Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Կորոնավիրուսային բաժանմունքի խնդիրները և դրանց հաղթահարումը. հարցազրույց Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Կորոնավիրուսային բաժանմունքի խնդիրները և դրանց հաղթահարումը. հարցազրույց Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ ԿՈՎԻԴ-1 բաժանմունքի վարիչ թոքաբան Սիրանուշ Ռոմիկի Պողոսյանը, ում հետ զրուցեցինք համավարակային շրջանում կորոնավիրուսի բուժման համար բացված բաժանմունքներում բախված խնդիրների և դրանց հաղթահարման մասին։

Բաժանմունքի վարման հետ կապված ի՞նչ խնդիրներ ծագեցին։

Կորոնավիրուսային վարակը նոր է, և դեռևս անհասկանալի պաթոգենեզով ընթացող հիվանդության հետ հեշտ չէ պայքարի մեջ մտնելը։ Կարծում եմ, գրեթե հերոսություն է նման պատասխանատվության բեռ վերցնելը։

Ինձ համար դա հեշտ էր այն առումով, որ մի քանի տարի այս հիվանդանոցում լինելով, ծանոթ էի ներհիվանդանոցային աշխատելաոճին, շարժին։ Իսկ երիկամաթոքային բաժնում աշխատելով, ունեցել եմ շատ լավ ղեկավար, ավագ ընկերներ, որոնք ինձ տվել են այն փորձն ու գիտելիքները, որոնք օգտագործում եմ այստեղ։ Բացի դա, աշխատում է հատուկ ընտրված, վերապատրաստված բուժանձնակազմ, որով պայմանավորված է բաժանմունքի արդյունավետ աշխատանքը։

Այս բաժանմունքում միջին ծանրության և ծանր հիվանդներ են բուժվում, որոնք ունեն մի շարք ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, սրտային, նյարդային և այլ խնդիրներ, ինչի հետ բազմիցս առնչվել եմ նախկինում։

Ո՞րն է վիրուսային և բակտերիալ թոքաբորբերի տարբերությունը։

Վիրուսային թոքաբորբը տարբերվում է բակտերիալ թոքաբորբից կլինիկական, օբյեկտիվ, լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալներով։ Թոքերի աուսկուլտացիայի, արյան լաբորատոր հետազոտության, կրծքավանդակի ՀՏ տվյալները բավականին տեղեկատվական են և տարբերակում են վիրուսային թոքաբորբերը բակտերիալից։
 
Սակայն, սովորաբար, վիրուսային թոքաբորբերին գումարվում է նաև բակտերիալ ֆլորան, այսինքն,  չենք տեսնում զուտ վիրուսային ախտահարում։ Վիրուսային փուլը մեծավ մասամբ, նախքան ստացիոնար բուժումը սկսելն, արդեն անցած է լինում։

 


Հիվանդության ախտանշանների մեջ ժամանակի ընթացքում լինո՞ւմ են փոփոխություններ:

Ներկայում շատ ատիպիկ դեպքեր ունենք։ Կորոնավիրուսը, բացի հայտնի ախտանշաններից, կարող է սկսվել աղիքային դրսևորումներով  (շատ հաճախ են լինում՝ սրտխառնոց, լուծ),  երիկամային խնդիրներով՝ սուր երիկամային անբավարարություն ( անուրիա, մեզի քանակի կրճատում)։ Կարող է սկսվել նաև մկանային, հոդային ցավերով։

Վիրուսն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա,  չկա այնպիսի օրգան-համակարգ, որի ախտահարում չի դիտվում։ Հիմա շատ են նաև նյարդային դրսևորումները, երբ հիվանդների մոտ ցարգանում է խիստ տագնապի, վախի զգացողություն, հուզմունք, դեպրեսիվ կամ գրգռված վիճակ, նույնիսկ կան հիվանդներ, որոնց հիմնական գանգատը դա է։ Հիմա պակասել են համի, հոտի զգացողության կորուստով հիվանդները։

Իսկ հիվանդության ընթացքի մեջ ի՞նչ փոփոխություններ են նկատվում:

Սկզբնական շրջանի համեմատ, այժմ հիվանդությունն առավել ծանր է ընթանում, հիվանդներն ավելի դժվար են ենթարկվում բուժման։ Սկզբնական շրջանում դեղորայքի ցածր դոզաներով, ոչ պահեստային խմբի հակաբիոտիկներով, նույնիսկ առանց դրանց կիրառման (համապատասխան փուլում) հիվանդները հեշտությամբ դուրս էին գալիս ծանր վիճակից, իսկ հիմա՝ առանց բարձր դոզաների գլյուկոկորտիկոստերոիդների կամ լայն սպեկտորի, պահեստային խմբի հակաբիոտիկների շատ բարդ է։

Այժմ հիվանդերի շարքում շատ են երիտասարդները և նրանց մոտ շատ ավելի ծանր ընթացք է լինում, ավելի մեծ մակերես է ախտահարվում, ավելի դժվար են կոմպենսացվում և դուրս գալիս շնչառական անբավարարությունից, ջերմությունը պահպանվում է ավելի երկար, քան մեծահասակների մոտ։   

Վիրուսային թոքաբորբերն անկանխատեսելի են, ունենք հիվանդներ, որ ճշգրիտ, հաստատված սխեմաներով են բուժվում են, բայց, անկախ դրանից, ընդհանուր վիճակի վատացում է նկատվում։

Հատկապես ո՞ր քրոնիկ հիվանդություններն են բարդացնում կորոնավիրուսի ընթացքը:

Ծանր ընթացքի և լետալ ելքի մեծ հավանականություն կա շաքարային դիաբետ, սիրտ-անոթային համակարգի կողմից խնդիր ունեցող հիվանդների մոտ՝ իշեմիկ հիվանդություն, սրտի ռիթմի խանգարում, շողացող առիթմիա, անոթային խնդիրներ։

Ռիսկային են նաև ուղեղի արյան շրջանառության խանգարումներով, համակարգային հիվանդություններով, վահանագեղձի, հեմատոլոգիական խնդիրներով հիվանդները և այլն։

Մեր կարճ փորձը ցույց է տալիս, որ որոշ հիվանդներ, օրինակ, քիմիոթերապիա ստացող հիվանդները, որոնք ևս ռիսկի խմբում են, ավելի հեշտ են դուրս գալիս ծանր վիճակից։ Նույնը պարբերական հիվանդություն ունեցողներին է վերաբերում։

Ինչո՞վ է բացատրվում երեխաների չհիվանդանալը կորոնավիրուսով, չէ՞ որ երեխաները միշտ ավելի ընկալ են վարակներին:

Երեխաները հիվանդանում են, բայց թեթև ընթացքով։ Նրանց մոտ բարդությունը Կավասակիի հիվանդությունն է, որը հազվադեպ հանդիպող համակարգային հիվանդություն է, սակայն վերջին շրջանում հիվանդացության հաճախականությունը մեծացել է։

Իսկ թե ինչո՞ւ են երեխաները քիչ ընկալ այս վիրուսի նկատմամբ, հավանական է, կապված է երեխաների իմուն համակարգի առանձնահատկությունների հետ։

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ:

Քանի որ ամբողջ օրգանիզմն է ախտահարվում, ցանկացած օրգան-համակարգի կողմից կարող ենք բարդություններ լինել։

Դրանք են՝ շատ հաճախ հանդիպող արյան մակարդելիության հետ կապված կոագուլոպաթիաները՝ հիպերկոագուլացիա կամ հիպոկոագուլացիա։

Նշված բարդությունը լինում է նաև դեղորայքի ոչ ճիշտ նշանակման արդյունքում։ Ե՛վ հիվանդանոցային, և՛ արտահիվանդանոցային պայմաններում նշանակվում են հակամակարդիչներ, որոնց ոչ ճիշտ հսկողությամբ կիրառումը շատ հաճախ հանգեցնում է բարդությունների։ Շատերի մոտ շաքարային դիաբետ է առաջանում, քանի որ կովիդի դեմ բուժման մեջ կիրառվում են գլյուկոկորտիկոստերոիդներ, որոնց ոչ ճիշտ դոզավորումը, կիրառումը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի չվերահսկումը  հետագայում կարող են առաջացնել ստերոիդային դիաբետ։ Բավականին հաճախ հանդիպում են առիթմիկ բարդություններ (բրադի/տախիկարդիա, շողացող պարոքսիզմներ)։

Հիվանդությունից հետո շատ են նաև աղիքային խնդիրները՝ լուծ, փորկապություն, հոդացավեր, մկանային ցավեր, գլխացավեր։

Հոտառության, համի կորուստը հաճախ երկար է տևում (ունենք հիվանդներ, որ ապրիլ ամսից դեռ հոտի, համի զգացողության խանգարում ունեն)։

Թոքային հյուսվածքը որքանո՞վ է վերականգնվում:

Բոլոր թոքաբորբերից հետո թոքերում ֆիբրոզ հյուսվածք է առաջանում. թոքի հյուսվածքը խտանում, պնդանում է, կնճռոտվում, բայց ինչ-որ չափով վերականգնվում է։ Նույնը տեղի է ունենում նաև վիրուսային թոքաբորբի ժամանակ։ Բայց այս դեպքում ֆիբրոզն ավելի արագ է զարգանում և վերականգնումն ավելի երկարատև է։

Ի՞նչ կասեք կրկնավարակների մասին:

Կրկնավարակներ ունենում ենք, որոնք շատ ավելի ծանր են ընթանում, կամ հակառակը՝ ընդամենը թեստավորումն է դրական լինում` առանց կլինիկայի։

Թեստավորման ճշգրտության աստիճանը…

Թեստավորման ճշգրտությունը կախված է մի շարք պայմաններից։ Ընդհանրապես, 85 տոկոս դեպքերում թեստը համարվում է զգայուն, ճշգրիտ։ Մեծ նշանակություն ունի նմուշ վերցնելու տեխնիկան, հիվանդի և նմուշառում կատարող բուժքրոջ պատրաստվածությունը  (թեստավորումից գոնե 2 ժամ առաջ չի կարելի ուտել, խմել, ցանկալի է սոված լինել, նախքան քսուկ վերցնելը բերանը չողողել, չմաքրել)։

Որո՞նք են մահվան պատճառները:

Մահվան պատճառներից առաջինը շնչական դիսթրես համախտանիշն է, որը գործընթացի մեջ թոքային հյուսվածքի մեծ մակերես ընդգրկվելու հետևանք է։ Ըստ վիճակագրական տվյալների, մահվան հաջորդ պատճառը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան է։


Ինչո՞վ է բացատրվում կորոնավիրուսից մահացածներին չհերձելու որոշումը:

Հերձում են միայն դատաբժշական փորձաքննությունների դեպքում՝ խիստ ցուցումներով և հատուկ որոշմամբ։ Չհերձելու բացատրություններն ու պատճառները ինձ համար ոչ այնքան հիմնավոր են (չնայած դա խիստ սուբյեկտիվ է)։ Կարծում եմ, հիվանդության վերջնական բացահայտման համար մահացածներին հերձելը, ախտաբանաատոմիական վերլուծությունը ճիշտ կլիներ։ Մեզ դա կարող էր օգնել հետագա մահվան դեպքերը կանխելու համար։

Ինչպիսի՞ բուժական մոտեցումներ կան:
 
Հիվանդների վարման ռազմավարության հիմքում Հայաստանի առողջապահության նախարարության կողմից հաստատված, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափորոշիչներն են։ Ժամանակի ընթացքում ավելի կատարելագործված և փորձի վրա հիմնված չափորոշիչներ ենք ունենում և կիրառում։ Բայց, ամեն դեպքում, հիվանդներին նաև անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Մեծավ մասամբ, կլինիկա դիմում են տնային պայմաններում բուժումից, հաճախ` ինքնաբուժումից կամ պոլիկլինիկայի թերապևտի կողմից նշանակված բուժումից հետո, և ստացիոնարում բուժումը նշանակվում է` կախված հիվանդի ստացած նախորդ բուժումից։

Ամիսների ընթացքում` բուժման ռազմավարության մեջ, կա՞ դրական առաջընթաց:

Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում պոլիկլինիկայի բժիշկների նշանակումները բավականին հակասական էին, ինչ խոսք, կար նաև փորձի պակաս, իսկ հիմա գրագետ նշանակումներ ենք տեսնում` նախքան ստացիոնար ընդունվելը;
 
Ներկայում ունենք մեծ խնդիր` կապված հակաբիոտիկների տարածված և ոչ տեղին կիրառման հետ: արդյունքում` դիտվում է հակաբիոտիկների նկատմամբ զգայունության իջեցում։

Մի քանի ամիս առաջ հետազոտություններ հրապարակվեցին, որոնք խոսում էին անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներ և հակախոլեսթերինային դեղորայք ընդունող հիվանդների մոտ վիրուսով հիվանդացության բարձր լինելու և հիվանդության ծանր ընթացքի մասին, սակայն հետագայում դրանց հակընդդեմ հոդվածներ ևս հրապարակվեցին։ Եվ այժմ չունենք ցուցում` նշված դեղորայքի կիրառման հետ կապված։

Վերականգնողական շրջանում ինչպիսի՞ բուժական միջոցառումներ են խորհուրդ տրվում:

Թթվածնային թերապիան առաջնային է համարվում։ Խորհուրդ է տրվում վերականգնողական շրջանում ֆիզիոթերապիա, շնչառական վարժություններ, վիտամինաթերապա, որոնք բավականին արդյունավետ են։

Ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը:

Բոլորին քաջ հայտնի՝  դիմակ կրելը, ձեռքերը հականեխելը, սոցիալական հեռավորություն պահպանելը (որոնք, ինչպես նկատում ենք, վերջին շրջանում քչերի կողմից է պահպանվում)։ Ցանկալի է նաև հետևել առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին։

Բուժաշխատողների կողմից կատարվում են նաև սպիրտ պարունակող հակասեպտիկ նյութերի ցողում` մարմնի բաց հատվածներին, դիմակի մշակում, սակայն, ըստ ԱՀԿ վերջին տվյալների, դրանց արդյունավետությունը չի ապացուցվել։ Իսկ իմունամոդուլյատորների կիրառումը, որը բավականին տարածվել է Հայաստանում, նույնպես ապացուցողական հիմք չունի։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ