Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարության գլխավոր մասնագետները հետայսու հանդես կգան որպես նախարարության խորհրդատուներ:
Էականորեն կրճատվել է նաև նրանց թիվը` 76-ից հասցվելով 45-ի: Որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաև նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները և գործառույթների շրջանակը:
Խորհրդատուների գործառույթների մի մասը, որը նախկինում իրականացնում էին գլխավոր մասնագետները, որոշվել է այսուհետ վերապահել մասնագիտական բժշկական ասոցիացիաներին` նպատակ ունենալով հզորացնել և կարևորել այս կառույցների դերը:
Խորհրդատուների ցանկը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Խորհրդատու կարող է նշանակվել ՀՀ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող այն մասնագետը, ով կբավարարի սահմանված չափանիշերին, մասնավորապես, կունենա առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ գիտական աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
ԱՆ խորհրդատուն մասնակցում է ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական փաստաթղթերի, ծրագրերի, գործելակարգերի, ուղեցույցների, ընթացակարգերի և այլ իրավական ակտերի մշակմանը, լրամշակմանը, տեղայնացմանը: Պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է առողջապահական միջազգային փորձը, բժշկական նորագույն տեխնոլոգիաների կիրառման և ներդրման հնարավորությունը ՀՀ-ում: Պարբերաբար ներկայացնում է բժշկական օգնության ու սպասարկման որակի ցուցանիշերի բարելավման առաջարկներ: Հրամանը` կից հղումով` http://moh.am/images/legal-302.pdf:
Նախարարի հանձնարարությամբ խորհրդատուներն ուսումնասիրում են քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումները, տալիս մասնագիտական եզրակացություններ, առավել բարդ և չճշտված ախտորոշումների, վիճելի դեպքերում դեպքում կամ կլինիկական փորձագիտության ժամանակ իրականացնում են մասնագիտական խորհրդատվություն, մասնակցում ԱՆ կոնսիլիումներին և այլն:
Կարալ ավելին` Նախարարության խորհրդատուների ցանկը` ըստ մասնագիտությունների

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն