Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Հունիսի 30-ին, 2022 թ., ՏՅՈՒՏՈՐՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ բացման միջոցառում

Հունիսի 30-ին, 2022 թ., ՏՅՈՒՏՈՐՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ բացման միջոցառում

ՏՅՈՒՏՈՐՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ բացման միջոցառումը կկայան հունիսի 30-ին ժամը 17:30 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում,

սիրով սպասում ենք!


Ռեքավերի Քոլեջում մեկնարկում է Տյուտորների/Ուղեկցող մասնագետների դպրոցը


Դասընթացի նպատակը

 

  • Հաշմանդամություն, զարգացման խնդիրներ ունեցող
  • սոցիալականացման դժվարություններ ունեցող
  • սոցիալական տարբեր միջավայրերում, կրթության և կյանքի տարբեր ֆունկցիոնալ ոլորտներում աջակցության կարիք ունեցող անձանց շրջանում մասնագիտական անմիջական աջակցությանն ուղղված տեսական գիտելիքների և մասնագիտական հմտությունների ձևավորում, ինչը հնարավորություն կտա ուղեկցող մասնագետին ունենալ անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ տյուտորի/ուղեկցող մասնագետի գործունեություն ծավալելու համար:


Դպրոցի դասախոսական կազմում ընդգրկված են ինչպես Հայաստանի լավագույն մասնագետները, այնպես էլ միջազգային թրեյներներ և դասախոսներ։


Դպրոցի ղեկավարն և ծրագրի հեղինակն է Հանրապետական մանկավարժա-հոգեբանական գնահատման կենտրոնի վերապատրաստող մեթոդիստ, հոգեբան, վարքային մասնագետ, հոգեբան Հայկանուշ Դիլանյանը։


Դպրոցի հանդիսավոր բացումը կկայանա հունիսի 30-ին, ժամը 17:30 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում, հասցե՝ Նալբանդյան 47:


Բացմանը կներկայացվի Տյուտորների դպրոցի ծրագիրը, կներկայացվի դասախոսական կազմը։


Նախատեսված է սուրճի հյուրասիրություն։


Տեղեկատվություն ընդունելության վերաբերյալ՝


Դասերի մեկնարկը՝ 07.07.2022, ժամը 10:00


Դասընթացի մասնակիցներ կարող են լինել բակալավրի կրթական աստիճան ունեցող հոգեբաններ, հատուկ հոգեբաններ, սոցիալական մանկավարժներ, հատուկ մանկավարժներ, լոգոպեդներ, ծնողներ և տյուտորի/ուղեկղցող մասնագետի առնվազն մեկ ուսումնական տարի փորձ ունեցող անձիք:


Շտապեք! Տեղերը խիստ սահմանափակ են։


Դասաժամերի քանակը՝ 42 ժամ


Մասնակցության համար նախապես գրանցվել՝ գրելով նամակ մեր ֆեյսբուքյան էջին:


Դասընթացի հիմնական ուղղությունները

 

  1. Տյուտորի/ Ուղեկցող մասնագետների իրավագիտակցության, արժեքներին, գաղափարներին, մասնագիտական էթիկային ուղղված գիտելիքների և հմտությունների ձևավորում:
  2. Տյուտորի/Ուղեկցող մասնագետի դերը, գործառույթները, հիմնական նպատակները,աշխատանքի հիմնական ուղղություները:
  3. Հաշմանդամություն, զարգացման խնդիրներ ունեցող, սոցիալականացման դժվարություններ ունեցող, սոցիալական տարբեր միջավայրերում, կրթության և կյանքի տարբեր ֆունկցիոնալ ոլորտներում աջակցության կարիք ունեցող անձանց առանձնահատկությունները:
  4. Տյուտորի/ ուղեկցող մասնագետների աշխատանքի գործնական ուղղությունները: Աշխատանք վարքի հետ, հմտությունների և կարողությունների ձևավորում, անհատական զարգացման և ուսուցման նպատակների իրագործման գործնական տեխնիկաներ և մեթոդներ:
 

Դպրոցի վերջնարդյունքները՝


Ուսուցման ավարտին դասընթացի մասնակիցները`

 

  1. Կիմանան երեխաների, հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ:
  2. Ձեռք կբերեն գիտելիքներ հաշմանդամություն ունեցող երեխաների և դեռահասների հետ կրթական և այլ սոցիալական վայրերերում տյուտորի/ուղեկցող մասնագետի մասնագիտական գործունեության գաղափարախոսության, արժեքների և էթիկական կանոնների վերաբերյալ :
  3. Կիմանան տյուտորի/ուղեկցող մասնագետի դերը, գործառույթները, հիմնական նպատակները,աշխատանքի հիմնական ուղղություները և միջավայրերը:
  4. Գիտելիքներ ձեռք կբերեն նորմատիպիկ զարգացման ընթացքի, ինչպես նաև տարբեր խանգարումների դեպքում անձի առանձնահատկությունների վերաբերյալ:
  5. Ձեռք կբերեն տեսական գիտելիքներ տարբեր սոցիալական վայրերում սոցիալապես ոչ հարմարվողական վարքաձևերի հետ աշխատանքի վերաբերյալ:
  6. Ձեռք կբերեն գործնական հմտություններ ուղղված տարբեր սոցիալական վայրերում սոցիալապես ոչ հարմարվողական վարքաձևերի ֆունկցիոնալ վերլուծությանը և դրանց հետ աշխատանքում ռազմավարությունների մշակմանը:
  7. Կհասկանան`որոնք են տեղափոխման հետ կապված դժվարությունները, կկարողանան պլանավորել և գործնական ռազմավարություն ձևավորել տեղափոխման դժվարությունները հաղթահարելու համար:
  8. Ձեռք կբերեն տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ տեսողական աջակցման միջոցների վերաբերյալ:
  9. Կիմանան անհատականան ուսուցման ծրագրերի, սովորողի կարիքներին համապատասխան ուսումնական նյութերի հարմարեցման դերն ու մեխանիզմները, և կկարողանան աջակցել ուսումնական նյութերը սովորողի կարքներին հարմարեցնելու և կիրառելու գործընթացին:
  10. Ձեռք կբերեն տեսական գիտելիքներ նկարչական արտթերապիայի միջոցով հոգեբանական ախտորոշման վերաբերյալ, կկարողանան գործնականում կիրառել արտթերապիայի հիմնական սկզբունքները:
  11. Կիմանան աստիճանական դեսենսիբիլիզացիայի տեխնիկայի տեսական և կիրառական հիմքերը:
  12. Ձեռք կբերեն գիտելիքներ կրթական միջավայրերում այլընտրանքային հաղորդակցման միջոցների դերի, նշանակության և կրառման սկզբունքների վերաբերյալ:
  13. Կիմանան էրգոթերապիայի դերի մասին դպրոցում:
  14. Կտարբերակեն` ինչով է տարբերվում տյուտորը/ ուղեկցող մասնագետը դայակից:
  15. Կիմանան դպրոցական և այլ սոցիալական միջավայրերում բարդ և բազմակի հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնագիտական աջակցման առանձնահատկությունները:
  16. Ձեռք կբերեն գործնական նախնական հմտություններ բարդ և բազմակի խանգարումներ ունեցող մարդկանց տարբեր սոցիալական վայրեր ուղեկցելու համար:

Սկզբնաղբյուր. Ռեքավերի Քոլեջ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ