Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում հիվանդությունը։

 

Ինչո՞վ է առանձնանում նշված հիվանդությունը:

-Ձեր նշած պոչուկային կիստա հիվանդությունը, որը, ճիշտ նշեցիք, բժշկական լեզվով կոչվում է էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում, բնածին հիվանդություն է, որը պայմանավորված է պտղի պոչային ծայրի զարգացման թերությամբ: Մաշկի տակ էպիթելով պատված ուղի է մնում: Ավելի պարզ բացատրեմ՝ պոչուկային հատվածում մաշկի շերտի տակ ևս մի նման շերտ է մնում, որի վրա շարունակում են բնականոն ձևով մազեր աճել: Երեխայի աճի ընթացքում հիվանդությունը մեծամասամբ չի անհանգստացնում, խնդիրները սկսվում են հասունացման շրջանից: Հիվանդությունը սկսում է արտահայտվել սեռական հասունացման շրջանում, երբ ուղիների լուսանցքում սկսում է ակտիվ մազեր աճել: Վիճակագրական տվյալներով հիվանդությունը հատկապես տարածված է 15-30 տարեկան մարդկանց շրջանում: Նշեմ, որ տղամարդկանց մոտ այդ հիվանդությունը ախտորոշվում է 3 անգամ ավելի հաճախ, քան կանանց մոտ:

-Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը։
 
-Սեռական հասունացման ընթացքում ճարպագեղձերն ու քրտնագեղձերը սկսում են ակտիվ աշխատել, որի արդյունքում պոչուկի էպիթելային ուղիներում, որտեղ մազեր են աճում, արտադրուկներ են կուտակվում: Հայտնի է, որ այդ հատվածը լի է միկրոֆլորայով, որը ստեղծում է նպաստավոր պայմաններ բորբոքման առաջացման համար: Ինֆեկցիան թափանցում է առաջնային անցքերի միջոցով, որոնք գտնվում են սրբոսկրապոչուկային հատվածում և ինֆեկցիայի ներթափանցման դարպասներն են համարվում: Հիվանդության ի հայտ գալուն նպաստում է գերքրտնարադրությունը, թանձր մազածածկույթի առկայությունը, պոչուկի հատվածի վնասվածքը, նստակյաց կյանքն ու աշխատանքը (օրինակ՝ վարորդներ), ինչպես նաև ավելորդ քաշի առկայությունը:

-Ինչպե՞ս է արտահայտվում ու ախտորոշվում հիվանդությունը, ենթադրվում է արդյո՞ք երկարատև ախտորոշման գործընթաց, բազմաթիվ անալիզներ և այլն:

-Հիվանդության և՛ սուր, և՛ խրոնիկական դեպքերում ճիշտ ու հստակ ախտորոշման դժվարություն պրոկտոլոգի համար չկա, բավարար է սրբոսկրապոչուկային հատվածի վիզուալ զննումը, երբ վիրաբույժն ախտորոշում է պոչուկի կիստայի առաջնային անցքերը, թարախակույտի առկայությունը սուր դեպքերում, և խուղակի առկայությունը խրոնիկ դեպքերում:

Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար, հիվանդը կարող է զգալ ընդհանուր թուլություն, պոչուկի հատվածում այտուցվածություն, ուժեղացող ցավ, շարժումների սահմանափակում, հնարավոր է նաև երեկոյան ժամերին ջերմության բարձրացում:


Այս նկարագրումը համապատասխանում է պոչուկի էպիթելային ուղիների սուր բորբոքում ախտորոշմանը:


Քանի որ գործ ունենք թարախակույտի հետ, ապա այն պետք է ամեն դեպքում բացազատվի: Պրակտիկան ցույց է տալիս, որ թարախակույտը կարող է ինքնաբացազատվել՝ հիվանդի երկարատև տառապանքներից ու ցավերից հետո: Բացազատման փորձերի հաճախ դիմում են տնային պայմաններում՝ օգտագործելով զանազան ժողովրդական միջոցներ: Թարախակույտի բացազատում տեղի է ունենում նաև բժշկական միջամտության շնորհիվ, սակայն ցանկանում եմ այստեղ շեշտել եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ թարախակույտի բացազատումը հիվանդության բուժումը չէ՝ տեղափոխություն է սուր վիճակից՝ խրոնիկ: Հիվանդության խրոնիկ վիճակը ենթադրում է պոչուկի հատվածում արդեն գոյություն ունեցող թարախակույտի պարբերական ինքնաբացազատում և թարախային հոսք խուղակային անցքերից:

-Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում հիվանդության (պոչուկի կիստա) բուժման ի՞նչ տարբերականեր կան:

-Այստեղ առանց երկմտելու կարող եմ միանշանակ ասել, որ հիվանդության բուժումը միայն վիրահատական է: Հեռացվում է բորբոքման հիմնական աղբյուրը՝ Էպիթելային խողովակները բոլոր առաջնային անցքերի հետ: Եթե առաջացել է բորբոքում, ապա հեռացվում է ուղին՝ հարակից փոփոխված հյուսվածքների և երկրորդային խուղակների հետ միասին: Սա նշանակում է արմատական վիրահատական բուժում: Հարկ եմ համարում նշել, որ կա տարածված տեսակետ, որ սուր դեպքերում՝ թարախակույտի առկայության դեպքում վիրահատական տարբերակի դիմում են թարախակույտը բացազատելուց հետո: Սակայն ուզում եմ նշել, որ մեր բաժանմունքում երկար տարիների հիվնադության բուժման փորձից ելնելով մշակվել է մեթոդ, երբ արմատական վիրահատությունը կատարվում է որոշ սուր դեպքերում՝ թարախակույտի առկայության պարագայում:

Ալեքսանդր Ղուրբանյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլգիայի վիրաբույժ-պրոկտոլոգ

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am

Հեմոդիալիզի բաժանմունքը 1988 թ. երկրաշարժից հետո հիմնադրել են Հոլանդիայի և Բելգիայի մասնագետները՝ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության անմիջական աջակցությամբ...

Բժիշկներ
Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան. nairimed.com
Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան. nairimed.com

Կոլոռեկտալ ուռուցքը կանխարգելելու համար կիրառվում է, այսպես կոչված` թաքնված արյան թեստ: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք գենետիկայում ունեն կոլոռեկտալ քաղցկեղի բարձր ռիսկ, այսինքն, առաջին կարգի հարազատների մոտ եղել է...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ֆիզիոթերապիան:

Ֆիզիոթերապիան թերապևտիկ բուժման մեթոդներից է, որն իրականացվում է ոչ թե դեղորայքի կիրառմամբ...

Ֆիզիոթերապիա
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է դոպլեր հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը հղիության ընթացքում հետազոտության տեսակ է...

Ախտորոշում Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com
Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com

Ո՞ր տարիքում կարելի է դիմել մամոպլաստիկայի:


Սովորաբար, մամոպլաստիկայի կարող են դիմել...

Էսթետիկ բժշկություն Պլաստիկ վիրաբուժություն
Վահանաձև գեղձի հիվանդությունները և հղիությունը. հարցազրույց Հայկ Ազարյանի հետ. morevmankan.am
Վահանաձև գեղձի հիվանդությունները և հղիությունը. հարցազրույց Հայկ Ազարյանի հետ. morevmankan.am

Հղիների մոտ վահանաձև գեղձի ի՞նչ խնդիրներ կարող են լինել:

Վահանաձև գեղձի հիվանդություններն ամենատարածվածն են Հայաստանում: Առավել հաճախ հանդիպում է հիպոթիրեոզը...

Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Շնորհակալագիր. oncology.am
Շնորհակալագիր. oncology.am

Հիվանդի երախտապարտ հարազատները այսպիսի «Շնորհակալագիր» են պատրաստել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Լևոն Ռուբենի Հարությունյանի համար...

Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում. oncology.am
Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2019 թվականի սկզբից կիրառվում է վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման արդի մեթոդներից մեկը՝ ռադիոյոդթերապիան...

Ուռուցքաբանություն
Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են գլխավորել հիվանդությունների ցանկն ամբողջ աշխարհում: Ընդ որում կյանքին սպառնացող զարկերակային հիվանդությունների մի ստվար մասի պատճառը...

Սրտանոթաբանություն
Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am
Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բարոթերապիան:

Բարոթերապիայի իմաստն օրգանիզմի բջիջներին թթվածին հասցնելն է: Ախտաբանական վիճակներում...

Ֆիզիոթերապիա
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Խաչատուր Էյրամջյանը ծնվել է 1969թ. մարտի 7-ին, ք. Երևանում: Նախնական կրթությունը ստացել է...

Բժիշկներ
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից

Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Վիրաբուժություն
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը, ում հետ խոսեցինք նեյրոանեսթեզիոլոգիայի, դրա հրատապության, պրոֆեսորի կողմից իրականացված մի շարք ծրագրերի և հետագա պլանների մասին...

Բժիշկներ
Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև
Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև

Արտամարմնային բեղմնավորմնան կարևորության, ՀՀ-ում կիրառման վերջինիս ծավալների և թեմային առնչվող մի շարք կարևորագույն հարցերի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի...

Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացման տեսլականը. Գևորգ Յաղջյան
Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացման տեսլականը. Գևորգ Յաղջյան

Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը վերաբերող հարցերն այսօր ավելի քան ակտուալ են ու արդիական: Հաշվի առնելով ներկայում խնդրի հրատապությունը, Մեդ-Պրակտիկ թիմը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ