Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Կլինիկական ուղեցույցների ձեռնարկը կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

Կլինիկական ուղեցույցների ձեռնարկը կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

Հոկտեմբերի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի շնորհանդեսը։


Մոտ 600 էջանոց գրքում ամփոփված են առավել հաճախ հանդիպող հիվանդությունների ապացուցողական հիմունքներով ախտորոշման և բուժման աշխարհի նորագույն մոտեցումները: Այն «Վարդանանց»-ի մեկ տարվա տքնաջան աշխատանքի արդյունքն է:


Նախատեսվում է գրքում արդեն տեղ գտած հիվանդությունների ցանկում ներառել ևս 695 գործելակարգեր, որոնք ամեն տարի կթարմացվեն:

Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

 

Հանդիսությունը նպատակ ուներ նաև մեծարել առողջապահության ոլորտի առաջնային օղակի առաջամարտիկներին՝ թերապևտներին և ընտանեկան բժիշկներին։ Նրանց նվիրեցին «Բուժում է Վարդանանցը» գիրքը:


Գիրքն առաքելություն ունի նաև լայն հանրությանը ծանոթացնել բժշկական ժամանակակից մոտեցումներին, Հայաստանում խթանել մասնագիտական քննարկումների և բանավեճերի կայացումը:


Հարություն ՄանգոյանՍտորև ներկայացնում ենք մեր զրույցը գրքի հեղինակային խմբի գիտական ղեկավար, «Վարդանանց» ՆԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանի հետ:

 

Որո՞նք են գրքի ստեղծման, մտահղացման դրդապատճառները


-   Երբ խոսքը վերաբերում է առողջությանը, յուրաքանչյուրը ցանկանում է վստահ լինել, որ իրեն առաջարկվել է ախտորոշման և բուժման ամենակարճ ճանապարհը: Անկախ նրանից, խոսքը սովորական հարբուխի, թե առողջական ավելի լուրջ խնդրի մասին է: Սա է մտահղացման ամենակարևոր դրդապատճառը:

 

Մենք որոշեցինք աշխարհում արդեն առկա լավագույն միջազգային փորձը հասանելի դարձնել մեր ազգաբնակչությանը, իսկ դրա լավագույն ճանապարհն աշխարհում առկա տեղեկատվությանը ծանոթ լինելն է:

 

Մեր առջև խնդիր դրվեց հավաքագրել այդ տեղեկատվությունը, թարգմանել, տեղայնացնել և ի մի բերել մեր կողմից մշակված   ձևաչափում։ Ահա մեր երազանքը, որին հասել ենք քայլ առ քայլ:

 

Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

 

 Ի՞նչ նպատակներ դրվեցին գրքի ստեղծման հիմքում


-   Մենք ստեղծել ենք շատ համառոտ, բայց և շատ տեղեկատվական ու վստահելի գործընկեր-գիրք, որը բժշկին կօգնի մշակել բոլոր քայլերը՝ սկսած բուժառուին տրվող հարցերից մինչև հետազոտություններ և բուժում։ Այն նաև չսխալվելու երաշխիք է:
Գիրքը նախատեսված է առաջնային օղակի բժիշկների համար՝ թերապևտ, նյարդաբան, մանկաբույժ, գինեկոլոգ և այլն:

 

Ի՞նչ սկզբունքով է ընտրվել բովանդակությունը և ի՞նչ շարունակություն սպասենք:


-   Սա բավականին մեծ աշխատանք է, ներառված են բոլոր այն հիվանդությունները, որոնցով բնակչությունը դիմում է «Վարդանանց»-ին: Մենք նախապես ուսումնասիրեցինք Հայաստանում առաջնային օղակի կողմից ախտորոշումների ծավալը:

 

Պարզվեց, որ այն 750-800-ի է հասնում: Որոշվեց բոլոր ուղղություններով մշակել հակիրճ տեղեկատվություն`որպես գործելակարգ, որոնք հուշում են, թե ինչպես գործել:

 

Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

 

Գրքի ներկայացված հատորում ընդգրկվեց 137-ը: Աշխատանքները շարունակվում են, արդեն պատրաստ է ևս 120-ը: Հետագայում որոշում կկայացվի՝ դրանք կներկայացվեն գրքի, թե էլեկտրոնային հասանելի շտեմարանի տեսքով, որը նաև ավելի հեշտ է թարմացնելը:


Այս ծրագիրը կիրականացվի մոտ 3 տարվա ընթացքում, բայց հետագա թարմացումներն, իհարկե՛, շարունակական են լինելու, և բոլորը կատարվելու է «Վարդանանց»-ի բժիշկների կողմից: Հատկացրել ենք ռեսուրսներ, որպեսզի աշխատանքները շարունակական լինեն:


Այն բժիշկը, ով կունենա այս գիրքը, պետք է վստահ լինի, որ անկախ նրա հրատարակման թվականից, նյութերը թարմացված են վերջին նորություններով:

 

Գրքում ո՞րն է ապացուցողական հիմքը՝ արտերկրի գրականությո՞ւնը, սեփական դիտարկումնե՞րը, թե՞…


-   Ապացուցողական հիմքը միանշանակ միջազգային փորձն է, պարզապես մշակել ենք հատուկ ձևաչափ, որում տեղադրել ենք նաև մեր փորձը, առանց դրա կլիներ միայն տեսական, չկարդացվող մի գիրք:

 

Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

 

Աշխատանքի ընթացքում հիշվող որևէ դրվագ…


-   Բանավեճերը, հիմնական առարկությունն այս գրքի նկատմամբ այն է, թե ինչպե՞ս կարելի է ստանդարտացնել բուժումները, չէ՞ որ յուրաքանչյուր մարդ անհատական է: Բայց դա նույնն է, ինչ երաժիշտ դառնալ ցանկացողին ասեն, որ պետք չէ գամմաներ սովորել, միանգամից ամենաբարդից կարելի է սկսել:


Եթե հիմքեր չկան, եթե մոտեցումներն ապացուցված չեն, երբեք հնարավոր չէ ճիշտ բուժում իրականացնել: Ամեն բան պետք է կանոնակարգել. միայն կանոնները լավ իմացողը կարող է իմպրովիզացիա անել:

 

Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

 

Խոսենք աշխատանքային թիմի մասին:


-   Թիմը մեր ամենամեծ հարստությունն է, որտեղ ընդգրկված են «Վարդանանց»-ի երիտասարդ, անգլերենին տիրապետող բժիշկները, որոնց ես փորձեցի ոգեշնչել այս բարդ աշխատանքով: Եվ ստացվե՛ց. երիտասարդները տեսան այս գործի հեռանկարը և հաճույքով ներգրավվեցին: Նրանք մեր հիմնական ներուժն են, և ես հպարտ եմ մեր թիմով:


Մարի ՂասաբօղլյանԶրուցեցինք նաև «Վարդանանց» ՆԲԿ-ի ներզատաբան, գրքի հեղինակային խմբի թիմակից Մարի Ղասաբօղլյանի հետ:


Ի՞նչ կարևորություն կարող է ունենալ «Բուժում է Վարդանանցը» գիրքը գործընկեր-բժիշկների աշխատանքում:


-   Մենք՝ բժիշկներս, առօրյա աշխատանքում շատ ենք հանդիպում բարդ դեպքերի, և միշտ կարիք է լինում մեր իմացությունը, տեղեկատվությունն ավելի հավաստի աղբյուրներից թարմացնելու: Դա, բնականաբար, օգնում է ճիշտ ախտորոշմանը և բուժման նոր մոտեցումներով առաջնորդվելուն:


Կարծում եմ, սա շատ հաջողված ձեռնարկ է: Բոլորիս համար հաճելի է օգտվել հավաստի, հայալեզու, համապարփակ և թարմացված տեղեկատվությունից, որն ընդգրկում է նաև վերջին նորությունները: Դա կնպաստի գործընկերների «միանման» լեզվով խոսելուն, բուժառուին առավել ճշգրիտ ախտորոշելուն, միակ ճիշտ մոտեցմանը հասնելուն:


Մելինե ԲալայանՄեր զրուցակիցն է «Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգ, գրքի հեղինակային խմբի թիմակից Մելինե Բալայանը:


Ինչպե՞ս է ձևավորվել աշխատանքային թիմը:


-   Պարոն Մանգոյանի կողմից հայտարարվեց հետաքրքիր և կամավոր սկզբունքով առաջադրանք: Բոլորս մասնակցելու պատրաստակամություն հայտնեցինք: Արդյունքում ներգրավվեցին բոլոր վարդանանցիները. ոմանք գուցե ոչ ուղղակի իմաստով, բայց ունեցան իրենց մասնակցությունը:

 

Միշտ հա՞շտ էիք գրքի ստեղծման ճանապարհին:


-   Աշխատում էինք ամենօրյա ռեժիմով և մեր աշխատանքին զուգահեռ: Ընթացքում փոխվում էին մեր մոտեցումները խնդիրների հայտնաբերման, բուժման հարցերում: Գործընկերներով կիսվում էինք միմյանց հետ։ Իհարկե, եղել են նաև բախումներ:


 «Վարդանանց»-ի բժիշկներս տարբերվում ենք նրանով, որ միշտ բաց ենք տեղեկատվության համար, միշտ ուսումնասիրության մեջ ենք և միմյանց հետ փոխանակվում ենք մեր իմացած նորություններով:

 

Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը


Ամենակարևոր նորությունը, որը պարզել եք ընթացքում...

 

 -   Նյութերն ուսումնասիրելիս որոշ մոտեցումներ թարմացվել են, որոնք արդեն իսկ կիրառում ենք և դրական արդյունքներ ունենք: Իրականացնում ենք հետազոտություններ, որոնք մինչև այդ չէինք գործարկում, և որոնց հիման վրա ներկայումս բուժական երկարատև դրական արդյունք ենք ապահովում:


Գրքի շնորհանդեսին մասնակից բժիշկների համար ևս մեկ անակնալ էր պատրաստվել ՝ 1.000.000  դրամի ծածկույթով Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության անվանական սերտիֆիկատների տեսքով, որոնք բժիշկներին տրամադրեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը։

 

Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

Գիրք, որ կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ