Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայաստանում կատարվել է կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի հավատարմագրում

ՀՀ ԱՆ. Հայաստանում կատարվել է կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի հավատարմագրում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում:

Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2020 թվականի համար,  ինչը նշանակում է, որ լաբորատորիան իր աշխատանքի ընթացքում մշտապես ապահովել է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ բարձրորակ համաճարակաբանական հսկողություն, հիվանդության կասկածելի դեպքերի նվազագույնը 80%-ի լաբորատոր հետազոտություն և դրական նմուշների հետագա գենոտիպավորում Մոսկվայի տարածաշրջանային վերազգային լաբորատորիայում։

ԱՀԿ-ն առաջարկում է երկրի ներսում կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատել հենց հավատարմագրված լաբորատորիաներում, որոնք, իրենց հերթին, տարածաշրջանային վերազգային լաբորատոր ցանցի մաս են կազմում։ ԱՀԿ հավատարմագրում ստացած լաբորատորիաներն աջակցում են նաև երկրում գործող այլ լաբորատորիաներին՝ կարմրուկի և կարմրախտի հետազոտությունների որակի արտաքին գնահատման համակարգին միանալու գործում, իսկ կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատում են անվճար հիմունքներով։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2007 թվականից ի վեր չեն գրանցվում կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր, ինչը  փաստագրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի  «Կարմրուկի և կարմրախտի էլիմինացումը փաստագրող հանձնաժողովի» ամենամյա նիստի արդյունքում: Սակայն հանրապետությունում պարբերաբար արձանագրվում են բերովի դեպքեր, որոնք կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և համաճարակաբանական  հսկողության միջոցառումների իրականացման շնորհիվ տեղական տարածում չեն ստանում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հայկական Բժշկական Ասոցիացիայի կոչը
Հայկական Բժշկական Ասոցիացիայի կոչը

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին

ԱՀ Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարությունը կոչ է անում
ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարությունը կոչ է անում

Կոչով դիմում ենք բժշկական կազմակերպությունների տնօրեններին, մարզային առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարներին, անհատներին, բոլոր նրանց ովքեր ինքնակամ, առանց առողջապահության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀԱՆ. Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության
ՀՀԱՆ. Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության

Հարգելի հայրենակիցներ, առողջապահության նախարարությունը հայցում է ձեր աջակցությունը: Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով մեկնել է Արցախ. news.am
Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով մեկնել է Արցախ. news.am

NEWS.am–ի տեղեկություններով՝ հայտնի վիրաբույժ, ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով այսօր առավոտյան մեկնել է Արցախի Հանրապետություն՝  արհրաժեշտության դեքում վիրավորներին աջակցություն...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք գրանցվել
ՀՀ ԱՆ. Մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք գրանցվել

Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք արյունատվության մեր կոչին արագ արձագանքելու համար: Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առցանց հետազոտություն ԱՀԿ-ի կողմից
ՀՀ ԱՆ. Առցանց հետազոտություն ԱՀԿ-ի կողմից

Սիրելի հայրենակիցներ, հարգելի օգտատերեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրականացնում է առցանց հետազոտություն...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով

Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՇՄԶ ազգային մոդելը․ներկան և ապագան
ՇՄԶ ազգային մոդելը․ներկան և ապագան

2019 թ. հուլիսին կայացած Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարի շրջանակում «Ալեքսանդր» հյուրանոցի Կարաս սրահում Առողջապահության ազգային ինսիտուտը կազմակերպել էր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր
«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր

Հարգելի ընթերցող,

Ինչպես գիտեք, համավարակի առաջին օրերից սկսած մինչ օրս Հանրապետական գիտաբժշկական գրադարանը ևս...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ազգային ինստիտուտը ևս ներգրավվել է համավարակի դեմ պայքարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ազգային ինստիտուտը ևս ներգրավվել է համավարակի դեմ պայքարում

COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) ներգրավվել է դեռևս հիվանդության տարածման վաղ փուլում՝ ստանձնելով առանցքային դերակատարում: Առկա կարողությունների հիմքի վրա...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները
ՀՀ ԱՆ. Քննարկվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները
ՀՀ ԱՆ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքների վերաբացման, ինչպես նաև նոր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում բուժաշխատողների շրջանում` COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն
ՀՀ ԱՆ. Հայաստանում բուժաշխատողների շրջանում` COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն

Արդյունքների համառոտ նկարագրություն

Հետազոտություն երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում

Այսօր կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ