Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Ե՞րբ է հիմնադրվել անոթային վիրաբուժության բաժանմունքը:


Բաժանմունքն ունի 3 տարվա պատմություն՝անոթային բաժանմունքի հետ կապված ավանդույթներով, որոնք մինչ մեր այս բաժանմունքի ձևավորվելը չկար բուժհաստատությունում:

Որքանո՞վ են բուժման ժամանակակից մեթոդները ներդրված բաժանմունքում:

Ինչպես ցանկացած վիրաբուժական բաժանմունք, մեր բաժանմունքը ևս առաջնորդվում է բնակչությանը հնարավորինս ժամանակակից  և արդյունավետ միջոցներ առաջարկելու սկզբունքով: Ընդ որում, դրանք իրենց մեջ ներառում են ինչպես երակային, այնպես էլ զարկերակային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը:

Ինչպիսի՞ն է բաժանմունքի տեխնիկական հագեցվածությունը:

Բաժանմունքի հագեցած է նորագույն  սարքավորումներով, ապահովված է բուժման և հետազոտման համար անհրաժեշտ ժամանակակից բոլոր մեթոդներով և սարքավորումներով:

Ի՞նչ  հիվանդությունների բուժմամբ  է զբաղվում բաժանմունքը:

Անոթային բժշկի մասնագիտության մեջ հիվանդությունների հստակ խմբային պատկերացում չկա: Եթե սրտաբանության մեջ կան սրտաբան և սրտային վիրաբույժ հասկացությունները, ապա  այստեղ նման տարբերակում չկա: Դրա պատճառն այն է, որ անոթներն ամենուր են, և անոթաբանը փաստորեն գործ ունի բոլոր օրգան-համակարգերի որոշակի ախտաբանությունների հետ:

Բաժանմունքը զբաղվում է ինչպես վիրաբուժական, այնպես էլ որոշակի թերապևտիկ գործունեությամբ:  Բուժօգնություն ցուցաբերվում է և մեծահասակներին, և  երեխաներին:

Հիմնականում իրականացվում է երակային , զարկերակային և ավշային համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում (կոնսերվատիվ և վիրաբուժական եղանակներով):

 

Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ
Ինչպե՞ս է կազմակերպվում վիրահատված հիվանդների վերականգնողական շրջանը:

Գոյություն ունեն վերականգնողական շրջանի համար նախատեսված ծառայություններ, որոնք անհրաժեշտ են լինում հիմնականում զարկերակային համակարգի վիրահատություններից հետո:

Իսկ երակային ախտաբանության՝ վարիկոզի կապակցությամբ իրականացված վիրահատությունից հետո հիվանդները ՝ համպատասխան ցուցումներով հաջորդ օրը դուրս են գրվում և վերականգնողական շրջանն անցնում են տանը, իհարկե հսկողության տակ:

Ի՞նչ անձնակազմով են իրականացվում բաժանմունքի աշխատանքները:

Բաժանմունքի անձնակազմը բաղկացած է 2 վիրաբույժից,  որոնք բժշկական գիտությունների թեկնածուներ են և 1 կոնսուլտանտից:

Ինչպե՞ս են կազմակերպվում վերապատրաստումները և կոնֆերանսներին  մասնակցությունը:

Բժիշկների վերապատրաստումներն իրականացվում են արտասահմանում, բացի այդ մասնակցում ենք անոթային վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսներին:

Ինչպիսի՞ նոր մեթոդներ կան ներդրված բաժանմունքում:

Նոր վիրահատություններից կարելի է նշել ռադիոհաճախային աբլացիան ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունների ժամանակ: Այդ ասպարեզում բաժանմունքը «պիոներ» է:

Հարկ է առանձնակի նշել նաև ներքին քնային զարկերակի նեղացումների ժամանակ կատարվող բաց վիրահատությունները, որոնք բաժանվում են երկու խմբի: Դրանցից մեկը ներքին քնային և ընդհանուր քնային զարկերակում ժամանակավոր շունտի տեղակայումն է: Հաջորդ եղանակը, այսպես կոչված, էվերսիոն էնդարտերէկտոմիայի իրականացումն է, երբ էվերսիայի եղանակով էնդարտերէկտոմիա է կատարվում ներքին քնային զարկերակից, այնուհետև բերանակցման միջոցով վերականգնվում է ներքին քնային զարկերակի ամբողջականությունը:

Այս մեթոդները վաղուց են ներդրվել անոթային բաժանմունքում: Էվերսիոն էնդարտերէկտոմիան ավելի բարդ միջամտություն է, որովհետև սրա ժամանակ անհրաժեշտ է արագ աշխատել, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետներում հանել ուղեղի արյան շրջանառության իշեմիկ վիճակը: Իսկ երբ արհեստական ժամանակավոր շունտ է դրվում, հնարավոր է երկար աշխատել, որովհետև նույնիսկ ախտահարված հատվածում ինչ-որ քանակությամբ արյան շրջանառություն հնարավոր է ապահովել:

Ստորին վերջույթների զարկերակային անբավարարության վիրահատություններից հետո քնային զարկերակի վիրահատությունները քանակությամբ երկրորդ հորիզոնականն են զբաղեցնում, այսինքն, այս ախտաբանությունը բավականին հաճախ է հադիպում:

Բաժանմունքը ԵՊԲՀ բազա է, կատարվող գիտական աշխատանքներն ուղղված են ինչպես մեր ամենօրյա աշխատանքային փորձը հարստացնելուն, այնպես էլ այլ բուժհիմնարկների հետ համագործակցությանը:

Ի՞նչ կասեք վիրահատությունների արժեքի մասին:

Մեր բաժանմունքում թերևս ամենամատչելի գնացուցակն է կազմավորվել, հատկապես առավել հաճախ հանդիպող հիվանդությունների համար: Մեկ ոտքի վարիկոզ հիվանդության վիրահատական բուժումը կազմում է 250 հազար դրամ, երկու ոտքինը՝ 420 հազար դրամ, մեծ անոթների՝ որովայնային աորտայի անևրիզմայի կամ Լևիշի համախտանիշի ժամանակ կատարվող վիրահատությունները 750 հազար դրամ են՝ առանց պրոթեզի արժեքի:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am

Հեմոդիալիզի բաժանմունքը 1988 թ. երկրաշարժից հետո հիմնադրել են Հոլանդիայի և Բելգիայի մասնագետները՝ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության անմիջական աջակցությամբ...

Բժիշկներ
Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան. nairimed.com
Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան. nairimed.com

Կոլոռեկտալ ուռուցքը կանխարգելելու համար կիրառվում է, այսպես կոչված` թաքնված արյան թեստ: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք գենետիկայում ունեն կոլոռեկտալ քաղցկեղի բարձր ռիսկ, այսինքն, առաջին կարգի հարազատների մոտ եղել է...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ֆիզիոթերապիան:

Ֆիզիոթերապիան թերապևտիկ բուժման մեթոդներից է, որն իրականացվում է ոչ թե դեղորայքի կիրառմամբ...

Ֆիզիոթերապիա
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է դոպլեր հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը հղիության ընթացքում հետազոտության տեսակ է...

Ախտորոշում Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com
Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com

Ո՞ր տարիքում կարելի է դիմել մամոպլաստիկայի:


Սովորաբար, մամոպլաստիկայի կարող են դիմել...

Էսթետիկ բժշկություն Պլաստիկ վիրաբուժություն
Վահանաձև գեղձի հիվանդությունները և հղիությունը. հարցազրույց Հայկ Ազարյանի հետ. morevmankan.am
Վահանաձև գեղձի հիվանդությունները և հղիությունը. հարցազրույց Հայկ Ազարյանի հետ. morevmankan.am

Հղիների մոտ վահանաձև գեղձի ի՞նչ խնդիրներ կարող են լինել:

Վահանաձև գեղձի հիվանդություններն ամենատարածվածն են Հայաստանում: Առավել հաճախ հանդիպում է հիպոթիրեոզը...

Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Շնորհակալագիր. oncology.am
Շնորհակալագիր. oncology.am

Հիվանդի երախտապարտ հարազատները այսպիսի «Շնորհակալագիր» են պատրաստել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Լևոն Ռուբենի Հարությունյանի համար...

Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում. oncology.am
Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2019 թվականի սկզբից կիրառվում է վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման արդի մեթոդներից մեկը՝ ռադիոյոդթերապիան...

Ուռուցքաբանություն
Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են գլխավորել հիվանդությունների ցանկն ամբողջ աշխարհում: Ընդ որում կյանքին սպառնացող զարկերակային հիվանդությունների մի ստվար մասի պատճառը...

Սրտանոթաբանություն
Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am
Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բարոթերապիան:

Բարոթերապիայի իմաստն օրգանիզմի բջիջներին թթվածին հասցնելն է: Ախտաբանական վիճակներում...

Ֆիզիոթերապիա
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Խաչատուր Էյրամջյանը ծնվել է 1969թ. մարտի 7-ին, ք. Երևանում: Նախնական կրթությունը ստացել է...

Բժիշկներ
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից

Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Վիրաբուժություն
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը, ում հետ խոսեցինք նեյրոանեսթեզիոլոգիայի, դրա հրատապության, պրոֆեսորի կողմից իրականացված մի շարք ծրագրերի և հետագա պլանների մասին...

Բժիշկներ
Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև
Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև

Արտամարմնային բեղմնավորմնան կարևորության, ՀՀ-ում կիրառման վերջինիս ծավալների և թեմային առնչվող մի շարք կարևորագույն հարցերի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի...

Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացման տեսլականը. Գևորգ Յաղջյան
Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացման տեսլականը. Գևորգ Յաղջյան

Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը վերաբերող հարցերն այսօր ավելի քան ակտուալ են ու արդիական: Հաշվի առնելով ներկայում խնդրի հրատապությունը, Մեդ-Պրակտիկ թիմը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ