Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթացը. morevmankan.am

Կայացավ «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթացը. morevmankan.am

Դեկտեմբերի 19-ին  Երևանում անցկացվեց «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթաց։ Այն կազմակերպվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» կողմից և  հաստատվել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գիտության գծով փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ.դ․, պրոֆեսոր Կարինե Առուստամյանը, ով հանդես եկավ դասընթացի բացման խոսքով, մեզ հետ զրույցում խոսեց թեմայի կարևորության մասին։

 «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գիտության գծով փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ.դ․, պրոֆեսոր Կարինե Առուստամյան

 

«Կենտրոնի կողմից կազմակերպված այս դասընթացն իր մեջ ընդգրկում է հարցեր, որոնք վերաբերում են աղջիկների, կանանց և մայրերի առողջությանը։ Դասընթացն առանձնանում է նրանով, որ այս  անգամ մենք ներառել ենք այնպիսի թեմաներ, որոնք գործնական աշխատանքում բժիշկների մոտ հաճախ հանդիպող և խնդրահարույց են։ Մեր հիմնական նպատակն է՝ հիմնվելով ապացուցողական բժշկության վրա, բարելավել ոլորտային բժիշկների (ներառյալ` մարզային բժիշկների) գիտելիքները։ 

 

 Կայացավ «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթացը


Աղջիկների առողջության հետ կապված, խոսել ենք կորյակների (ակնեի) առաջացման խնդիրների շուրջ, որը, լինելով ո՛չ միայն բժշկական, այլ նաև հոգեբանական խնդիր, աղջիկների և կանանց կյանքի որակի վրա ազդեցություն ունի։ Խնդիրը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, մասնավորոպես՝  դեռահասության շրջանում։ Մայրերի հետ կապված խոսել ենք հղիության, հղիների մոտ միազասեռական համակարգի վարակների, կնոջ վերարտադրողական համակարգի վրա սեռավարակների ազդեցության մասին։ Անդրադարձել ենք նաև մենոպաուզալ տարիքի կանանց արյան զարկերակային գերճնշման հետ կապված հարցերին։

Հավելեմ, որ դասընթացի մասնակիցներին շնորհվել է ՇՄԶ 4 տեսական կրեդիտ և տրվել վկայականներ»:

 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը դասընթացին հանդես եկավ  «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և դրանց ազդեցությունը վերարտադրողական համակարգի վրա» թեմայով բանախոսությամբ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ սեռավարակները մեր օրերում լուրջ խնդիր են և, որ սեռական կյանքով ապրող վերարտադրողական տարիքի կանայք տարին գոնե մեկ անգամ պետք է համապատասխան բուժզննում անցնեն։




«Ժամանակակից բժշկությունը սրընթաց զարգանում է և միշտ չէ, որ բժիշկները հնարավորություն ունեն հետևել նորարաություններին։ Նմանատիպ միջոցառումների կարևորությունը հենց սրանում է՝ հնարավորություն ընձեռել հետևել նորություններին և փորձի փոխանակմնան միջոցով նպաստել բժշկության զարգացմանը։ Այստեղ այսօր ներկա են ո՛չ միայն գինեկոլոգներ,  այլ նաև հարակից ոլորտների մասնագետներ, որպեսզի կարողանանք միահամուռ ուժերով, համալիր կերպով լուսաբանել  վերարտադրողական առողջության արդի խնդիրները։

 


Իմ զեկույցի շրջանակում խոսել եմ սեռավարակների մասին: Հարկ եմ համարում նշել, որ մենք պետք է ճանաչենք մեր երկրում առակա բոլոր տեսակի սեռավարակները, պատրաստ լինենք դրանց կանխարգելմանը և նախապես իմանանք, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են ունենալ չբուժված դեպքերը։

 

Որպես վերջաբան, ցանկանում եմ սեռական կյանքով ապրող վերարտադրողական տարիքի բոլոր կանանց հորդորել, որ նրանք տարին գոնե մեկ անգամ անպայման դիմեն իրենց տեղամասային գինեկոլոգին կամ այն բժշկին, որին վստահում են և անցնեն ամբողջական հետազոտություն՝ բարդություններից խուսափելու համար:

 



Ես կարևորում եմ այս միջոցառումը, քանի որ նմանատիպ դպրոցների կազմակերպումն օգնում է լուծել հենց այդ խնդիրը։ Բժշկությունը շատ արագ է զարգանում և այդ զարգացումով պայմանավորված` տեղեկատվությունը պետք է հասցնել բոլոր մասնագետներին։ Բացի այդ, դպրոցը թույլ է տալիս խնդիրն ու թեման համակողմանի մեկնաբանել և դիտարկել հնարավոր բոլոր լուծումները։ Օրինակ, այսօր, երբ մենք խոսում ենք վահանաձև գեղձի մասին, քննարկմանն իրենց փորձով կիսվում են վիրաբույժները, էնդոկրինոլոգները, ուռուցքաբանները։ Փաստորեն, խնդիրը դիտարկվում է բոլորի տեսանկյուններից և լուծումը, որին մենք կհանգենք, կլինի լավագույնը»:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am
ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք ուղեգրող բժիշկների կարծիքները և մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները...

Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am
Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ախտաբանական կենտրոնին անհրաժեշտ է հերթապահ սանիտար...

Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Փորացավի պատճառները. ajapnyakmc.com
Փորացավի պատճառները. ajapnyakmc.com

Փորացավի պատճառները տարբեր են։

Ցավերը լինում են սուր և խրոնիկական, տարբեր տևողության և տարբեր ինտենսիվության...

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է, որ սկսել է 2024թ. բուժառուների գրանցումը պետպատվերի շրջանակում...

Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am
Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am

Բժշկական գենետիկայի կենտրոնը փնտրում է բանիմաց և փորձառու բուժքույր՝ շարժական բուժքույրական ծառայությունում աշխատելու համար...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ