևանի պետական բժշկական համալսարանի սանիտարահիգիենիկ բաժինն ավարտած և 2007 թվականից...

Բժիշկներ
Հիստերոսկոպիա. հարցազրույց Արմեն Գասպարյանի հետ. morevmankan.am
Հիստերոսկոպիա. հարցազրույց Արմեն Գասպարյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է հիստերոսկոպիան:
Հիստերոսկոպիան վիրահատական միջամտություն է, որը թույլ է տալիս զննել արգանդի խոռոչը...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը «Արմենիա» ԲԿ-ում. հարցազրույց Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը «Արմենիա» ԲԿ-ում. հարցազրույց Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ե՞րբ է հիմնվել ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում
Անգիոգրաֆիա, կորոնարոգրաֆիա իրականացվում է կորոնար և պերիֆերիկ անոթների...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994» շարքից` նյարդավիրաբույժ Լևոն Հարությունյան. իմ կյանքի կարևոր տարիները…
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994» շարքից` նյարդավիրաբույժ Լևոն Հարությունյան. իմ կյանքի կարևոր տարիները…

«Երբ դարձա 50 տարեկան, քննության ենթարկելով իմ կյանքը, հասկացա, որ իմ լավագույն տարիները եղել են պատերազմի տարիները, որովհետև տղամարդու համար շատ կարևոր է պահանջված լինել… Եվ հետո...

Բժիշկներ
«Հայրենիքի նվիրյալները` 1991-1994» շարքից` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ինանց Սուրեն. պատերազմը` փորձության քուրա
«Հայրենիքի նվիրյալները` 1991-1994» շարքից` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ինանց Սուրեն. պատերազմը` փորձության քուրա

«Առաջին անգամ, երբ կամավոր մեկնում էի, բացի հայրենիքին ծառայելու ցանկությունը, կար և ինքս ինձ ուղղված հարցը, որի պատասխանն էի ուզում գտնել՝ արդյո՞ք ես համարձակ,  պինդ տղամարդ եմ: Որովհետև, որքան էլ ցանկանաս...

Բժիշկներ
«Հայրենիքի նվիրյալները` 1991-1994» շարքից` անեսթոզիոլոգ Արա Պապյան. «Ես շեղվեցի` ինչպես պատերազմի բոլոր մասնակիցները…»
«Հայրենիքի նվիրյալները` 1991-1994» շարքից` անեսթոզիոլոգ Արա Պապյան. «Ես շեղվեցի` ինչպես պատերազմի բոլոր մասնակիցները…»

Խոսենք Ձեր անցած ճանապարհի մասին:


1976 թվականին ավարտել եմ Երևանի բժշկական ինստիտուտը, ապա մեկ տարի աշխատել եմ...

Բժիշկներ
Կեսարյան հատում. հարցազրույց Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am
Կեսարյան հատում. հարցազրույց Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում

Կեսարյան հատումը վիրահատություն է, որի ժամանակ երեխան ծնվում է ոչ թե բնական ծննդաբերական ուղիներով...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ