Իրադարձություններ Հայաստանում
Գիտական միջոցառում՝ նվիրված ակնաբուժության արդի խնդիրներին

Ապրիլի 13-ին Ծաղկաձորի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի է ունեցել ակնաբուժության ոլորտում առաջատար արտադրող «Ալկոն» ընկերության եւ Հայաստանի ակնաբուժների ասոցիացիայի համատեղ գիտական միջոցառումը՝ նվիրված ակնաբուժության, հատկապես աստիգմատիզմի խնդիրներին:
«Ալկոն» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն, ակնաբույժ, բ.գ.թ., դոցենտ Աստղիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումներն արտառոց չեն, քանի որ ընկերությունը Հայաստանի ակնաբուժների ասոցիացիայի հետ տարին երկու անգամ կազմակերպում է ակնաբույժների կրթությանը միտված սեմինարներ:
«Հանդիպումների հիմնական նպատակն է պրակտիկ աշխատանքի եւ տեղեկատվության փոխանակումը: Այս անգամ միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Ուկրաինայից ժամանած մասնագետները:
Հանդիպման ժամանակ ներկայացրեցինք աստիգմատիզմի շտկման ժամանակակից եղանակները, կատարակտի ժամանակ կոնտակտային եւ ներակնային կորեկցիայի նորագույն մեթոդների կիրառումը: Հայաստանում 2007 թվականից գործունեություն ծավալող «Ալկոն» ընկերությունն արտադրում է ներակնային ոսպնյակներ, որոնք կարող են միաժամանակ լուծել և՛ կատարակտի, և՛ աստիգմատիզմի խնդիրը, այսինքն, պղտորված ոսպնյակը հեռացնելուց հետո տեղադրվում է աստիգմատիզմը շտկող սֆերիկ ոսպնյակ:
«Ալկոն» ընկերությունն արտադրության մեծ ծավալ ունի` սկսած կոնտակտային ոսպնյակներից մինչև ամենաժամանակակից լազերային սարքերը: Հիմնական միտումը մարդկանց կյանքի որակի բարձրացումն է, աչքի լույսը ապահովումը:
Ցավոք, այսօր Հայաստանում կոնտակտային ոսպնյակ կրողների թիվը չափազանց քիչ է, և հետևողական զարգացման կարիք ունի: Նման միջոցառումների շնորհիվ մենք փորձում ենք հանրությանն ապահովել տեղեկատվությամբ և պրակտիկ բժշկության փորձի փոխանակում իրականացնել»:
Աստղիկ Սարգսյանը նշեց, որ կայացված միջոցառմանը մասնակցել են ավելի քան 120 բժիշկներ Երեւանից և մարզերից. «Մենք կարեւորում ենք նման միջոցառումների կազմակերպումը, քանի որ դրանք դասախոսություններից զատ` նաև ինտերակտիվ են»:
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ախտորոշման եւ լազերային շտկման բաժանմունքի բժիշկ-օրդինատոր Լուսինե Վանյանը, խոսելով իր ներկայացրած զեկույցի մասին, նշեց.
«Միջոցառմանը ներկայացրել եմ աստիգմատիզմի ներակնային շտկման եղանակների կիրառումը կատարակտի կապակցությամբ վիրահատվող հիվանդների մոտ: Նախապես վիրաբույժի հետ խորհրդակցության ընթացքում պլանավորվում է վիրահատության ռազմավարությունը. որտեղից կատարվի կտրվածքը` հիվանդի տեսողության համար առավել բարենպաստ ելք ապահովելու համար, ինչպես տեղադրվի կոնկրետ աստիգմատիզմը շտկող ոսպնյակը և այլն: Այս դեպքում վիրահատության ժամանակ աչքի մեջ տեղադրվող ոսպնյակն ունենում է ցիլինդրիկ բաղադրիչ, որը միաժամանակ շտկում է աստիգմատիզմը: Այսինքն, հիվանդը միանգամից ստանում է երկու խնդրի ուծում:
Աստգմատիզմն ի ծնե ախտաբանություն է, մարդիկ ծնվում են ծնողներից ժառանգած եղջերաթաղանթի որոշակի ձեւով: Իսկ կատարակտը տարիքային հիվանդություն է` ոսպնյակի օրինաչափ ծերացման գործընթաց: Այս երկու խնդիրը համակցված արտահայտվում է հիմնականում 40 տարեկանն անց անձանց մոտ: Նախկինում կատարակտի վիրահատության ժամանակ հեռացվում էր պղտոր ոսպնյակը և փոխարենը տեղադրվում արհեստական, թափանցիկ ոսպնյակ: Ներկայում մոտեցումը փոխվել է, կտրվածքներն ասեղի չափեր ունեն, իրականացվում են ուլտրաձայնային եղանակով և միաժամանակ լուծվում երկու խնդիր` կատարակտի և աստիգմատիզմի:
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Ոսկանյանն նշեց.- «Կոնֆերանսը բավականին արդյունավետ էր: Այն նվիրված էր Հայաստանում իրականացվող վիրահատություններին, որոնք մարդուն ձեռբազատում են ակնոցներից: Այսօրվա գիտատեխնիկական առաջընթացը բերում է նրան, որ մարդիկ առավել կարիք ունեն հարմարավետ տեսողության` առանց ակնոցի, և, միաժամանակ, կարողանան տեսնել մոտիկն ու հեռուն: Կատարակտը, կարճատեսությունը, հեռատեսությունը, «չոր աչքի» համախտանիշը, սրանք այն խնդիրներն են, որոնք ներկայում բավականին տարածված են: Իմ զեկույցի շրջանակում, որը վերաբերում էր ռեֆրակցիային, անդրադարձա կատարակտը վիրահատելու ժամանակ կիրառվող լինզաներին վերաբերող հարցերին: Մենք աջակցում ենք այն մարդկանց, ովքեր ցանկանում են ամբողջությամբ ազատվել ակնոցից կամ աստիգմատիզմից: Ներկայացրեցի կատարակտի բուժումն ամենաժամանակակից ու վերջին սերնդի ներակնային ոսպնյակների (մուլտիֆոկալ՝ բազմաֆոկուսային. շտկում են տարբեր ֆոկուսային տարածությունները, որոնք իրականացվում են վիրահատական միջամտությամբ: Ոսպնյակները տեղադրվում են պացիենտի աչքի մեջ` նրան ազատվելով ակնոց կրելու հարկադրանքից: Այս ոսպնյակները ո՛չ միայն հեռու եւ մոտ տարածությունն են շտկում, այլեւ՝ միջին դիստանցիան:
Շուրջ երկու տարի է, ինչ մուլտիֆոկալ լինզաները կիրառվում են Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում` առանց կտրվածքի և առանցի սպիների»:

Կարդացեք նաև

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն