Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Գեւորգ Յաղջյան. Հայաստանում բժշկի շարունակական զարգացումը կենսականորեն կարեւոր պայման է

Գեւորգ Յաղջյան. Հայաստանում բժշկի շարունակական զարգացումը կենսականորեն կարեւոր պայման է

Մեր զրուցակիցն է 1-ին համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, ԵՊԲՀ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գեւորգ Յաղջյանը:


–   Պարոն Յաղջյան, օրեր առաջ Ձեր նախաձեռնությամբ med-practic.com կայքում մեկնարկեց բժշկական օրացույցի աշխատանքը: Լինելով բազմաթիվ կոնֆերանսների, սեմինարների ու միջոցառումների նախաձեռնող-կազմակերպիչ` ինչքանո՞վ եք կարեւորում այս գաղափարի ներդրումը:


–   Մեր իրականությունն ապացուցում է, որ հաճախ անհնար է խուսափել մեկ օրում մի քանի միջոցառումների նախատեսումից: Այս դեպքում կարիք կա ճիշտ եւ համակարգված տեղեկատվության, որը կուղղորդի ընթերցողին, թե որ միջոցառմանը մասնակցել եւ ինչպես պլանավորել ներկայությունը մի քանի միջոցառումներին: Հենց այս նպատակով էլ որոշեցինք ստեղծել բժշկական օրացույցը` որպես մեկ ընդհանուր համակարգված հարթակ, որտեղ հնարավոր կլինի տեսնել սպասվող իրադարձությունների ժամանակացույցը: Փորձեցինք համատեղել մեդիան եւ գրաֆիկան:


–   Նախկինում նմանատիպ օրացույց ստեղծելու փորձ եղե՞լ է:


–   2007թ. բժշկական օրացույցի գաղափարն իրականացվել էր Երևանի Մխ. Հերացու անվան պետական բշկական համալսարանի (ԵՊԲՀ) մասշտաբով. տեղադրվում էին ԵՊԲՀ կողմից կազմակերպված միջոցառումների համակարգում: Ներկայում նպատակ է հետապնդվում, որ օրացույցը ծառայի Հայաստանում բոլոր մասնագետների ու կազմակերպությունների համար: Կգործի մեկ պատուհանի սկզբունքը. օգտվում ես մեկ աղբյուրից, կարողանում տեղեկատվությունը կիսել մասնագետների հետ, տեղեկացված լինում սպասվող բոլոր միջոցառումներին: Ի դեպ, այն կնպաստի նաեւ բժշկական շարունակական կրթության զարգացմանը:

 

Հեռաբժշկության ծրագիրը    
Հեռաբժշկության ծրագիրը    

–   Իսկ շարունակական կրթությունն ինչպե՞ս է իրականացվում խորհրդային համակարգի փլուզումից հետո եւ մեր օրերում:


–   Բժշկի շարունակական կրթությունը կենսականորեն կարեւոր պայման է: Եթե նախկինում ընդունված էր ասել` մասնագիտական բժշկական կրթություն ողջ կյանքի համար, այժմ, ըստ իս, հարկ է ավելացնել՝ շարունական բժշկական զարգացում ողջ կյանքի ընթացքում: Դեռեւս 1990-ական թվականներին որոշվեց, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ մասնագետը բժշկական գործունեություն ծավալելու համար պետք է համապատասխան լիցենզիա ստանար: Կլինիկական օրդինատորն ավարտում էր բժշկական համալսարանը, ստանում գնահատական եւ ձեռք բերում լիցենզիա: Ընդ որում գերազանց՝ 5 բալ հավաքելու դեպքում, ստանում էր 5 տարվա լիցենզիա, 3-ի դեպքում՝ 3 տարվա լիցենզիա: Իսկ պրակտիկ բժիշկը լիցենզիան ստանում էր` հանձնելով համակարգչային քննություն: Փաստորեն դրվեց մեխանիզմ, որը մոտիվացնում էր բժիշկներին: Ըստ այդմ՝ գործում էր շարունակական բժշկական կրթության գաղափարը: Հարկ եմ համարում շեշտել, որ օրենքը ներդրվեց այդ թվականներին գործող նախարար պրոֆ. Բաբլոյանի կողմից:


Ցավոք, 2001թ. այդ օրենքը դուրս եկավ շրջանառությունից: Որոշվեց, որ այդ կերպ լիցենզիայի ստացումն առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր: Փոխարենը, օրենսդրորեն կարգավորվեց բժշկական հաստատությունների լիցենզավորումը:


–   Իսկ ինչպե՞ս է իրականացվում բժշկի շարունական կրթությունը ներկայում:


–   2001-2004թթ. բժշկական շարունակական կրթությունը դուրս էր համակարգումից եւ բժշկի մասնագիտական բարոյական պատասխանատվության ներքո էր:

 

Եվրոպայի եւ ԱՄՆ-ի Բժշկական կրթության զարգացման առաջավորների հետ Մոսկվայում տեղի ունեցած «Ինովացիոն ուսուցողական տեխնոլոգիաները բժշկական կրթությունում» կոնֆերանսից հետո

Եվրոպայի եւ ԱՄՆ-ի Բժշկական կրթության զարգացման առաջավորների հետ Մոսկվայում տեղի ունեցած «Ինովացիոն ուսուցողական տեխնոլոգիաները բժշկական կրթությունում» կոնֆերանսից հետո


2004թ. հետո, երբ Ռուսաստանն անցավ ուսման կրեդիտային համակարգին, Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) շարունակական բժշկական կրթության պարտադիր բնույթ կրելու մասին փաստաթուղթ ներկայացրեց՝ կրեդիտային համակարգով իրականացվող 7 շաբաթյա (156 ժամ) վերապատրաստման դասընթացների տեսքով, ընդ որում՝ վճարովի: Սա, անշուշտ, հարմար տարբերակ չէր բժշկի համար, քանի որ դուրս էր մնում պրակտիկ աշխատանքից՝ իր բոլոր հետեւանքներով: Ներկայում օրենքն ուժի մեջ է, որն, ըստ էության, ստացվում է պարտադիր, սակայն իրականում՝ «չպարտադրված»: Ավելացնեմ, որ այն ԱԱԻ բացառիկ մենաշնորհն էր:

 

 2005 թ. ներդրվեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) մարզային մասնագետների վերապատրաստման ծրագիրը2005 թ. ներդրվեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)

մարզային մասնագետների վերապատրաստման ծրագիրը


–   Ավելի ուշ փոխվե՞ց ինչ-որ բան՝ այլընտրանքային տարբերակների առումով: 


–   2005 թ. ներդրվեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) մարզային մասնագետների վերապատրաստման ծրագիրը, միակ ծրագիրը, որը ներառեց բժշկի կեցության վարձը՝ ապահովելով նաեւ կրթաթոշակով: Ի դեպ, այդ ծրագրերի բժշկական խորհրդի անդամ եմ: ՀՕՖ-ի վերապատրաստման ծրագիրը տալիս է 120 կրեդիտ, որը համարժեք է 120 դասաժամին: Ծրագիրը հաստատվեց Առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից որպես կրթական ծրագիր:


Հայաստանում բժշկի շարունակական զարգացումը կենսականորեն կարեւոր պայման է2007 թվականից շարունակական կրթության կրիդիտային համակարգով ծրագրեր ներդրվեց նաեւ ԵՊԲՀ-ում՝ որում մեծ դեր ուներ այդ թվերին բուհը ղեկավարող ռեկտոր պրոֆ. Քյալյանը: Բուհի աշխատակիցների համար վերապատրաստումն անվճար էր, այլ հիմնարկներից դիմող բժիշկները որոշակի գումար էին վճարում: Փաստորեն, ստացվեց վերապատրաստման 3 համակարգ՝ ԱԱԻ, ԵՊԲՀ, ՀՕՖ, համապատասխանաբար՝ վճարովի, մասամբ վճարովի եւ անվճար համակարգեր: 2011 թվականից, կառավարության որոշումով, բժշկական հետագա կրթական համակարգի վերակառուցման արդյունքում, այն ստանձնեց ԵՊԲՀ-ն: Շարունակական կրթության զարգացման գործում մեծ էր նաեւ Համաշխարհային բանկի դերը, որի շնորհիվ վերապատրաստվեցին ընտանեկան բժիշկները:


–   Ի՞նչ է իրենից ենթադրում կրեդիտային համակարգը:


–   Ավելի պատկերավոր լինելու համար փորձեմ ներկայացնել արտերկրում արդեն գործող մեխանիզմները. կրեդիտներ հավաքվում են տարբեր կոնֆերանսներին ունեցած մասնակցության, կլինիկական դեպքեր ներկայացնելու, գիտական զեկույցներ կարդալու, մասնագիտական գիտապրակտիկ հոդվածների վերջում հարցաշարերին ճիշտ պատասխանելու արդյունքում: Բժիշկների բացարձակ մեծամասնությունը նախընտրում է մասնակցել կրեդիտավորված կոնֆերանսներին: Իրականում հեշտ գործընթաց չէ՝ կոնֆերանսի համար կրեդիտ ստանալ. բացի կոնֆերանսի մասին նախնական տեղեկատվության տրամադրումը, կազմակերպիչները պետք է կրեդիտ տրամադրող կազմակերպությանը ներկայացնեն կոնֆերանսի ո՛չ միայն գիտական նշանակությունը, այլեւ մասնակիցների մեծամասնության կողմից արդեն կայացած կոնֆերանսի մասին գրառված կարծիքները: Բացասական կարծիքների դեպքում կոնֆերանսը կարող է զրկվել կրեդիտներից:


–   Տեղեկացված ենք, որ Ազգային ժողովում բժշկական շարունակական բժշկական կրթության հետ նոր օրինագիծ է քննարկվում:


–   Այո՛, ընդ որում, օրենքի վերանայման նախաձեռնությունը նորից պրոֆ. Բաբլոյանի կողմից է: Օրենքում արմատական նշանակությամբ վերափոխվել է «շարունակական բժշկական կրթություն» արտահայտությունը «շարունակական բժշկական զարգացմամբ», ինչը գիտելիքից զատ ներառում է նաեւ մասնագիտական ունակությունների ձեռքբերումը:

Այդ ծրագրի հաստատումը կնպաստի շարունակական բժշկական զարգացման ապահովվմանը, ըստ որի բժիշկները պետք է 5 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարում 50-ական կրեդիտ հավաքեն: Ըստ ծրագրի` վերջում քննություն հանձնել նախատեսված չէ, ինչն, իհարկե, ըստ իս, անմասն կթողնի բժշկի որակավորման խնդիրն ու մոտիվացիան: Կարծում եմ սա միջանկյալ լուծում է:

 

  Գյումրիում Բժշկական շարունակական զարգացման օրենքի նախագծնի քննարկման ժամանակ
  Գյումրիում Բժշկական շարունակական զարգացման օրենքի նախագծնի քննարկման ժամանակ

Օրենքի նախագիծն ակտիվ քննարկվել է Երեւանում, Շիրակի մարզում՝ ասոցիացիաների եւ բժիշկների մասնակցությամբ: Այն դրված  շրջանառության մեջ, որում ակտիվ մասնակցություն ունի նաեւ մեր աշխատանքային խումբը: 


–   Հայաստանում մասնագետների կրեդիտներ հավաքելու տարբերակներ…


–   Դասընթացների, սեմինարների, կոնֆերանսների (այդ թվում՝ հեռաբժշկական) ակտիվ մասնակցությամբ:


Ներկայում Հայկական բժշկական ազգային պալատը (ՀԲԱՊ) պայմանագիր ունի Եվրոպական բժիշկների միության (UEMS) հետ, որը հնարավորություն է տալիս ստանալ եվրոպական շարունակական զարգացման կրեդիտներ, եթե, իհարկե, կոնֆերանսը բավարարում է նրանց կողմից հաստատված չափանիշներին: Այս բացառիկ պայմանագրի կնքումը ԵՊԲՀ եւ ՀԲԱՊ նախաեռնությունն էր, ի դեմս պրոֆ. Արմեն Մուրադյանի (ՀԲԱՊ նախագահ), նյարդաբան Հ. Մանվելյանի եւ իմ մասնակցության՝ որպես միության անդամներ :

 

Հայկական բժշկական ազգային պալատի  և Եվրոպական բժիշկների միության միջեւ  պայմանագրի կնքման արարողության ժամանակ

Հայկական բժշկական ազգային պալատի  և Եվրոպական բժիշկների միության միջեւ

պայմանագրի կնքման արարողության ժամանակ


–   Ըստ Ձեզ` բժիշկների շարունակական զարգացման ո՞ր համակարգն է ավելի նախընտրելի հայաստանյան առողջապահության համար: Ունե՞ք նախընտրելի օրինակ:

 

Հայկական դելեգացիան Եվրոպական բժիշկների միության ամենամյա ասամբլեայում    
Հայկական դելեգացիան Եվրոպական բժիշկների միության ամենամյա ասամբլեայում    

–   Հետաքրքիր է ԱՄՆ-ում շարունակական զարգացման ծրագիրը: Այստեղ եւս 5-ամյա համակարգ է: Յուրաքանչյուր բժիշկ 5 տարիների ընթացքում հավաքում է կրեդիտներ: Ընթացքում կազմակերպվում են մասնագիտական ոչ պարտադիր սեմինարներ, որոնց մասնակցությունն օգնում է առավելագույնս պատրաստվել քննությանը: Բացի կրեդիտներից, բժիշկներն անպայման հանձնում են 2 էտապից բաղկացած  քննություն՝ բժշկական ասոցիացիաների կողմից կազմված համակարգչային ստուգիչ թեստ, այնուհետեւ՝ հարցազրույց: Քննությունը տապալելու դեպքում բժշկի աշխատանքը դադարեցվում է: Այսպես է նաեւ Իտալիայում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում:  


–   Ինչպե՞ս եք պատկերացնում նման ծրագրի իրագործումը Հայաստանում:


–   Պետք է հստակ օրինագիծ ունենալ, որտեղ  նշված կլինի բժշկի շարունակական կրթության անխուսափելիությունը: Այն կարելի կլինի իրագործել անկախ համակարգող խորհրդի միջոցով՝ ներառելով մասնագետներ ԱՆ, ԵՊԲՀ, ԱԱԻ, ՀԲԱՊ կազմակերպություններից եւ բժշկական ասոցիացիաներից: Խորհուրդը պետք է կարողանա կրիդիտավորել կոնֆերանսներին եւ հսկել կրեդիտների հավաքագրումը: Այս հարցում պետք է մեծ լինի ասոցիացիաների դերակատարումը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ