Իրադարձություններ Հայաստանում
Վերապատրաստման դասընթացներ՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների համար

Հայկական հոգեբուժական ասոցիացիան, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի և Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համատեղ կանցկացնի
«Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական) բժշկության հիմունքները» թեմայով յոթնօրյա դասընթաց՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների, հոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների, թմրաբանների, էնդոկրինոլոգների և գաստրոէնտերոլոգների համար։ Դասընթացների մեկնարկը տրվել է այսօր՝ փետրվարի 22-ին, Դաբլ Թրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո դահլիճում։
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս դասընթացների նպատակն է բժիշկներին ծանոթացնել փսիխոսոմատիկայի հիմնական հասկացություններին, ժամանակակից դասակարգմանը, պատճառագիտությանը, անձի հոգեբանական առանձնահատկություններին` հոգեսոմատիկ խանգարումների դեպքում, հոգեախտորոշման և հաղթահարման ուղիներին:
«Դեռևս Քովիդ-19-ի ժամանակ անցկացրած մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ բավականին շատ է սթրեսի և դրանով պայմանավորված խանգարումների տարածվածությունը։ Համաձայն մեր հետազոտությունների՝ բնակչության 40 տոկոսի մոտ առկա էր ծանր և միջին աստիճանի սթրեսներ, 35 տոկոսի մոտ՝ դեպրեսիա, 20 տոկոսի մոտ՝ մարմնական խնդիրներ, որոնց առաջացման պատճառը հոգեկան խնդիրներն են։ Իսկ պատերազմից և նրա ոչ ցանկալի ավարտից հետո, միանշանակ, դրանք 50 տոկոսով ավելացել են»,- նշեց Ա. Սողոյանը։ Խոսելով դասընթացների կարևորության մասին, Ա. Սողոյանն ընդգծել է, որ իրենք թիրախավորել են հատկապես առաջնային օղակում աշխատող բժիշկներին և ո՛չ միայն։
«Կարևոր եմ համարում այս դասընթացները՝ հատկապես առաջնային օղակում աշխատող բժիշկների համար։ Նրանց պետք է տրամադրվի անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի կարողանան իրենց պրակտիկ աշխատանքներում վաղ հայտնաբերեն խնդիրներն ու, առկայության դեպքում, ժամանակին ուղղորդեն հոգեկան առողջության մասնագետի մոտ՝ հոգեբանի, հոգեբույժի։ Եթե չճանաչվի խնդիրը և միայն մարմնական կոմպոնենտի վրա ուշադրությունը դարձվի, բուժումը կլինի սակավարդյունավետ, և այն չի ծառայի իր նպատակին»։
Ա․ Սողոյանն ասաց, որ դասընթացն անվճար է և կրեդիտավորված է ՀՀ ԱՆ կողմից (14 ՇՄԶ կրեդիտ)։
Հայկական բժշկական ինստիտուտի հոգեբուժության և հոգեկան առողջության ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․ Սամվել Սուքիասյանը մեզ հետ զրույցում խոսեց ոլորտում առկա խնդիրների ու դասընթացի կարևորության մասին։
«Այսօր շատ կարևորի մասին խոսեցինք, որը մեր երկրում և՛ կա, և՛ չկա։ Կա ինտուիտիվ մակարդակի վրա` յուրաքանչյուր բժշկի փորձի մակարդակով, բայց գիտական մշակված մակարդակով` գոյություն չունի, ուստի կարևոր է դասընթացների միջոցով բժշկական հանրությանը ծանոթացնել այն խնդիրների հետ, որոնք առկա են աշխարհում, ինչպես նաև պատմենք նոր դասակարգման, տիպաբանության, բուժման, ախտորոշման չափանիշների մասին։ Այսինքն, հիմնականում տանք այն գաղափարախոսությունը, որն այս դաշտում առկա է։ Միաժամանակ, կներկայացնենք եվրոպական առաջատար երկրների փորձը։ Կան մարմնի բժիշկներ և հոգու բժիշկներ։ Սակայն մարդու մարմինն ու հոգին մեկ ամբողջություն են կազմում, և չի կարելի այն առանձնացնել։ Կա տենդենց` ընդհանուր եզրեր գտնելու»։

Կարդացեք նաև

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն