Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների, տարբեր հիվանդությունների ժամանակ հայտնաբերվում են խնդիրների առկայությունը, գնահատվում անոթների պատերի վիճակը՝ նեղացումների աստիճանը, նրանց տեղակայումը, թրոմբների առկայությունը, անոթներում արյան հոսքի արագությունը և բնույթը:

Դուպլեքս հետազոտության ժամանակ  կիրառվում է գունային դոպլեր սքանավորում և սպեկտրալ դոպլեր վերլուծություն:

Սպեկտրալ դոպլեր վերլուծության միջոցով հետազոտվում է անոթներում արյան հոսքի արագությունը։ Մեթոդն անփոխարինելի է նյարդաբանական և անոթային խնդիրների հայտնաբերման ժամանակ: Անոթների դուպլեքս հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել անոթի լուսանցքում արյան շրջանառության ցուցանիշները՝ անոթների նեղացումների աստիճանները, անոթներում խցանումները թրոմբով և աթերոսկլերոտիկ վահանիկներով:

Դուպլեքս հետազոտությունը մեծ առավելություն ունի նախկինում կիրառվող նմանատիպ այլ հետազոտություններից (անոթների դոպլեր կամ դոպլերոգրաֆիա), որոնք թույլ էին տալիս գնահատել միայն արյան հոսքի արագությունը և ուղղությունը:

Հետազոտությունների ո՞ր խմբին է պատկանում անոթների դուպլեքս հետազոտությունը:


Այս հետազոտությունը ուլտրաձայնային  ախտորոշման տեսակ է: Մագիստրալ անոթների հետազոտության համար այն համարվում է ոսկե ստանդարտ։ Արմենիա ՀԲԿ-ում դուպլեքս հետազոտությունը ներդրվել է 2000 թվականին:

Որո՞նք են դուպլեքս հետազոտության առավելությունները:


Անոթների դուպլեքս ախտորոշման հիմնական առավելություններից են մեթոդի բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունը, կրկնակի հետազոտությունների հնարավորությունը, մատչելիությունը, անցավ լինելը։

Ո՞ր անոթներն են առավել հաճախ հետազոտվում:


Դժվար է ասել, թե որ համակարգն է ավելի հաճախակի հետազոտվում, քանի որ Արմենիա ՀԲԿ-ն բազմապրոֆիլ կլինիկա է, ներառում է նյարդավիրաբուժության, նյարդաբանական, անոթային վիրաբուժության և այլ բաժանմունքներ: Ի տարբերություն այլ կլինիկաների, մեզ մոտ կատարվում են միջամտություններ և՛ զարկերակների, և՛ երակների խնդիրների դեպքում:  

Ո՞ր գանգատների և հիվանդությունների ժամանակ է ցուցված դուպլեքս հետազոտությունը:


Վերջույթների անոթների դուպլեքս հետազոտությունը խորհուրդ է տրվում կատարել, երբ հիվանդը նշում է վերջույթների ջղաձգություն, վերջույթներում ծանրության զգացողություն, այրոց, սառնություն, ցավ, թմրածություն, խոցերի առկայություն, մաշկի գույնի փոփոխություն, մաշկին անոթային աստղիկների առկայություն, այտուց, անցողիկ կաղության առաջացում:

Իրականացվում է նաև պլանային վիրահատությունների դեպքերում (սիրտ-անոթային համակարգ, որովայն,  փոքր կոնք և վնասվածքաբանական, օրթոպեդիկ ախտաբանություններ)։ Գլխուղեղի անոթների դուպլեքս հետազոտություն խորհուրդ է տրվում կատարել գլխապտույտի, ականջներում աղմուկի առկայության, գիտակցության խանգարումների,  անհայտ ծագման հաճախակի գլխացավերի  ժամանակ:

Դուպլեքս հետազոտություն ցուցված է նաև համակարգային հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեղային արյան շրջանառության խանգարման պոտենցիալ պատճառներ են (շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, վասկուլիտներ և այլն):

Որքանո՞վ է մեթոդը վտանգավոր օրգանիզմի համար:


Այն համարվում է անվտանգ մեթոդ: Հետազոտվողի ճառագայթվելու հավանականությունը բացակայում է, քանի որ այն ոչ ճառագայթային հետազոտություն է: Դա հնարավորություն է տալիս հետազոտությունը կատարել  հղիներին, կերակրող մայրերին, նորածին երեխաներին:

Ինչպիսի՞ն է հետազոտության ճշգրտությունը և ինչի՞ց է կախված:


Ախտորոշման ճշգրտությունը կախված է և՛ մասնագետի  մասնագիտական հմտություններից, և՛ կիրառվող սարքի որակից ու բնութագրից: Արմենիա ՀԲԿ-ում  կիրառվող սարքը նորագույններից է և համարվում է լավագույնը:

Սարքը հնարավորություն է տալիս հետազոտել անոթներում նույնիսկ ամենաաննշան փոփոխությունները:

Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը և անհրաժե՞շտ են նախապատրաստական միջոցառումներ:


Հետազոտությունն իրականացվում է բուժառուի պառկած և կանգնած դիրքերում։ Նախապատրաստական միջոցառումների խիստ կանոնակարգ չկա: Որոշ անոթների արյան հոսքերի արագությունները ճշգրիտ գնահատելու համար  ցանկալի է հետազոտությունն իրականացնել բուժառուի հանգիստ վիճակում, և հետազոտությունից առաջ բուժառուն ալկոհոլ  և որոշ դեղեր պետք է չընդունի:

Որքա՞ն է հետազոտության տևողությունը և որքա՞ն հաճախ այն կարելի է կրկնել:


Հետազոտության տևողությունը մոտավորապես 15-30 րոպե է, իսկ հետազոտության պատասխանը տրամադրվում է ավարտից անմիջապես հետո: Հետազոտությունը կարելի է կրկնել ըստ անհրաժեշտության և հիվանդության ընթացքով պայմանավորված:

Եթե նույնիսկ գանգատներ չկան, 40 տարեկանն անց մարդկանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ կանխարգելիչ նպատակով անցնել անոթների դուպլեքս սքանավորում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ է ցույց տալիս արյան կենսաքիմիական հետազոտությունը և ինչպե՞ս է այն իրականացվում
Ի՞նչ է ցույց տալիս արյան կենսաքիմիական հետազոտությունը և ինչպե՞ս է այն իրականացվում

«Արյան կենսաքիմիա» բառակապակցությունը շատերին է ծանոթ, այն տեղեկատվական հետազոտություն է, որը տարբեր մասնագիտացմամբ բժիշկները հաճախ են պացիետներին նշանակում` հիվանդության ախտորոշման համար...

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Լաբորատոր հետազոտություններ
ԵՊԲՀ. Սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա. ախտորոշման և հետազոտման մանրամասներ
ԵՊԲՀ. Սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա. ախտորոշման և հետազոտման մանրամասներ

Սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիային վերաբերող հաճախ տրվող հարցերին է անդրադարձել ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի ղեկավար Կարինե Գյոզալյանը...

ԿՏ-ի և ՄՌՏ-ի տարբերությունները. armeniamedicalcenter.am
ԿՏ-ի և ՄՌՏ-ի տարբերությունները. armeniamedicalcenter.am

ԿՏ-ի և ՄՌՏ-ի հիմնական տարբերությունը պայմանավորված է նրանցում օգտագործվող տարբեր ֆիզիկական երևույթներով: ԿՏ-ի դեպքում դա ռենտգենյան ճառագայթումն է, որը պատկերացում է տալիս նյութի ֆիզիկական վիճակի մասին...

Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...

Շնչառական համակարգ
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Թերապիա
Ախտորոշիչ լապարոսկոպիա. morevmankan.am
Ախտորոշիչ լապարոսկոպիա. morevmankan.am

Ախտորոշիչ լապարոսկոպիան քիչ ինվազիվ (առանց վիրահատական միջամտության) վիրահատություն է, որը բժշկին հնարավորություն է տալիս տեսնելու որովայնի խոռոչի օրգանները և նվազագույն վիրահատական միջամտությամբ ստանալու...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Բջջաբանական հետազոտության կարևորությունը. հարցազրույց բժիշկ-բջջաբան Կարինե Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Բջջաբանական հետազոտության կարևորությունը. հարցազրույց բժիշկ-բջջաբան Կարինե Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բջջաբանական հետազոտությունը:

Բջջաբանական հետազոտությունը հետազոտվող պատրաստուկի մեջ բջջային տարրերի ձևաբանական կառուցվածքի գնահատումն է...

Լաբորատոր հետազոտություններ
ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները
ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները

Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...

Ուրո-անդրոլոգիա
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...

Ուռուցքաբանություն
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ուռուցքաբանություն
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Թերապիա
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ