Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները

ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով, նպատակով և այլ գործոններով: Ճանապարհորդի առողջության վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են` օդի ջերմաստիճանի և խոնավության փոփոխությունները, օդի աղտոտվածությունը, աշխատանքի անվտանգության խնդիրները, առողջապահական ծառայությունների  հասանելիությունը, վարակիչ հիվանդությունների ազդեցությունը, անվտանգ սննդի և ջրի հասանելիությունը, սանիտարահիգիենիկ պայմանները, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարությունների և սարքավորումների առկայությունը, ինչպես նաև տեղական օրենքներն ու սովորույթները: Միջազգային ճամփորդությունները կարող են կապված լինել նաև սթրեսային գործոնի հետ: Հեռու լինելով ընտանիքից և ընկերներից՝ հաճախ լինում է օտար մշակույթին և լեզուներին հարմարվելու անհրաժեշտություն:

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` սթրեսի բարձր մակարդակը կարող է հանգեցնել ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական խնդիրների:  Ուստի ճամփորդությունից առաջ բոլոր անձինք պետք է տեղեկատվություն կամ խորհրդատվություն ստանան առողջությանն առնչվող հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝  դրանցից խուսափելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով ճանապարհորդությունից առաջ, ընթացքում և հետո համապատասխան կանխարգելիչ և նախազգուշական միջոցառումներ ձեռնարկելու համար:

Այս առումով Ճամփորդներին առաջարկվում է.

Պատրաստել ճամփորդական  առաջին օգնության հավաքածուն, որը ներառում է այնպիսի իրեր, որոնք կարող են լինել անհրաժեշտ և դժվար հասանելի, բավարար քանակությամբ բժշկի նշանակմամբ կամ  առանց դեղատոմսի դեղեր, կախված ճամփորդության նպատակից՝ կարող են ներառվել նաև միջատներին վանող, արևապաշտպան, ալկոհոլի հիմքի վրա ձեռքերի ախտահանող միջոցներ, ջրի ախտահանման հաբեր և առողջության ապահովագրության քարտ:

Ընտրել անվտանգ տրանսպորտային միջոց՝ խիստ պահպանելով երթևեկության կանոնները: Կարևոր է նշել, որ ճանապարհատրանսպորտային պատահարները առողջ ճամփորդների շրջանում մահացության հիմնական պատճառն են: Հարկավոր է լինել ուշադիր փողոցն անցնելիս, հատկապես այն երկրներում, որտեղ տարբերվող երթևեկային ուղղություն է:

Պաշտպանվել արևի անմիջական ճառագայթներից՝ կիրառելով արևապաշտպան միջոցներ՝ SPF 15 կամ ավելի բարձր, գլխարկ, փակ հագուստ: Հարկ է նշել, որ արևայրուկ կարող է առաջանալ ոչ միայն արևադարձային լողափերում, այլ նույնիսկ ամպամած եղանակին, քանի որ  դուք ենթարկվում եք ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության ամենամեծ ռիսկի, երբ ճանապարհորդում եք ամռան ամիսներին, հասարակածին մոտ, բարձրադիր վայրերում կամ առավոտյան ժամը 10-ից 4-ն ընկած ժամանակահատվածում:

Ճիշտ հագուստ կրել: Շոգ եղանակին կամ տաք կլիմա ունեցող երկրներ ճանապարհորդելիս  կրել ազատ, թեթև, բաց գույնի հագուստ՝ հատկապես դրսում երկար գտնվելիս, ջերմային հարված չստանալու համար:  Ջերմության հետ կապված այլ հիվանդություններ ձեռք բերելը պայմանավորված է ճամփորդության նպատակից, գործունեության տեսակից, օդի խոնավության մակարդակից և տարիքից:

Միջատների խայթոցից պաշտպանվելու միջոցներ:  Կիրառել անհատական պաշտպանիչ միջոցներ, միջատներին վանող միջոցներ՝ մոծակների, տզերի, լվերի խայթոցից խուսափելու համար, եթե մեկնում եք այնպիսի երկրներ, որոնք անապահով են արյունային վարակների համար, ինչպիսիք են՝ մալարիան, դեղին տենդը, զիկան, դենգեն, չիկուգունիան  և լայմի հիվանդությունը:

Ճանապարհորդների փորլուծային հիվանդությունների կանխարգելում: Որոշ երկրներ այցելելիս մարդիկ ենթարկվում են աղիքային վարակների բարձր ռիսկի, հատկապես՝ խիտ բնակչություն, անբավարար սանիտարահիգիենիկ պայմաններ, խմելու ջրի, սննդի նկատմամբ անվտագության խնդիրներ ունեցող երկրները: Առաջարկվում է հաճախակի ձեռքերի լվացում օճառով կամ ախտահանում, շշալցված ջրի  օգտագործում: Անհրաժեշտ է մրգերը, բանջարեղենը, կանաչիներն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ շշալցված, եռացված կամ քլորացված ջրով, օգտագործել միայն բավարար եփված սնունդ, խուսափել հատկապես հում  ծովամթերքից: օգտագործել բացառապես տաք ըմպելիքներ, խուսափել սառույցից: Սննդամթերքը պահել սառնարանային պայմաններում, հատկապես՝ շուտ փչացող: Լինել հետևողական երեխաների անձնական հիգիենայի պահպանման նկատմամբ:

Պատվաստումների անհրաժեշտություն: Ճամփորդությունից 4-6 շաբաթ առաջ առաջարկվում է խորհրդակցել բժշկի հետ պատվաստումների անհրաժեշտության մասին: Կախված պատվաստումային կարգավիճակից՝ երբեմն անհրաժեշտ է լինում պատվաստվել կամ խթանիչ դեղաչափ ստանալ հետևյալ պատվաստանյութերով՝ COVID-19,  ԱԿԴՓ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ,  գրիպ, ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ), պոլիոմիելիտի, կատաղության պատվաստանյութեր:

Ճանապարհորդությունից հետո:  Ճանապարհորդությունից հետո ինքնազգացողության վատացման դեպքում՝ հատկապես ջերմության բարձրացմամբ ուղեկցվող,  դիմեք բժշկի խորհրդատվության՝ նշելով  ձեր գտնվելու վայրի մասին:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ