Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Եվրոպական չափորոշիչները կներդրվեն Արյունաբանական մեր կենտրոնում

Վիենայի «Վիլհելմինենսպիտալ» կլինիկայի դոցենտ Նիկլաս Ցոյերը ՀՀ ԱՆ «Պրոֆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» մի շարք արյունաբանական հիվանդությունների ժամանակակից ախտորոշման և բուժման հիմնահարցերին նվիրված սատելիտային սիմպոզիումի ժամանակ հանդես է եկել արյունաբանների, արյունաբանության լաբորատոր բժիշկների և հարակից ծառայությունների մասնագետների համար։ Վիենայի կլինիկայի ուռուցքաբանության և արյունաբանության ղեկավարի առաջին դասախոսությունը նվիրված էր բազմակի միելոմային հիվանդության ախտորոշման չափորոշիչներին և բուժման հնարավորություններին:
Հայկական արյունաբնական ասոցիացիայի և Ամերիկա-ավստրիական հիմնադրամի հետ համատեղ անցկացվող երկօրյա սեմինարի կազմակերպման նպատակը արդիականացված Արյունաբանական կենտրոնում նոր բացված փոխպատվաստման բաժանմունքի աշխատանքների մեթոդական, ինչպես նաև առաջին փոխպատվաստվող հիվանդների ընտրության կազմակերպման հարցն է:
Եվրոպայում փոխպատվաստման առաջատար կլինիկայի անվանի մասնագետ Նիկլաս Ցոյերը նաև շրջայց է կատարել Արյունաբանական կենտրոնում, զննել հիվանդներին և խորհուրդներ տրամադրել փոխպատվաստման ենթակա հիվանդների վարման վերաբերյալ: Նա փոխպատվաստման և բազմակի միելոմայի գծով ճանաչված փորձագետ է։ Հենց այս հիվանդությամբ տառապողների շուրջ 30 տոկոսը կարիք ունի փոխպատվաստման։
Նշենք նաև, որ Վիենայի «Վիլհելմինենսպիտալ» կլինիկայի արյունաբանության բաժանմունքում գործող չափորոշիչները կներդրվեն արյունաբանական մեր կենտրոնում։
Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Պրոֆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» առաջին փոխպատվաստումները կիրականացվեն աշխարհի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Կարդացեք նաև

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն