Ախտորոշում
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ՝
- երեխայի մոտ առկա բնածին արատներ, զարգացման շեղումներ,
- հասունացման տարիքի աղջիկների մոտ դաշտանի բացակայության և կարճահասակության պատճառներ,
- հասունացման տարիքի տղաների մոտ սեռական քրոմոսոմների հետ կապված շեղումներ՝ Ջակոբս, Քլայնֆելտերի համախտանիշներ,
- զույգերի մոտ կրկնվող վիժումներ, անպտղություն,
- նախածննդյան կարիոտիպի թեստավորում,
- արյան քաղցկեղի ախտորոշում։
Ի՞նչ նմուշներ են օգտագործվում կարիոտիպի հետազոտման համար
Կարիոտիպի թեստավորումը մարդու 46 քրոմոսոմի (23 զույգ) ուսումնասիրությունն է, ինչը ներառում է քրոմոսոմների քանակական և կառուցվածքային շեղումների գնահատումը:
Կարիոտիպի հետազոտության համար օգտագործվում են հետևյալ կենսաբանական նմուշները.
- արյուն,
- մաշկի նմուշ,
- ոսկրածուծ,
- շուրջպտղային հեղուկ,
- ընկերքի բիոպտատ:
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը՝
- կարիոտիպավորում
- ֆլյուորոցենտային in situ հիբրիդիզացիա (Fluorescence in situ Hybridization, FISH):
Կարիոտիպի հետազոտումը պահանջում է արհեստական պայմաններում բջիջների աճեցում, նրանց մշակում, որը տարբեր է՝ կախված կենսաբանական նմուշի տեսակից:
Կարիոտիպը հետազոտվում է բջիջների բաժանման մետաֆազային փուլում:
Ճշգրիտ պատասխանի համար չափազանց կարևոր է հետազոտված բջիջների քանակը և քրոմոսոմների որակը: Ամեն մի դեպքի համար վերլուծվում է նվազագույնը 8-10 բջիջներ, որոշ դեպքերում և ավել՝ հասցնելով ուսումնասիրված բջիջների թիվը 100-ի:
Կարիոտիպերի մշակումը և նրանց պահպանումը կատարվում է հատուկ ծրագարային միջոցներով:
FISH ` ֆլյուորոցենտային in situ հիբրիդիզացիա
Երբեմն վերջնական ճշգրիտ պատասխան ստանալու համար հարկ է լինում դիմել ավելի զգայուն FISH մեթոդին:
FISH թեստը դա թիրախային մեթոդ է: Նրա օգնությամբ գնահատվում է կոնկրետ գենոմային փոփոխության առկայությունը (հիվանդություն) կամ նրա բացակայությունը (նորմալ տարբերակ):
FISH-ն օգտագործվում է միկրոդելեցիաների համախտանիշների դեպքում, որոնց համար դասական կարիոտիպավորումը բավարար չէ:
Քաղցկեղային հիվանդությունները ևս ախտորոշվում են այս մեթոդով:
Հեռ․՝ 015 800 800
Երևան, Աբովյան փող., 34/3 շենք
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY7pIVv6' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384