Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով

Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, 2015-2019 թվականների ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարության և «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվում է ինսուլինային անալոգներ:
Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդների ծնողների անհանգստությունը փարատելու նպատակով տեղեկացնում ենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն` հուլիսի 1-ի դրությամբ հումալոգ դեղի մնացորդը կազմել է 650 սրվակ: Հուլիսի 2-ին կազմակերպության կողմից ներկայացված պահաջագիր-գրության համաձայն` շաքարային դիաբետ ունեցող երեխաներին եռամսյակային կտրվածքով անհրաժեշտ է եղել տրամադրել 3000 սրվակ հումալոգ դեղ: Հուլիսի 9-ին առողջապահության նախարարի հրամանով տրամադրվել է 2500 սրվակ և օգոստոսի 21-ին` ևս 1000 սրվակ: Հաշվի առնելով մնացորդները և տրամադրված դեղի քանակը` տվյալ կազմակերպությունում առկա քանակը կազմում է 4150 հատ: Այսինքն` բոլոր երեխաներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ ինսուլինային անալոգ:
Պայմանագրի շրջանակներում հերթական մատակարարումն իրականացվել է սեպտեմբերի 18-ին, որը ևս կտրամադրվի բժշկական հաստատություններին: Միաժամանակ, մատակարարն առողջապահության նախարարության հետ պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 12-ին Հայաստան է ներմուծել ինսուլինային անալոգների տրամադրվող քանակները, որոնք ներկայումս գտնվում են մաքսազերծման փուլում:
Ինչ վերաբերվում է գրիչ-ներարկիչներ և ասեղներ տրամադրելուն, ապա դրանք ծրագրի շրջանակներում հատկացվել են` որպես մարդասիրական օգնություն: Նշենք, որ այս ապրանքների տրամադրումը 2015-2020թթ. պետական պայմանագրի պարտադիր պայման չէ: Պարտադիր պայման է միայն ինսուլինային անալոգների մատակարարումն ու ձեռքբերումը:
Ի դեպ, 2021-2023թթ. համար կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող ինսուլինային անալոգների հետ մեկտեղ, որպես պարտադիր պայման (մարդասիրական օգնության շրջանակներում), ներառված է նաև գրիչ-ներարկիչների և ասեղներին տրամադրումը:
Հավելենք, որ 2020 թվականի կարիքների համար ձեռք բերված թեստ-երիզները համապատասխանում են մրցույթով սահմանված տեխնիկական բնութագրի չափանիշներին:


Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ում այսօր համալսարանական մասնագետների կողմից ուղիղ եթերում, ակադեմիական միջավայրում ամփոփվեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 365 օրը...



«Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կառավարության որոշման...



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման...



Առողջապահության նախարարությունը 2020 թվականին աշխատել է 3 հիմնական ուղղությամբ: Դրանք են` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային...



2020թ. սեպտեմբերից Արցախին պատուհասած արհավիրքը, իր բոլոր հետևանքներով հանդերձ, որոշակիորեն նպաստեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանության հարցում քաղաքացիների զգոնության թուլացմանը...



Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի...



Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապապահության...



Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհի 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ Նամակը ուղարկվել էր դեռևս պատերազմի օրերին, և տպագրվել է նախօրեին...



2020 թվականի մարտի 26-ից մեկնարկել է «Վաղ փուլի/I-III/ դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը, որի շահառուների թիվը Հայաստանի Հանրապետության ուռուցքաբանական ծառայության լիցենզավորում ունեցող...



Պատերազմի առաջին օրվանից սկսած բժշկական համալսարանի ուսանողներն ամուր թիկունք կազմեցին և ակտիվորեն ներգրավված են եղել տարբեր աշխատանքներում և մինչ օրս էլ շարունակում են կատարել իրենց առաքելությունը: Այս ծանր և պատասխանատու օրերի...



1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...



Հարգելի հայրենակիցներ, առողջապահության նախարարությունը հայցում է ձեր աջակցությունը: Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության...





NEWS.am–ի տեղեկություններով՝ հայտնի վիրաբույժ, ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով այսօր առավոտյան մեկնել է Արցախի Հանրապետություն՝ արհրաժեշտության դեքում վիրավորներին աջակցություն...



Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք արյունատվության մեր կոչին արագ արձագանքելու համար: Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ