Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ-ում ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիա կանցկացվի

Ամեն տարի հազարավոր հիվանդների մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ: Ներկայիս տվյալներով աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի: Նրանցից միայն 20-ից 30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած 70-ից 75 տոկոսը անծանոթ և կամավոր դոնորի ցողունային բջիջների նվիրատվության կարիք ունի: Ցավոք հազարավոր հիվանդներ ամեն տարի մահանում են` չկարողանալով գտնել համատեղելի դոնոր:
Կարևորելով այս ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական խնդիրը՝ Ոսկրածուծի դոնորների հավաքագրման նպատակով՝ ԵՊԲՀ-ում նոյեմբերի 19-ին և 20-ին, ժամը 13:00-ին կանցկացվի ավանդույթ դարձած դոնորագրման հավաքագրման ակցիա, որի արդյունքում յուրաքանչյուր ցանկացող կարող է կամավորագրվել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին և անհրաժեշտության դեպքում հետագայում փրկել մեկ այլ մարդու կյանք:
Գործունեության 19 տարիների ընթացքում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի այս անձնանվեր գործին են անդամագրվել ավելի քան 29.000 դոնորներ, որոնցից մոտ 22․000՝ Հայաստանից և Արցախից, իսկ 7․000–ը`Սփյուռքից (Միացյալ Նահանգներ, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, Շվեցարիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան և այլն): Մինչ օրս աշխարհի տարբեր երկրներից ռեեստրին դիմած 4885 հիվանդի հետ նախնական համընկնող 4469 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 31-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Հիմնադրամի հիմնական ծրագրերից մեկն է ավելացնել կամավոր դոնորների քանակը՝ հասցնելով այն 30.000:
Նշենք, որ հիվանդի և դոնորի միջև համատեղելիությունը էապես կախված է ժառանգական և էթնիկական բնորոշիչներից, այդ պատճառով ավելի արդյունավետ է հիվանդի համար համատեղելի դոնոր փնտրել էթնիկական նույն ծագումնաբանությունն ունեցող շրջանակներում:
Երբ դոնորագրվում եք, կարևոր է հիշել, որ գուցե ամբողջ աշխարհում միայն դուք համատեղելի լինեք հիվանդի հետ և նրան ապրելու հույս նվիրեք: Դոնորագրումն անվնաս, անվաց գործընթաց է և տևում է հաշված րոպեներ: Այն լիովին կամավոր է և չի հետապնդում ֆինանսական շահ:
Կարևոր է իմանալ, որ ցողունային բջիջների/ոսկրածուծի դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-ից 50 տարեկան, չունենալ առողջական խնդիրներ և ամենակարևորը ունենալ արյան քաղցկեղով հիվանդին օգնելու և նրա կյանքը փրկելու ցանկություն:
Դոնորագրվելու համար նախ լրացվում է կարճ հայցադիմում, որտեղ նշվում են դոնորի անձնական տվյալները, ին չպես նաև թվարկվում են մի շարք բժշկա կան հարցեր: Այնուհետև դոնորը հանձնում է 3 միլիգրամ արյուն:
Այսքանով դոնորագրման գործընթացն ավարտվում է, իսկ հանձնված արյան նմուշը հետազոտվում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի HLA տիպավորման լաբորատորիայում: Ստացված արդյունքները դոնորի անձնական տվյալների հետ ներմուծվում են դոնորների տվյալների բանկ համակարգչային ծրագիրը և պահվում են մինչև դոնորի 55 ամյակը:
Երբ որևէ հիվանդի և Ձեր HLA տիպավորման արդյունքները հանմընկնում են, Դուք դիտարկվում եք որպես պոտենցիալ դոնոր: Դոնորի համաձայնությունը ստանալուց հետո է միայն հնարավոր դառնում ևս որոշ քանակությամբ արյան հանձնումը վերջնական համատեղելիությունը հաստատող կամ ժխտող հետազոտություններն իրական ացնելու համար:
Վերոնշյալ հետազոտությունների արդյունքում հիվանդի և դոնորի վերջնական համատեղելիությունը հաստավելուց հետո դոնորի հետ քննարկվում են ցողունային բջիջների/ոսկրածուծի անջատմանը վերաբերող բոլոր հարցերը, իրականացվում են մի շարք բժշկական հետազոտությո ւններ: Միայն այն դեպքում, երբ դոնորը լիովին պատրաստ է և համաձայն, անցում է կատարվում ցողունային բջիջների անջատման նախապատրաստման և իրականացման փուլին:
Ցողունային բջիջներն անջատվում են կամավոր դոնորի շրջանառվող արյունից Աֆերեզ սարքի միջոցով, որը միացվում է դոնորի երկու երակներին: Մի երակով դուրս մղվող արյան հոսքից սարքն անջատում է ցողունային բջիջները և մյուս երակով հետ է վերադարձնում արյունը: գործընթացը տևում է 3 - ից 4 ժամ, իրականացվում է առանց ցավազրկման, ողջ ընթացում դոնորը գտնվում է գիտակից վիճակում, չի ո ւնենում ցավային զգացողություններ, իսկ գործընթացի ավարտից հետո վերադառնում է տուն:
Առողջ օրգանիզմում ցողունային բջիջներն արտադրվում են բավական քանակությամբ և կենսագործունեության ընթացքում անգամ ամբողջությամբ չեն օգտագործվում: Անջատված ցողունային բջիջները որևէ բացասական ազդեցություն չենունենում դոնորի համար և լիովին վերականգնվում են 7-ից 10 օրում:
Մի եղեք անտարբեր: Միացեք մեր աշխարհասփյուռ ընտանիքին և գուցե հենց Դուք լինեք այն բախտավորը, ով կկարողանա փրկել մեկ կյանք:
Ձեր մասնակցությունը նման մարդասիրական ծրագրին, համագործակցության գեղեցիկ օրինակ կլիլնի ողջ հայ երիտասարդության համար։

Կարդացեք նաև

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...


Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն