Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Այս տարին հոբելյանական է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի համար: 1999 թվականի հունվարին ստեղծված հիմնադրամը նշում է իր քսանամյակը

Այս տարին հոբելյանական է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի  համար: 1999 թվականի հունվարին ստեղծված  հիմնադրամը նշում է իր քսանամյակը

Երկու տասնամյակի ընթացքում ռեեստրում կամավորագրվել է 30.000 ոսկրածուծի դոնոր, ռեեստր դիմած 4698  հիվանդի հետ նախնական համընկնող 4637 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից  32-ն արդեն նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները:


Օրերս, 2019 թվականի հունվարի 23-ին, հերթական, այս տարվա  առաջին նվիրաբերությունն էր: Դոնոր Քրիստինա Գևորգյանը իր ցողունային բջիջներն էր նվիրաբերում՝ փրկելու  Իսպանիայում գտնվող յոթամյա Արեն Ասրյանին: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը այս հավաքագրման պրոցեսին ներկա լրագրողներին մանրամասնեց, որ սա դոնորի համար անվնաս գործընթաց է, ցողունային բջիջները հավաքագրվում են շրջանառվող արյունից, ու թեև տևում է մի քանի ժամ, սակայն դոնորը կորցնում է ընդամենը մոտ 150 գրամ ցողունային բջիջներ, որն արագ վերականգնվում է:

 

Այս տարին հոբելյանական է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի  համար: 1999 թվականի հունվարին ստեղծված  հիմնադրամը նշում է իր քսանամյակը Այս տարին հոբելյանական է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի  համար: 1999 թվականի հունվարին ստեղծված  հիմնադրամը նշում է իր քսանամյակը


«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը  լրագրողներին ասաց, որ  այս իրադարձությամբ նշանավորում են ռեեստրի քսանամյակը. «Մենք ականատես ենք լուրջ  իրադարձության,  մեր հերոսուհին քրոջ երեխայի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում, և երբ տարիներ առաջ դոնոր էր դառնում, չէր կարող ենթադրել, որ փրկության հույս է դառնալու իր արյունակցի՝ քրոջ որդու համար : Հայաստանում և Իսպանիայում պետք է  զուգահեռ այս գործառույթներն իրականացնենք, ամեն ինչ հստակեցված է՝ չվերթները, ծառայությունները, փոխադրամիջոցները: 48 ժամվա ընթացքում պիտի Իսպանիայում կատարվի փոխպատվաստումը: Հատուկ բեռնափոխադրողը նշված ժամկետում Հայաստանում  հավաքագրված ցողունային բջիջները հասցնելու է Իսպանիա»:


Բժիշկ Ավագյանը սիրով է հիշատակում նախորդ տարիների հայ դոնորներին:  Անցյալ տարի հայ դոնորի օգնության կարիքն ունեցավ լեյկեմիայով տառապող իրանցի մի աղջիկ, դոնորը՝ Տաշիր բժկական կենտրոնի տնօրեն Գեորգի Իլոյանն էր:

 

Այս տարին հոբելյանական է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի  համար: 1999 թվականի հունվարին ստեղծված  հիմնադրամը նշում է իր քսանամյակը Այս տարին հոբելյանական է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի  համար: 1999 թվականի հունվարին ստեղծված  հիմնադրամը նշում է իր քսանամյակը


«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, ամերիկահայ Ֆրիդա Ջորդանը ևս ներկա էր այս կարևոր իրադարձությանը և լրագրողներին պատմեց քսանամյա գործունեության մասին.« Մեր աշխատանքի հիմքը բարեգործությունն է: Դոնորագրումը , հայ հիվանդների տիպավորումը, համատեղելիությանը ճշտում, հիվանդի համար դոնոր ենք գտնելը անվճար է սակայն նյութան ճշտումը անվճար են, սակայն այս բոլոր ծառայությունները գումար արժեն, ուստի տարեկան տարբեր միջոցառում ենք անցկացնում Լոս Անջելեսում՝ գումար հավաքագրելու համար»:


 Ռեեստրի դոնորագրումների աշխարհագրությունը շատ լայն է՝ Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան, անցյալ տարի միացավ նաև Իսրայելը:
Չնայած տարածված կարծրատիպին՝ ոսկրածուծի դոնոր դառնալն ու այլ մարդու կյանքը փրկելու համար սեփական ցողունային բջիջները տրամադրելը բարդ գործընթաց չէ և չի վնասում դոնորին:

 

Այս տարին հոբելյանական է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի  համար: 1999 թվականի հունվարին ստեղծված  հիմնադրամը նշում է իր քսանամյակը


«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը դոնորոգրվելու հորդոր  է անում. « Ցողունային բջիջների դոնորներ կարող են դառնալ 18 մինչև 50 տարեկան առողջ մարդիկ: Արդեն իսկ ունենք հավաքագրված 30.000 կամավորներ թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհասփյուռ հայ գաղթօջախներից: Կենտրոնը դեռ էլի դոնորների կարիք ունի. որքան շատ լինեն նրանք, այնքան շատ հիվանդ իրեն համատեղելի դոնոր գտնելու հնարավորություն կունենա: Մենք պետք է պատրաստ լինենք փրկության հույս տրամադրելու այդ մարդկանց: Այսօր մենք փրկօղակ ենք դառնում  մեր հայրենակից տղայի: Մեր կոչը՝ մի ընկրկեք, դոնորագրվեք, օգնելու ձեր ընկերոջը, բարեկամին, թե անծանոթին»:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ