Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Առողջապահության դպրոցական ծառայությունների համակարգի վերլուծությունը` համալսարանական մասնագետների դիտակետում

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանում առողջապահության դպրոցական ծառայությունների համակարգի վերլուծության վերաբերյալ Մոսկվայում կայացել է եզրափակիչ աշխատաժողով, որին մասնակցել է 9 երկիր:
Հայաստանի պատվիրակության անդամների թվում էր նաև «Հերացի» պոլիկլինիկայի դպրոցի և նախադպրոցական հաստատությունների բաժնի պատասխանատու, բժիշկ Մարինե Նազարյանը
Անցկացված միջազգային միջոցառման նպատակը դպրոցներում գործող ազգային չափորոշիչների հիման վրա մատուցվող բժշկական ծառայությունների գնահատումը, աջակցումն ու բարելավումն էր:
«Բարձրացված խնդիրների մեծ մասը նույնն էր մասնակից բոլոր երկրների համար: Դրանք են՝ դպրոցներում անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակասը, բուժկետի անբավարար պայմանները, սպասարկող բուժքույրերի մասնագիտական ցածր մակարդակը, նրանց գործնական և տեսական անբավարար գիտելիքները, ուղեցույցերի բացակայությունը, թերի կապը հաստատությունների միջև (հաճախ՝ բացակայությունը)` դպրոց, դպրոցը սպասարկող, աշակերտի տեղամասային պոլիկլինիկաներ , հատուկ կարիք ունեցող երեխաների համար պայմանների բացակայությունը, նրանց հետ աշխատելու մասնագետների և հմտությունների պակասը, բուժանձնակազմի ցածր վարձատրությունն ու պաշտոնի ցածր հեղինակությունը, պոլիկլնիկաներում դպրոցների պատասխանատուների թերի լիազորությունները»,- նշում է Մարինե Նազարյանը:
Մեր երկրում կատարվող աշխատանքները ղեկավարում և ներկայացնում էր ծրագրի համակարգող, մանկաբույժ, դեռահասային բժիշկ Մարինա Մելկումովան: Հայաստանում առողջապահական դպրոցական ծառայությունների համակարգի վերլուծության արդյունքում որպես թույլ կողմեր նշվեցին նաև երեխաների մասնակցության բացակայությունն իրենց սեփական առողջությանը, դպրոցներում անձնակազմի թերի գիտելիքներն առողջությանը վերաբերող հարցերում ու դրանից բխող որոշակի անտարբերության մթնոլորտը կրթական հաստատություններում:
Ուժեղ կողմերից են խնդիրերի շուրջ տարվող աշխատանքների դրական արդյունքները, ինչպես նաև դեռահասների իրազեկվածությունը բարձրացնող www.teenslive.am կայքը, որտեղ երեխաները կարող են գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները՝ նույնիսկ անանուն տարբերակով:
«Որպես համալսարանական պոլիկլինիկա մեր կողմից սպասարկվող դպրոցներից երկուսը մասնակցել են պիլոտային ծրագրին՝ անցկացվել են սեմինարներ բուժքույրերի, զրույց-դասեր՝ երեխաների և ուսուցչական անձնակազմի հետ, տրամադրվել են ուսուցողական նյութեր: Ի ուրախություն մեզ՝ պետք է նշել, որ համալսարանական պոլիկլինիկաների կողմից սպասարկվող բոլոր դպրոցները, ապահովված են անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների, գործիքների Առողջապահության նախարարության սահմանված ողջ ցանկով»,- ընդգծում է Մարինե Նազարյանը` հավելելով, որ համալսարանական պոլիկլինիկայի բուժքույրերը պարբերաբար անցնում են մասնագիտական վերապատրաստում, յուրաքանչյուր մեկ կամ երկու շաբաթը մեկ անգամ ունենում են սեմինարներ պոլիկլինիկայում (այժմ նաև zoom-հարթակում), որտեղ քննարկում են առաջացած խնդիրները և վերլուծում մասնագիտական հարցեր:
Նշենք, որ տարիների ընթացքում աշակերտների հետ ավանդույթ դարձած զրույցներն առողջության մասին, որոնք ընդհատվել էին համաճարակի պատճառով, վերականգնվել են:
Մասնագետը փաստում է, որ սահմանված հանրակրթական հաստատություններում ՀՀ ԱՆ չափորոշիչներով մատուցված ծառայությունները շատ ավելի ծավալուն են մյուս երկրներում նախատեսած ազգային չափորոշիչների համեմատ:
Նշենք, որ հանրակրթական դպրոցներում բաժնի պատասխանատուների կողմից իրականացվում է դպրոցներում մատուցած ծառայությունների մշտական վերահսկողություն:


Կարդացեք նաև

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը...



Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու Ան գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Գյումրիում հանդիպել են շտապօգնության սպասարկման ծառայություններ մատուցող Շիրակի մարզի...



«Հերացի» վերլուծականը շարունակում է առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հրապարակումների շարքը, որի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունն բարեփոխման նպատակների...



Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առավել տարածված ռիսկի գործոններից է ֆիզիկական թերակտիվությունը: Գիտնականների կողմից հավաքվել է տպավորիչ ապացուցողական բազա ֆիզիկական...



Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն առաջիկա տարիներին ոլորտի ամենակարևոր և էական բարեփոխումներից է...



Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված մի խումբ մտահոգ մասնագետներ հանձինս՝ «Միշել Օդեն Մայեր» կենտրոնի ՀԿ ղեկավար Աստղիկ Վարդանյանի, համախմբվեցին և սկսեցին խորհրդատվական աջակցություն տրամադրել...



Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը պետք է սահուն լինի և ամենակարևորը` գործի հանրային շահին համապատասխան...



Ճանապարհատրանսպորտային պատահարները մահացության և հաշմանդամության առաջատար պատճառներից են, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում...



Փոփոխությունները քննարկելու նպատակով առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և ԱՆ պետական առողջապահական գործակալության պատասխանատուները հանդիպել են...



Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնային տեղ է զբաղեցնում անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված արդյունավետ միջոցառումների մշակումը և իրականացումը կարող է ներդրում ունենալ ժողովրդագրական...



Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն կարող են դիմել բոլոր շահառուները, ովքեր համապատասխանում են ծրագրի պայմաններին...



Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են...



Կառավարության որոշմամբ ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը...



Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են...



«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կառուցվածքում գործող բուժհաստատությունների բուժաշխատողները պարտավոր են պահպանել էթիկայի մի շարք կանոններ...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն