Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ

Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ

Հոկտեմբերի 8-ին  Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը, որը այս տարի թեմայի շուրջ համախմբել է ավելի քան 60 մասնագետների՝ թվով 25 երկրներից։

Սա թվով երրորդ միջազգային սամմիթն է, որի նախաձեռնությունը պատկանում է  Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին և Օստեոպորոզի հայկական ասոցիացիային։ Սամմիթին մասնակցելու համար  Երևանում են գտնվում աշխարհի տարբեր ծայրամասերից ժամանած առաջատար մասնագետներ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյանը:

 

Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյան 
«Դեռ 2016 թվականից Հայաստանը  դարձել է մի կենտրոն, որտեղ աշխարհի տարբեր ծայրամասերից ժամանած առաջատար մասնագետները քննարկում են ոլորտային հիմնահարցեր և կիսվում իրենց փորձով։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում է վիտամին D-ի պակասն` ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում, իսկ հոկտեմբերի 9-ին՝ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումի ընթացքում, աշխարհահռչակ մասնագետները հանդես են եկել ելույթներով և անդրադարձել օստեոպորոզին նպաստող պատճառներին, օստոեպորոզի կանխարգելաման ու բուժման առանձնահատկություններին, նորագույն մեթոդներին, ինչպես նաև խոսել են վիտամին D-ի կարևորության և վերջինիս պակասի պարագայում՝ հնարավոր հետևանքների մասին։

 

Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ


Ցանկանում եմ հավելել նաև, որ Հայաստանը՝ վիտամին D-ի պակասի վերաբերյալ ամբողջական ցուցանիշ չուներ, սակայն մինչև տարեվերջ  կստանանք 1350 կնոջ շրջանում անցկացված հետազոտության պատասխանները և կունենանք ամբողջական ցուցանիշ։ Այս հետազոտության իրականացումը կրկին հնարավոր եղավ Ջոն Բիլեզիկյանի շնորհիվ»։

Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր նախագահ և Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը մեզ հետ զրույցում խոսեց օստեոպորոզի ոլորտում տեղեկատվության փոխանակման կարևորության և դրանում ԶԼՄ-ների դերի մասին։

 

Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր նախագահ և Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյան
«Բերելով ԱՄՆ-ի օրինակը, նշեմ, որ դեռևս 10 տարի առաջ պարզ դարձավ, որ բնակչությունը չի ստանում բավարար քանակությամբ վիտամին D և չի ընդունում վիտամին D-ի անհրաժեշտ չափաքանակ։ Ներկայում հասարակության մոտավորապես 65%-ն ընդունում Է վիտամին D-ի համար անհրաժեշտ միջոցներ։  Այս արդյունքը մեզ հաջողվել է գրանցել զանգվածային լրատվամիջոցների շնորհիվ՝ հեռուստատեսություն, ռադիո, առցանց մեդիա։ Նրանք մարդկանց իրազեկեցին, որ վիտամին D-ի անհրաժեշտ չափաբաժին չընդունելու դեպքում ոսկրերը կլինեն փխրուն, կզարգանա օստեոպորոզ։

Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում օստեոպորոզի կենտրոնը` ղեկավար Վարտա Բաբալյանի ղեկավարությամբ, տեղի մասնագետների համար, մասնավորապես` մարզային բժիշկների, անցկացնում է իրազեկման դասնթացներ առողջ ապրելակերպի և այն մասին, թե ինչպես հիվանդներին սովորեցնել հոգ տանել սեփական ոսկրային համակարգի մասին: Սակայն դա բավարար չէ, լրատվամիջոցները նույնպես պետք է լայնորեն տարածեն և իրազեկեն հանրությանը, որպեսզի հստակ քայլերով գնանք այս խնդրի լուծման ճանապարհով»։

 

Այս տարի սամմիթին ներկա էր Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆիլիպ Հալբութը և  ՕՄՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ռենե Ռիզոլին։ Հիմնադրամի գործունեության մասին խոսեցինք ՕՄՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ռենե Ռիզոլի հետ։

 

 Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆիլիպ Հալբութը և  ՕՄՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ռենե Ռիզոլին


«Օստեոպորոզի միջազգային հիմնադրամը ստեղծվել է 1998 թվականին։ Արդեն երկու տասնամյակ գործող այս կառույցը կատարում է «անձրևանոցի» դեր, որն իր հովանու տակ է համախմբել ավելի քան 250 բժշկական կազմակերպությւններ և ասոցիացիաներ։ Ներկայում հիմնադրամի հիմնական առաքինությունն է` խթանել օստեոպորոզի կանխարգելմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը։

Անդրադառնալով Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումին, նշեմ, որ սա լավ հնարավորությունն է ո՛չ միայն մասնագիտական կարողությունները հարստացնելու, այլ նաև նոր կապեր ձևավորելու համար»։

 

Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ
Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթի և Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումի ընթացքում դասախոսությունները ներկայացրեցին հեղինակավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Լիբանանից և Հայաստանից։

Լիբանանից ժամանած պրոֆեսոր, էնդոկրինոլոգ Գադա Էլ Հաջ Ֆուլեյհան՝ անդրադառնալով թեմային, մեզ հետ զրույցում կիսվեց իր սեփական փորձով։


պրոֆեսոր, էնդոկրինոլոգ Գադա Էլ Հաջ Ֆուլեյհան՝

 


«Երբ ես Բոստոնից տեղափոխվեցի Բեյրութ նկատեցի, որ իմ օրգանիզմում վիտամին D-ն նվազում է։ Այս երևույթը տարօրինակ էր ինձ համար, չէ՞ որ Բեյրությում տարվա ընթացքում 300 օրն արևային է։ Ուսումնասիրության արդյունքում իմ թիմը պարզեց, որ խնդիրը նկատվում էր հիմնականում երեխաների, ծննդաբերած կանանց և տարեցների մոտ։

Մենք պարզեցինք, որ վիտամին D-ի դիֆիցիտի պատճառն այն է,  որ այնտեղ չկան շատ խաղահրապարկներ և երեխաները հիմնականում խաղում են փակ տարածություններում, Լիբանանում  չեն օգտագործում կաթ,  իսկ հագուստը միշտ ծածկում է ամբողջ մարմինը՝ թույլ չտալով արևային լույսից ստանալ վիտամին D-ի որոշ մաս։ 

 

Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ

 

Մենք իրականացրեցինք իրազեկման ծրագրեր, որոնց դրական ազդեցությունը որոշ ժամանակ անց զգացինք. մարդիկ սկսել են լրացնել իրենց օրգանիզմում վիտամին D-ի պակասը՝ հավելումների կամ ճիշտ սննդի միջոցով։ Այսօր բնակչության մոտավորապես 50%-ն ունի վիտամին D-ի պակաս, բայց նախկինում այդ ցուցանիշը շատ  ավելի բարձր էր։ Ուզում եմ նշել, որ Հայաստանը ևս կարող է սկսել պայքարել այս խնդրի դեմ՝ մասսայական իրազեկման ակցիաների կազմակերպման շնորհիվ և վստահ եմ, որ այս սիմպոզիումի ընթացքում կմշակվեն լուծման նոր մեխանիզմներ ևս»։

 

Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ

Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ

Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ