Հրատապ թեմա Հայաստանում
Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ

Օրերս պարզեցինք, որ Գյումրու բժշկական կենտրոնում գործում է կաթվածի ծառայություն: Այդ կապակցությամբ զրուցեցինք Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյանի հետ:
Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ստեղծել կաթվածների բուժման ծառայություն` Գյումրիում:
2019-ի փետրվարի 1-ից Հայաստանում ներդրվել են իշեմիկ կաթվածների բուժման նորագույն մեթոդներ`պետպատվերի սահմանում։ Այդ բուժման մեթոդները` թրոմբոլիտիկ թերապիան և թրոմբէկտոմիան, ամբողջ աշխարհում համարվում են բուժման չափանիշներ և շատ արդյունավետ են։
Թրոմբոլրտիկ թերապիայի դեպքում երակից ներարկվում է հատուկ դեղորայք, որը թրոմբներ քայքայելու հատկություն ունի:
Վիրահատական բուժման` թրոմբէկտոմիայի դեպքում, ոտքի կամ ձեռքի զարկերակից մտնելով` ներանոթային եղանակով հասնում ենք ուղեղի անոթները խցանած թրոմբին և հեռացնում այն` վերականգնելով ուղեղի արյան նորմալ շրջանառությունը։
Այս մեթոդների կիրառումը իշեմիկ կաթվածի բուժման գործընթացում հեղափոխական մոտեցում է:
2019 թվականից պետությունը ֆինանսավորեց մեթոդների կիրառումը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար հանրապետության երկու կենտրոնում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում և Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում, սկսեց գործել «Իշեմիկ կաթվածի պետական ծրագիրը»: Վերջերս ծրագրին միացավ նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնը:
Երեք կենտրոնը գործում է Երևանում և սպասարկում է մայրաքաղաքի ու հարակից մարզերի բնակչությանը, բայց կաթվածի բուժման այս մեթոդները հնարավոր է կիրառել միայն շատ սահմանափակ ժամանակի ընթացքում, երբ ուղեղի վնասումը դեռ շատ չի խորացել: Հեռու մարզերից մայրաքաղաք տեղափոխված պացիենտների դեպքում դրանք գրեթե կիրառելի չեն` հիվանդի համար թանկարժեք ժամերի կորստի պատճառով: Ակներև է, որ մարզերում ևս առկա էր կաթվածի բուժման ծառայություն ունենալու պահանջն ու անհրաժեշտությունը:
Առաջին մարզային կենտրոնը հիմնադրվեց Գյումրիում. ս/թ մարտի 10-ին բացվեց Գյումրի բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայությունը: Մինչև այդ, ամիսներ շարունակ նախապատրաստական աշխատանքներ էին տարվում:
Այս ամենը հնարավոր դարձավ ՀՀ առողջապահության նախարարության, նրան կից կաթվածի խորհրդի մասնագետների (տեղի և արտասահմանում աշխատող հայազգի բժիշկների), ինչպես նաև Շիրակի մարզպետարանի ու Գյումրի բժշկական կենտրոնի ղեկավարության համագործակցության և ջանքերի շնորհիվ։
Մենք պլանավորում ենք հեռաբժշկության օգնությամբ հիվանդների բուժման որակն է՛լ ավելի բարձրացնել։ Բարդ դեպքերի ժամանակ հնարավոր կլինի կատարել հիվանդների տվյալների փոխանակում այլ կենտրոնների հետ և ստանալ խորհուրդներ տեղի ու արտերկրի մասնագետների կողմից:
Դա աշխարհում կիրառվում է վաղուց:
Բաժանմունքն արդեն ունի՞ իր փոքրիկ պատմությունը:
Այո, ժամանակակից մեթոդների կիրառման արդյունքում արդեն բուժվել է 10 պացիենտ, քայլառքայլ բարելավվում է նաև կաթվածով և այլ նյարդաբանական հիվանդություններով հիվանդների ախտորոշման ու բուժման որակը Գյումրի ԲԿ-ում։ Նախատեսված է սպասարկել մեր և հարակից մարզերի հիվանդներին:
Խոսենք թիմի մասին, ի՞նչ մասնագիտական ճանապարհ են անցել թիմակիցները:
Այս աշխատանքը միայն թիմային սկզբունքով է հնարավոր իրականացնել: Անհրաժեշտ է 24-ժամյա հերթապահություն, ցանկացած պահի անձնակազմը պետք է պատրաստ լինի պացիենտ ընդունել` մշտապես կապի մեջ լինելով շտապօգնության ծառայության հետ, քանի որ րոպեներն անգամ շատ կարևոր են:
Ներկայում աշխատում է չորս բժիշկ՝ երեք նյարդաբան և ես`որպես նեյրոինտերվենցիոն վիրաբույժ ու նյարդաբան: Շուտով թիմին կմիանա հինգերորդ նյարդաբանը (նախատեսված է 6-7 մասնագետ):
Ես ռազմական բժիշկ եմ և մոտավորապես 20 տարի ծառայել եմ ՀՀ զինված ուժերի տարբեր օղակներում։ Նախքան Գյումրի տեղափոխվելը 2 տարի աշխատել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կաթվածի ծառայությունում որպես նեյրոինտերվենցիոն վիրաբույժ։
Ունեմ երկու մասնագիտություն` նյարդաբանություն և նեյրոինտերվենցիոն վիրաբուժություն։ Երկրորդը ձեռք եմ բերել` 3 տարի ուսանելով Շանհայում` Չինաստանի ռազմաբժշկական համալսարանում: Մեր նյարդաբանները երիտասարդ և խոստումնալից մասնագետներ են. երկուսը ծննդով Գյումրիից են, նյարդաբանը տեղափոխվել է Երևանից։
Բոլորմասնագետները մինչև ծրագրի մեկնարկը պրակտիկ փորձ են ձեռք բերել «Էրեբունի» ԲԿ կաթվածի թիմի հետ` ամիսներ աշխատելով և հերթապահելով։
Որքանո՞վ է ծառայության տեխնոլոգիական և սարքերով հագեցվածությունը համապատասխանում արդի պահանջներին:
Տեխնիկական հագեցվածությամբ շատ մոտ ենք միջազգային չափանիշներին և աշխատում ենք միջազգային ուղեցույցներով: Այժմ կենտրոնում առկա են մագնիսառեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆներ, անգիոգրաֆ, գործում է ՀՀ ում ամենաբարձր երրորդ կարգի վերակենդանացման բաժանմունք, շատ հագեցած սրտաբանական ծառայություն և ինվազիվ սրտաբանություն, անոթային վիրաբուժության ծառայություն, լաբորատոր, և գործիքային այլ հարակից ծառայություններ:
Հարկ եմ համարում նշել, որ բուժման արդյունավետության համար ավելի կարևոր է մոտիվացված և պրոֆեսիանալ մասնագետը:
Եթե կան լավ մասնագետներ, մշակված աշխատաոճ և առողջ աշխատանքային մթնոլորտ, ապա աշխատանքը կլինի որակյալ:
Մասնագիտական հարցերում մեզ շատ են օգնում «Էրեբունի» բժշկական կենտրոնի կաթվածի թիմի մասնագետները, արտերկրից (Ֆրանսիա, Չինաստան, Կանադա, ԱՄՆ) հայազգի հայրենասեր և պրոֆեսիոնալ բժիշկներ, նաև իմ ուսուցիչները` Չինաստանից։ «Էրեբունի» ԲԿ-ից 2-3 շաբաթով մեզ մոտ մասնագետներ են գործուղվում` տեղում ուժեղացնելով մեր թիմը։ Նրանց հետ մենք ունենք մասնագիտական և ընկերական սերտ շփում:
Մի քիչ վիճակագրություն. ի՞նչ տարածաշրջան կարող է սպասարկել կենտրոնը, և որքա՞ն պացիենտ կարող է միաժամանակ բուժվել:
Կաթվածը խիստ վտանգավոր և տարածված հիվանդություն է: Այն աշխարհում և մեզ մոտ մահվան երկրորդ պատճառն է, հաշմանդամության` առաջին պատճառը Հայաստանում: Հայաստանի վիճակագրական տվյալները բավականին թերի են: Մեր ունեցած տվյալների համաձայն տարեկան մոտավորապես 5000 նոր կաթվածի դեպքեր են արձանագրվում: Հավանաբար, իրական թիվն ավելի մեծ է, քանի որ շատ դեպքերում այս հիվանդությունը չի ախտորոշվում. հիվանդները տանն են բուժվում, մահվան ելքեր են լինում՝ առանց ախտորոշման:
Կաթվածի բուժման ծրագրի նպատակն է իջեցնել մահացությունը և հաշմանդամությունը, որը մեզ մոտ շատ բարձր է` համեմատած զարգացած երկրների։
Թրոմբոլիտիկ թերապիան հնարավոր է իրականացնել հիվանդության նշանները սկսելուց 4,5 ժամվա ընթացքում, իսկ թրոմբէկտոմիան` մոտավորապես 6-7 ժամվա ընթացքում, բացառիկ դեպքերում` մինչև 24 ժամ, եթե ուղեղի վնասումը շատ չի խորացել։ Այդ դեպքում վիրահատության իրականացնելն անիմաստ է և վտանգավոր։ Որքան շուտ ենք սկսում բուժումը, այնքան արդյունավետությունը բարձր է, բարդությունները՝ քիչ:
Ինչպե՞ս է կազմակերպվում հիվանդների վերականգնողական շրջանը:
Կաթվածի բուժման մեջ մեծ նշանակություն ունի վերականգնողական բուժումը։ Շատ դեպքերում վերջույթների թուլության, խոսքի խանգարման և այլ նշանների շտկման համար երկարատև աշխատանք է պահանջվում: Դրանով զբաղվում են մեր վերականգնողական բաժանմունքի մասնագետները:
Մենք շատ ենք կարևորում նաև կանխարգելման աշխատանքները` տարբեր օղակներում։
Ձեր խոսքը` գործընկերներին:
Մարզերում աշխատելն իր առավելություններն ունի, չնայած կան որոշ դժվարություններ: Ցանկանում եմ երիտասարդ բժիշկներին կոչ անել՝ լինել ավելի համարձակ և աշխատել մարզերում, դա ազգանվեր, պատվաբեր աշխատանք է և հետագայում մեծ հաջողությունների տանող ճանապարհ: Մարզերում նունպես կան հիանալի աշխատանքային պայմաններ, պետք է գալ, մնալ և ուժեղացնել տեղի բժշկությունը:


Կարդացեք նաև

Հուլիսի 15-ից մեկնարկում է առողջապահության նախարարի հրամանով հաստատված «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը», որի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում...



Հայաստանում գործող մանկական ուռուցքաբանության և արյունաբանության 3 բաժինները 2019 թվականին միավորվեցին Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի կամարների ներքո և ստեղծվեց Հայաստանի մանկական քաղցկեղի...



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Հերոսների վերականգնողական քաղաք», որը կառուցվում է ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների, նրանց ընտանիքի...



2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր...



Պացիենտի լիարժեք ցավամոքման, պատշաճ բուժօգնության տրամադրման և ուժեղ ցավազրկողների հասանելիության ուղղությամբ օրենսդրական բոլոր կարգավորումներն առկա են: Օրենքը թույլատրում է, սակայն գործնականում խնդիրները...



Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները նոր փուլ են մտնում...



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ստեղծված Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբը հերթական քննարկումն է անցկացրել...



Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է:
Բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և հասանելիության ապահովմանն է ուղղված նաև ոլորտի...



Շարունակական բժշկական կրթություն ծրագիրը (ՇԲԿ) նպաստում է Հայաստանում և Արցախում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ օգնելով նրանց ձեռք բերել նոր հմտություններ...



Հոգեկան առողջությունն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Այս նպատակով էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման...



Գարնանը սրվող սրտանոթային հիվանդությունների, առողջ ապրելակերպի և հանրային առողջապահական այլ խնդիրների վերաբերյալ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս...



Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...



Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստը, որը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը...



Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ընկերության մասին
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն