Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու` ճիշտ մոտեցում ցուցաբերելու:

Շատերը մտածում են, որ սննդային թունավորումն այնքան էլ լուրջ խնդիր չէ: Սակայն, որոշ դեպքերում, նվազագույն հապաղումն` օգնություն ցուցաբերելու կամ բժշկի խորհրդատվությանը դիմելու, կարող է ողբերգական լինել: Այս հոդվածում մենք կփորձենք տալ գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ցուցաբերել որակյալ առաջին օգնություն և թեթևացնել թունավորման հետևանքները:

Սննդային թունավորում: Թունավորման տեսակները և նշանները

Որպես կանոն, սննդային թունավորումն արտահայտվում է սրտխառնոցով, փսխումով և լուծով, երբեմն կարող է ուղեկցվել այլ, ավելի լուրջ ախտանիշներով:

Հանդիպում են սննդային թունավորման հետևյալ տեսակները.

Բակտերիալ սննդային թունավորում. որովայնային խիթը, լուծը, փսխումը կարող են սկսվել անորակ սննդի օգտագործումից արդեն մեկ ժամ անց:

Վիրուսային սննդային թունավորում. փսխում, լուծ, ցավ` որովայնում, գլխացավեր, տենդ և սարսուռ. սկսվում են ախտահարված սննդի կիրառումից 12-48 ժամ անց:

Սննդով քիմիական թունավորում. փսխում, լուծ, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնագնդերի շրջանում ճնշման զգացողություն, գերթքարտադրություն,  գիտակցության մթագնում, որովայնի շրջանում ցավն արտահայտվում է վարակված սննդի ընդունումից  մոտավորապես 30 րոպե անց:

Բոտուլիզմ. խոսքի կամ տեսողության մասնակի կորուստ, մկանային թուլություն, կլման դժվարացում, բերանում` չորություն, մկանների կաթված՝ սկսած գլխից և դեպի ներքև` ամբողջ մարմնով, փսխում:


Թունավորման ժամանակ առաջին օգնությունը` մինչև բժշկի այցը

Առաջին օգնությունը, որը կարելի է ցուցաբերել,  տուժողին մեծ քանակությամբ խմելու ջուր տալն է և փսխման առաջացումը: Բացի այդ, պետք է խմել բավականին քանակությամբ սորբենտ, օրինակ, ակտիվացված ածուխ  (յուրաքանչյուր 10 կգ քաշի համար` մեկ հաբ): Եթե ինքնազգացողությունը չի բարելավվում, անպայման պետք է դիմել բժշկի, որովհետև հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են զարգանալ հետագայում:

Տուժողին, որպես հեղուկ, ցանկալի է տալ կալիումի պերմանգանատի թույլ լուծույթ կամ մաքուր, քիչ աղայնացված ջուր: Մարդը պետք է խմի լիտրից ոչ պակաս ջուր, որից հետո, լեզվարմատին մատով սեղմելով, պետք է փսխում առաջացնի: Այս գործողությունը պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչև ստամոքսի լվացման ջրերը լինեն առանց սննդի խառնուրդի: Ստամոքսի լվացումից հետո տուժողին կարելի է տալ ներծծող միջոց: Ադսորբենտներն իրենց մեջ ներծծում են թունավոր նյութերը և նպաստում օրգանիզմից դրանց դուրս բերմանը: Տուժողին կարելի է մաքրող հոգնա կատարել:

Սննդային թունավորման ժամանակ արյան մեջ ներծծված տոքսինները հեռացնելու նպատակով անհրաժեշտ է քիչ քանակներով և հաճախ հեղուկ ընդունել, հատկապես չգազավորված հանքային ջուր: Օրգանիզմի ծախսած էլեկտրոլիտների և ջրի հավասարակշռության վերականգնմանը կնպաստեն այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ռեհիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը, որոնք հնարավոր է ձեռք բերել դեղատանն` առանց դեղատոմսի:

Եթե իրականացված միջոցառումներն արդյունք չեն տվել, պետք է շտապօգնություն հրավիրել:

Սննդային թունավորման ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե.

  • առկա են բոտուլիզմի ախտանիշներ. խոսքի կամ տեսողության մասնակի կորուստ, մկանային թուլություն, կլման դժվարացում, բերանի չորություն, մկանների կաթված և փսխում,
  • առկա են սննդի քիմիական թունավորման ախտանիշներ. փսխում, լուծ, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնագնդերի շրջանում ճնշման զգացողություն, գերթքարտադրություն, գիտակցության մթագնում, ցավ` որովայնի շրջանում,
  • կա սնկային թունավորման կասկած,
  • փսխումը կամ լուծը լուրջ բնույթ է կրում և տևում է ավելի քան երկու օր,
  • տուժողը երեխա է, ծեր կամ թույլ իմունիտետով անձ:


Ինչպե՞ս սնվել թունավորումից հետո առաջին օրերը

Թունավորումից հետո տվյալ օրը ընդունվող սննդի քանակը պետք է նվազագույն լինի: Ցանկալի է թունավորումից հետո առաջին օրվա ընթացքում հրաժարվել սննդից:  Այդ ընթացքում, ջրազրկումից խուսափելու համար, պետք է շատ հեղուկ օգտագործել:  Դա կարող է լինել սովորական եռացրած ջուր, մասուրի եփուկ, կանաչ թեյ, հանքային ջուր, մեկ գդալ շաքարով ոչ թունդ թեյ, բրնձի եփուկ: Կարելի է քիչ քանակությամբ ուտել տանը պատրաստված չորահաց: Երեկոյան տուժողի վիճակը զգալի կթեթևանա: Կարելի է խմել ոչ յուղոտ հավի արգանակ կամ ուտել ջրով եփած հեղուկ շիլաներ (բրնձի, հնդկաձավարի, սպիտակաձավարի): Թույլատրվում է ուտել ոչ մեծ քանակությամբ կարտոֆիլի պյուրե՝ առանց կարագի և կաթի:

Բրինձն օժտված է ադսորբող հատկություններով, այսինքն, աղիներից ներծծում է ավելցուկային գազերը և տոքսինները: Այդ պատճառով թունավորման ժամանակ և դրանից հետո առաջին օրերի ընթացքում խորհուրդ է տրվում ուտել թույլ աղայնացված բրնձի շիլա:

Եթե անհանգստացնում է լուծը, ապա կարելի է տտպող հատկություններով եփուկներ խմել (մասուրի, հապալասի, սև հաղարջի, սրոհունդի եփուկ):

Թունավորումից հետո առաջին օրերին սնունդը պետք է պյուրեի կամ շիլայի կազմություն ունենա: Երկրորդ օրը կարելի է ուտել ոչ մեծ քանակությամբ հավի միս, գոլորշու վրա պատրաստված կոտլետներ, պասին բնորոշ թեթև ուտեստներ, որոնք չեն ծանրաբեռնի մարսողական համակարգի աշխատանքը:  Խորհուրդ է տրվում երեք օր հետևել սննդակարգին: Սնունդը պետք է ուտել միայն խաշած վիճակում:  Խորհուրդ է տրվում ուտել հեղուկ շիլաներ, ոչ յուղոտ խաշած միս` մանրացված վիճակում, ոչ խիտ արգանակներ, խնձորի պյուրե, չրերի կոմպոտ: Պետք է ուտել ոչ մեծ չափաբաժիններով (մոտավորապես օրը 6 անգամ) և, ընդհանրապես, նվազեցնել ընդունվող սննդի ծավալը:

Երեք օր հետո կարելի է սննդակարգն ընդլայնել, սակայն դա պետք է անել աստիճանաբար: Սովորական սննդակարգին կարելի է անցնել, երբ տուժողն զգա, որ ստամոքսն այլևս գրգռված չէ: Սննդակարգին պետք է ուշադիր լինել հատկապես թունավորումից հետո երկու շաբաթների ընթացքում, քանի որ լիովին վերականգնման գործընթացը բավականին երկարատև է:

Խուսափեք շատ տաք կամ շատ սառը սննդից, այն պետք է լինի չափավոր տաք:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ
ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

  • Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
  • Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...

Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am
Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am

Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...

Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ
Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ

Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:


Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...

Բժշկի ընդունարանում
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...

Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3
Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3

Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...

Սալուտեմ 3.2021
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...

Սալուտեմ 3.2021
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3

Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է  կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...

Սալուտեմ 3.2021
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2

Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...

Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com

Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ