Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Անցկացվեց դասախոսություն՝ նվիրված սեռական առողջության պահպանմանը

ԵՊԲՀ. Անցկացվեց դասախոսություն՝ նվիրված սեռական առողջության պահպանմանը

Բժշկական համալսարանում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված սեռական առողջության պահպանմանը: «Անվտանգ սեռական վարքագիծ» դասախոսությունը վարում էր ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:

Սեքսոպաթոլոգը կարևորելով դասախոսության անցկացումը նշեց, որ դասախոսական նյութում ընդգրկված են բոլոր արդիական հարցերը, որոնք առնչվում են սեռական վարքագծին, հատկապես դրա անվտանգությանը:

«Շատ կարևոր է խոսել սեռական խնդիրների մասին, իհարկե, ճիշտ չափաբաժնով, ճիշտ մատուցմամբ՝ հաշվի առնելով տվյալ ազգի էթնո-մշակութային առանձնահատկությունները: Սեռական առողջության պահպանման համար անձը պետք է սեռակրթված լինի: Համացանցը մեր ամենամեծ թշնամին է, որովհետև այնտեղ հեշտությամբ կարող ենք վտանգավոր նյութերը գտնել, որոնք կարող են սեռական վարքագիծը դարձնել ավելի վտանգավոր՝ խոցելով սեռական առողջության հիմքերը»,-ասաց նա:

Խոսելով սեռական վարքագծի վտանգների, սեռավարակների մասին, Վրեժ Շահրամանյանը նշեց հիմնական ախտանշանները և հնարավոր բարդությունները՝ օգնելով հասկանալ դրանցից խուսափելու եղանակները:

«Սեռական առողջության լրջագույն թշնամիներից մեկն էլ սեռավարակներ են, որոնց հետ պայքարը պահանջում է հստակ գրագիտություն: Սեռավարակ նշանակում է սեռական ճանապարհով փոխանցվող անտեսանելի միկրոօրգանիզմ, որոնք թվով շատ են՝ 30-ից ավել»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխարհում օրական ավելի քան 1 մլն սեռավարակի դեպք է գրանցվում:

Սեքսոպաթոլոգի խոսքով՝ սեռավարակները նաև ընթանում են առանց կլինիկական նշանների և այդ պատճառով մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի, ինչը կրկին սխալ տեղեկատվության արդյունք է:

Դասախոսության ընթացքում Վրեժ Շահրամանյանը անդրադարձավ նաև անպտղությանը, ինչպես նաև ճիշտ սննդակարգին, ներկայացրեց տեսանյութեր:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախում...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Արաբկիր» ԲՀ, «Մուրացան» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում...

Հուլիսի 10-ից 11-ը, 2020թ., «Անեսթեզիոլոգիայի և շուրջվիրահատական բժշկության նորություններ» խորագրով գիտաժողով
Հուլիսի 10-ից 11-ը, 2020թ., «Անեսթեզիոլոգիայի և  շուրջվիրահատական բժշկության նորություններ» խորագրով գիտաժողով

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի անունից (ՄԶՄԿ) հրավիրում եմ՝ մասնակցելու «Անեսթեզիոլոգիայի և  շուրջվիրահատական բժշկության նորություններ» խորագրով գիտաժողովին, որը տեղի կունենա...

2020թ. հունիսի 22-ից` օգոստոսի 14-ը. Ամառային դպրոց՝ Բոստոնի հայտնի բժշկական ընկերությունների և հեղինակավոր բժշկական հաստատությունների ղեկավարությամբ
2020թ. հունիսի 22-ից` օգոստոսի 14-ը. Ամառային դպրոց՝ Բոստոնի հայտնի բժշկական ընկերությունների և հեղինակավոր բժշկական հաստատությունների ղեկավարությամբ

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Համաշխարհային առաջնորդության ծրագիրը Մեծ Բոստոնի շրջանի Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի հետ համատեղ...

2020թ. հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար
2020թ. հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար

2020թ. հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

2020 թ. մայիսի 30, 31-ին, «Ա․Վ․ Ակուլովիչի երկօրյա հեղինակային դասընթաց»
2020 թ. մայիսի 30, 31-ին,  «Ա․Վ․ Ակուլովիչի երկօրյա հեղինակային դասընթաց»

2020 թ. մայիսի 30, 31-ին Երևանում տեղի կունենա Թվային ստոմատոլոգիայի հայկական ասոցացիայի կողմից կազմակերպվող «Ա․Վ․ Ակուլովիչի երկօրյա հեղինակային դասընթաց» (մայիսի 30՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն...

2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար
2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար

2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

2020թ. ապրիլ-մայիս ամիսներին, «Հղիության արդյունավետ պլանավորում, պերինատալ բուժօգնություն և խնամք» թեմայով դասընթաց
2020թ. ապրիլ-մայիս ամիսներին, «Հղիության արդյունավետ պլանավորում, պերինատալ բուժօգնություն և խնամք» թեմայով դասընթաց

2020թ. ապրիլ-մայիս ամիսներին Լոռու մարզում  (Վանաձորի Բ/Կ, Սպիտակի Բ/Կ, Ստեփանավանի Բ/Կ, Տաշիրի Բ/Կ, Ալավերդու Բ/Կ) և Շիրակի մարզում (Գյումրու Բ/Կ, Ախուրյանի Բ/Կ, Արթիկի Բ/Կ, Աշոցքի Բ/Կ) տեղի կունենա...

ԼՂՀ ԱՆ. Ստոմատոլոգիական ծառայությունների պլանային այցերը հետաձգել մեկ ամիս ժամկետով
ԼՂՀ ԱՆ.  Ստոմատոլոգիական ծառայությունների պլանային այցերը հետաձգել մեկ ամիս ժամկետով

Ուսումնասիրելով COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկման օջախում ստոմատոլոգիական ծառայությունների իրականացման միջազգային փորձը և հաշվի առնելով ստոմատոլոգիական ծառայության առանձնահատկություններն ու բժշկական...

2020թ. ապրիլ-դեկտեմբեր, «Սպառնացող հիվանդություններ» թեմայով դասընթաց
2020թ. ապրիլ-դեկտեմբեր, «Սպառնացող հիվանդություններ» թեմայով դասընթաց

2020թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Երևանում («Մուրացան» համալսարանական հիվանդանոց) տեղի կունենալ Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող «Սպառնացող հիվանդություններ» թեմայով...

2020թ. ապրիլի 14-ին, 15-ին, «Օստեոպորոզի կանխարգելման և բուժման մոտեցումները բուժքույրական գործում» թեմայով դասընթաց
2020թ. ապրիլի 14-ին, 15-ին, «Օստեոպորոզի կանխարգելման և բուժման մոտեցումները բուժքույրական գործում»  թեմայով դասընթաց

2020թ. ապրիլի 14-ին (ապրիլի 15, մայիսի 7, 20, հունիսի 10, 11, սեպտեմբերի 17, 18, հոկտեմբերի 20, 21, նոյեմբերի 11, 19՝ կրկնողաբար),  Երևանում (Օստեոպորոզի կենտրոն) տեղի կունենա Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի կողմից...

2020 թ. ապրիլի 11-ին, «Թվային Ստոմատոլոգիայի Հայկական Ասոցիացիայի VI կոնգրես»
2020 թ. ապրիլի 11-ին, «Թվային Ստոմատոլոգիայի Հայկական Ասոցիացիայի VI կոնգրես»

2020 թ. ապրիլի 11-ին Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) տեղի  կունենա Թվային ստոմատոլոգիայի հայկական ասոցացիայի կողմից կազմակերպվող «Թվային Ստոմատոլոգիայի Հայկական Ասոցիացիայի VI կոնգրես»...

Ապրիլի 8-ին, 9-ին և 10-ին Հայաստանում է պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը. morevmankan.am
Ապրիլի 8-ին, 9-ին և 10-ին Հայաստանում է պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը. morevmankan.am

Հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը կրկին անգամ կժամանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն: Ապրիլի8-ին, 9-ին և 10-ին պրոֆեսոր...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ