Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Գիտաժողով «Վերարտադրողական բժշկությունն այսօր» խորագրով. morevmankan.am

Գիտաժողով «Վերարտադրողական բժշկությունն այսօր» խորագրով. morevmankan.am

2023-ի հունիսի 2-ին` ամռան երկրորդ օրը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կայացավ «Վերարտադրողական բժշկությունն այսօր» խորագրով գիտաժողով, որտեղ քննարկման նյութը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներն էին:

Գիտաժողովը նախաձեռնողը Մոսկվայում «Երեխաներ փորձանոթից» ծրագրի ղեկավար պրոֆեսոր Էմմա Վարդանյանն էր, ով ժամանակին մեծ դեր է ունեցել Հայաստանում այս տեխնոլոգիանների զարգացման գործում:

Մասնակիցների մեջ, տեղի մասնագետներից զատ, ներկա էին 30-ից ավելի հյուրեր՝ հիմնականում Ռուսաստանի և Իտալիայի առաջատար կլինիկաների մասնագետներ:

Գիտաժողովն ընթացավ լուրջ քննարկումների, նորությունների և փորձի փոխանակման մթնոլորտում:

 

Գեորգի Օկոև, բ. գ. թ., պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ տնօրեն

Գեորգի Օկոև, բ. գ. թ., պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ տնօրեն

 

Գիտաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի մեր գործընկերների օգնությամբ և նվիրված է վերարտադրողական տեխնոլոգիաների փորձի փոխանակմանը, նորություններին, որոնք անհրաժեշտ են նման գործի հաջողության և ցանկալի ավարտի համար: Չէ՞ որ ցանկացած փորձի փոխանակում անհրաժեշտ և կարևոր նորարարություն է։

Գիտաժողովում արծարծված թեմաները վերաբերվում էին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին. ինչպես հետազոտել զույգին, պատրաստել հղիության և վարել այն։ Որպես օրինակ, ցանկանում եմ նշել պրոֆեսոր Կարինե Թոխունցի ելույթը` նվիրված արգանդի լորձաթաղանթի նախապատրաստմանը, որը ո՛չ միայն մեր և Ռուսաստանի, այլ նաև աշխարհի մակարդակով շատ հաջողված ելույթ էր:

Գիտաժողովի նախաձեռնողը պրոֆեսոր Էմմա Վարդանյանն էր, ով ժամանակին մեծ աշխատանք է կատարել մեր կլինիկայում այս տեխնոլոգիան զարգացնելու գործում:

Ցանկանում եմ, որ այս հանդիպումների արդյունքում հասնենք այն բանին, որ մեզ դիմող կանանց մոտ միշտ կայանա այնքան ցանկալի հղիությունը:

Էմմա Վռամի Վարդանյան


Էմմա Վռամի Վարդանյան, բ. գ. դ.,  ՕՎՏ (օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ) կլինիկաների ինքնակարգավորվող հասարակության ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի «Երեխաներ փորձանոթից» ՕՎՏ կլինիկայի ղեկավար, ՌԴ ԱՆ Ն.Ի. Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր

25 տարի է, ինչ ղեկավարում եմ Մոսկվայի «Երեխաներ փորձանոթից» կլինիկան, արտամարմնային բեղմնավորման հարցերով զբաղվում եմ 35 տարի, միաժամանակ դասախոսում եմ: Մենք ակտիվորեն զբաղվում ենք ուսուցողական ծրագրերով,  զարգացնում ենք օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների մեթոդները:

Քանի որ արդեն երկար տարիներ զբաղվում ենք նշված մեթոդներով, բնականաբար, փնտրում ենք բժշկական ծառայության որակը բարձրացնելու ուղիներ: Վաղուց եմ համագործակցում Հայաստանի հետ, նպաստել եմ վերարտադրողական տեխնոլոգիաների ներդնմանը և զարգացմանը «Արագիլ» բարեգործական ծրագրի շրջանակում, որտեղ մեծ էր նաև պետության դերը։

Լավագույն մասնագետները միշտ ճանաչում են միմյանց, օգնում,  մեկմեկու փոխանցում սեփական փորձը: Գեորգի Օկոևի հետ համագործակցում ենք 20 տարուց ավելի։

 


Այսօրվա գիտաժողովին մենք ներկայացրեցինք աշխատանքի արդյունքներն առավել արդյունավետ դարձնելու մեր փորձը, որպեսզի հնարավոր լինի հասնել ո՛չ միայն հղիության, այլ նաև նրա նորալ ընթացքի պահպանմանը և առողջ երեխայի ծննդին։ Հայաստանում բժիշկները շատ ակտիվ են, խիստ մասնագիտացված են և լավ արդյունքներ են գրանցում, բայց միշտ օգտակար է ծանոթանալ այլոց փորձի հետ։  

Հայաստանում վերարտադրողական բժշկությունը շատ լավ հիմքերի վրա է դրված, կառավարությունն օգնում է այդ ծրագրերին: Ամբողջ աշխարհում չկա փոխնակ մայրության ծախսերը պետության կողմից հոգալու պրակտիկա, որն առկա է Հայաստանում։ Հայաստանը կարող է հպարտանալ, որ 40-նն անց կանանց, հատկապես պատերազմում երեխա կորցրած մայրերին օգնում է կրկին մայրանալ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

ԵՊԲՀ. Դեղագիտության վերաբերյալ միջազգային հոդվածները՝ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրում
ԵՊԲՀ. Դեղագիտության վերաբերյալ միջազգային հոդվածները՝ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրում

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ դեկտեմբերի 14-15-ը, կկայանա Դեղագիտության և դեղագործական գիտությունների նորարարության առաջին միջազգային գիտաժողովը, որին ներկայացված հոդվածների որոշ մասը...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

ՀՀ ԱՆ. Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն
ՀՀ ԱՆ. Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն

Սուր պոլիռադիկուլիտ, պացիենտների մեծամասնության մոտ դիտվում են շնչառական կամ ստամոքսաղիքային ինֆեկցիայի նշաններ, բակտերիալ կամ վիրուսային ցիտոմեգալովիրուս...

Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղեր
Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղեր

Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3 հազար երեխա, որոնցից 2021թ. տվյալներով 121-ը` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ)...

ՀՀ ԱՆ. Կոտրվածքների վիրահատական բուժման մետաղական կոնստրուկցիաները մի խումբ քաղաքացիների համար անվճար են
ՀՀ ԱՆ. Կոտրվածքների վիրահատական բուժման մետաղական կոնստրուկցիաները մի խումբ քաղաքացիների համար անվճար են

Պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ պայմաններով են տրամադրվում կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների...

ԵՊԲՀ. Ծրագրային հավատարմագրման ճանապարհին․ հոկտեմբերին բժշկական բուհը կհյուրընկալի միջազգային փորձագետներին
ԵՊԲՀ. Ծրագրային հավատարմագրման ճանապարհին․ հոկտեմբերին բժշկական բուհը կհյուրընկալի միջազգային փորձագետներին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2021 թվականին ենթակառուցվածքային հավատարմագրումն անցնելուց հետո նախաձեռնեց ծրագրային հավատարմագրման գործընթաց...

ԵՊԲՀ. Neurotalks-2023-ը՝ ԵՊԲՀ Քոբրեյն կենտրոնում
ԵՊԲՀ. Neurotalks-2023-ը՝ ԵՊԲՀ Քոբրեյն կենտրոնում

Բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում սեպտեմբերի 18-19-ին և հոկտեմբերի 2-ին տեղի կունենա...

ՀՀ ԱՆ. Անվճար տրամադրվող դեղեր
ՀՀ ԱՆ. Անվճար տրամադրվող դեղեր

Առաջնային օղակում և դիսպանսերային հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններում անվճար տրամադրվող դեղեր...

«Արմենիա» ՀԲԿ հյուսվածքաբանական լաբորատորիային անհրաժեշտ է լաբորանտ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ հյուսվածքաբանական լաբորատորիային անհրաժեշտ է լաբորանտ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ հյուսվածքաբանական լաբորատորիային անհրաժեշտ է լաբորանտ

Աշխատանքային ժամերը...

ԵՊԲՀ. «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթաց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի միջին բուժաշխատողների համար
ԵՊԲՀ. «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթաց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի միջին բուժաշխատողների համար

Հրավիրոմ ենք «Մուրացան» հիվանդանոցային համալիրի միջին բուժաշխատողներին մասնակցելու «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար...

ՀՀ ԱՆ. Կատարելագործման դասընթացներ՝ ընտանեկան բժիշկների և թերապևտների համար
ՀՀ ԱՆ. Կատարելագործման դասընթացներ՝ ընտանեկան բժիշկների և թերապևտների համար

Կատարելագործման դասընթացներ՝ ընտանեկան բժիշկների և թերապևտների համար

Ընտանեկան բժշկության ամբիոնն անցացնելու է կատարելագործման դասընթացներ...

Սեպտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը 2023 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով 6 շաբաթյա դասընթաց
Սեպտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը 2023 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով 6 շաբաթյա դասընթաց

2023թ. սեպտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը կրկնողաբար տեղի կունենա  «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման ՇՄԶ կրեդիտավորված 6 շաբաթյա դասընթաց...

ԵՊԲՀ. Հետազոտական աշխատանքների հայտերի ներկայացման հայտարարություն
ԵՊԲՀ. Հետազոտական աշխատանքների հայտերի ներկայացման հայտարարություն

Հետազոտական աշխատանքների հայտերի ներկայացման հայտարարություն

Վնասվածքների և բռնության կանխարգելման կենտրոնը հայտարարում է հետազոտական նախագծերի մրցույթ...

ՀՀ ԱՆ. Անվճար դեղեր` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար
ՀՀ ԱՆ. Անվճար դեղեր` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար ԱՆՎՃԱՐ են հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ