Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Զրույց «Արմենիա» ԲԿ վիրաբուժության փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ. armeniamedicalcenter.am

Զրույց «Արմենիա» ԲԿ վիրաբուժության փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ. armeniamedicalcenter.am

«Եթե մեր երկիրը, մեր պետությունը, մեր համակարգը կարողանար մարզերը  հետաքրքիր դարձնել երիտասարդների համար,  հսկայական քայլ արած կլինեինք առողջապահական խնդիրները լուծելու ճանապարհին»,- այս նախադասությամբ սկսվեց «Արմենիա» ԲԿ վիրաբուժության փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ մեր հարցազրույցը, ում հետ փորձեցինք զրուցել բժշկի մտորումների մասին:

Եկեք թվարկենք բժշկության առաջընթացներից  կարևորները…

Առիթ եմ ունեցել Ավստրիայում, ավստրիացիների օժանդակությամբ խորանալ և սիրել էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ վիրաբուժությունը: Վիրաբուժության և նաև մանկական վիրաբուժության ապագան տեսնում եմ հենց էնդոսկոպիայի մեջ:

Իհարկե, կան վիրահատական միջամտություններ, որոնք հնարավոր չէ այլ կերպ իրականացնել, քան` բաց վիրահատությունը: Սակայն այսօրվա տեխնիկայի զարգացումը թույլ է տալիս ամենաանհավանական միջամտությունները կատարել նվազագույն ինվազիվ ճանապարհով: Այս վիրահատությունների և՛ բարդություններն են քիչ, և՛ հետվիրահատական վերականգնման ու ապաքինման ժամանակն է նվազագույն: Դա ձեռնտու է և՛ տնտեսապես, և՛ հիվանդանոցի, և՛ հիվանդի համար:

Խոսենք կազմակերպչական գործունեության նրբությունների մասին:

Փորձը ցույց է տալիս, որ հիվանդանոցի աշխատանքներում հաջողելու համար որպես տնտեսական միավոր, պետք է հաջող պլանավորած և կազմակերպած լինի ամբողջ գործընթացը: Այն պետք է հաջողված լինի և՛ ներդրումների, և՛ ծառայությունների, և՛ճիշտ մասնագետների առկայության իմաստով:  

Որպես տնտեսական միավոր հաջողված հիվանդանոցներում հաջողված արդյունք է ստացվում: Մենեջմենթը` զուրկ կլինիկայից, կամ կլինիկան՝ մենեջմենթից, այսօր հնարավոր չէ: Ներկայում, եթե ցանկանում ես արդյունք ունենալ, պետք է հիվանդանոցը ներդրումներով, նորագույն սարքերով ապահովել, աշխատանքի ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմաններ ստեղծել: Այսօրվա իրականության մեջ միայն նվիրված, Հիպոկրատի երդմանը հավատարիմ մասնագետներով արդյունք ապահովել չես կարող:

«Արմենիա» ԲԿ վիրաբուժության փոխտնօրեն Աշոտ ԿուրղինյանԿազմակերպչական գործը լուրջ գիտելիքնե՞ր է պահանջում:

Առողջապահական համակարգին պետք է շատ զգույշ մոտենալ` բոլոր իմաստներով: Ոչ պրոֆեսիոնալ մենեջերը կարող է այդ ամենը ջուրը գցել: Չհաջողված ադմինիստրատորների պատճառով կարող են բժիշկների կորուստներ լինել, պոտենցիալ օգնություն ցուցաբերելու, օժանդակելու պատրաստ մարդկանց հիասթափությունների արդյունքում ներդրումները չիրականացվեն: Կազմակերպչականը գործընթացը՝ մենեջմենթը, այսօր ուրույն, առանձին գիտություն է, և լավ կլինի, որ առաջին կուրսերից այն դասավանդվի:

Մենք միշտ փորձում ենք սովորել արտերկրից, կիրառել այնտեղի փորձը, արդյո՞ք մենք ոչինչ չունենք նրա՛նց տալու:

Ավստրիացիների հետ մեր փոխադարձ համագործակցության ընթացքում հասկացա, որ նրանք տպավորված են մեր մասնագետների էքստրեմալ պայմաններում աշխատելու ունակությունից: Դա իր պատճառն ունի. կյանքն է ստիպել այդպիսին դառնալ, քանի որ չունենք արտերկրի հնարավորությունները:  Այստեղ անհատական պատասխանատվություն կա, որը մինչև վերջ բժշկի վրա է` անկախ օրվա ժամից, անկախ որտեղ, ինչ պայմաններում:  Բժիշկն այդ պատասխանատվության մեջ մտնում է հիվանդի հիվանդության պատմության մեջ առաջին ստորագրությունը դնելու պահից մինչև վերջ:

Ի՞նչ տարբերություններ կան ավագ և նոր սերնդի բժիշկների միջև:

Տարբերություն մեծ է: Ներկա սերունդը պահանջկոտ է, ամբիցիոզ` դրական իմաստով: Երիտասարդ բժիշկները շատ ավելի արագ են ուզում կայանալ` կյանքի ռիթմին համարժեք: Գնահատում են ժամանակը, ջանքերը, գումարը:  Ուզում են ավելի շատ սովորել, ավելի շատ վերցնել և որ գիտելիքներն արդյունք տան,: Այս ամենը` լավ իմաստով, նաև մրցակցություն է, չի թողնում, որ լճացում լինի:  

Մայրաքաղաքի և մարզերի միջև կա՞ տարբերություն:

Իմ մտորումներում միշտ կա այդ հարցը:  Ցավոք, հսկայական տարբերություն կա մարզերի և Երևանի միջև: Երևանի հիվանդանոցներում միշտ տեսնում ես բազում երիտասարդների, որոնք ձգտում են սովորել, կրթվել, նոր տեխնոլոգիաների տիրապետել, եթե մի քիչ հապաղես, նրանց շունչը քո ծոծրակին զգալու ես: Իսկ մարզերում պակաս կա, և ոչ թե ընդհանուր առմամբ բժիշկների, այլ հենց այդ   երիտասարդների:

Եթե մեր երկիրը, պետությունը, մեր համակարգը կարողանար այս հարցը լուծել, մարզերը հետաքրքիր դարձներ երիտասարդների համար, հսկայական քայլ արած կլինեինք առողջապահական խնդիրները լուծելու ճանապարհին: Պետք է նաև կենցաղը, շրջապատը, քաղաքը գրավիչ լինեն, երեկոյան բժիշկը տեղ ունենա գնալու, աշխատանքից դուրս իր հանգիստը կարողանա կազմակերպել: Եվ զարմանալի չէ, որ ավարտելով օրդինատուրան, քչերի մոտ է ցանկություն առաջանում գնալ կամ վերադառնալ մարզ: Սա կոտրել է պետք:

Պետք է համակարգն այնպես փոխվի, որ մենք մարզերում ունենանք խոշոր կենտրոններ, որոնք հագեցվածությամբ, ներուժով չեն զիջի Երևանի կենտրոններին և կարիք չեն ունենա ծանր հիվանդներին ուղարկել Երևան: Այդ դեպքում երիտասարդը կիմանա, որ աշխատելով Եղեգնաձորում, որտեղ շատ մասնագետներ չկան, կայանալու և առաջ գնալու համար արհեստական ջանքեր թափելու կարիք չկա, դու ես և ժողովուրդը, գումարած նույն հնարավորությունները, որոնք կան մայրաքաղաքում:

Սա ուրույն, մեկ ուղղությամբ լուծում ստացող հարց չէ, այլ բժշկական քաղաքականության հարց է, համակարգային խնդիր է, և նաև ժամանակ է պահանջում:

Խոսենք արտերկրի հետ կապերի, համագործակցության մասին:

Գիտության զարգացումները, համացանցը ներկայում ինտենսիվ են դարձնում շփումները,  հեռավորությունը կրճատվել է, վայրկանների ընթացքում կարող ես տեսնել այն, ինչի համար նախկինում կիլոմետրեր պետք էր կտրել:

Կորոնավիրուսի առաջացրած խնդիրները…

Շատ դեպքերում ասում ենք՝ Գյումրիում «երկրաշարժից առաջ և հետո», ցավոք զգում եմ, որ այսօրվա սերունդը ևս մի օր ասելու է. «մինչև կորոնավիրուսը և կորոնավիրուսից հետո»::

Բժշկի համար ամենակարևորը…

Բոլոր մասնագիտությունների մեջ, առավելապես՝ բժշկության մեջ, ամենակարևորը սերն է: Պետք է սիրես քո աշխատանքը… Այդտեղ չես կարող անտարբեր լինել: Չափազանց դժվար է ամեն օր գնալ աշխատանքի, ոչ շատ սիրով հագնել սպիտակ խալաթը, և աշխատանքի ընթացքում մտածել այլ բաների մասին: Դա շատ տխուր է և՛ բժշկի, և՛ նրա հիվանդների համար:

Մինչդեռ բժիշկներ կան, որոնք այդ խալաթը համարյա թե չեն հանում, որովհետև այլ կերպ չեն պատկերացնում իրենց կյանքը, և շատ են հաջողում ու դառնում հրաշալի մասնագետներ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ