Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս:

Որո՞նք են կոլոնոսկոպիայի ցուցումները:

Կոլոնոսկոպիա ցուցված է հետևյալ գանգատների դեպքում՝ որովայնի շրջանի ցավեր, փորլուծություն, փորկապություն, արյունահոսության արդյունքում` ձյութանման կղանքը կղանքի մեջ լորձի առկայություն, սրտխառնոց, փսխում, քաշի կորուստ:

Հետազոտությունը նշանակվում է հետևյալ հիվանդությունների ժամանակ՝ խոցային կոլիտ և Կրոնի հիվանդություն (ախտանշաններով նման են և միմյանցից տարբերում են հյուսվածաբանական քննության արդյունքում), գրգռված աղու համախտանիշ, կոլիտ (պրոկտիտ, պրոկտոսիգմոիդիտ, ձախակողմյան կոլիտ, սուբտոտալ կոլիտ, տոտալ կոլիտ), ուռուցքներ, ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված որոշ խնդիրներ:

Ո՞ր դեպքերում է կոլոնոսկոպիան հակացուցված:

Կոլոնոսկոպիան հարաբերականորեն ցուցված չէ աղիքային անանցանելիության ժամանակ, որովհետև այդ դեպքում կա պերֆորացիայի վտանգ, երբ կարող է վնասվել աղիքի պատը:

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտության:

Կոլոնոսկոպիկ հետազոտությանը նախապատրաստվելը փոքր ինչ բարդ է. անհրաժեշտ է պատրաստվել նախապես՝ 2-3 օր առաջ: Այդ օրերին պետք է հետևել կոնկրետ սննդակարգի և նախավերջին օրը հատուկ փոշիով՝ մոդիպրեդով, պետք է մաքրել ամբողջ հաստաղիքային համակարգը, որպեսզի հետազոտության ժամանակ պատկերը լինի լիովին տեսանելի և հասանելի:

Դա կարևոր է ճշգրիտ ախտորոշման համար, քանի որ լուսանցքում անգամ մի փոքր պարունակություն մնալու դեպքում կարող է խնդիրներ առաջացնել: Նման դեպքերում հետազոտությունը դադարեցվում է, և բուժառուին հրահանգվում է՝ պատշաճ կերպով աղիները մաքրած ներկայանալ:

Ինչպիսի՞ անզգայացում է կիրառվում:

Կոլոնոսկոպիկ հետազոտության ժամանակ պարտադիր կատարվում է ընդհանուր անզգայացում, որովհետև դա բավականին ցավոտ միջամտություն է և, ի տարբերություն ստամոքսի հետազոտության, այս հետազոտության տևողությունն ավելի երկար է:

Ինչպե՞ս է իրականացվում:

Կոլոնոսկոպիկ գործիքը Օիմպուս ընկերության գրեթե նույն գաստրոսկոպիկ սարքն է, պարզապես այս դեպքում հետազոտվում է հաստաղիքային համակարգը:

Կոլոնոսկոպիկ հետազոտությունը տևում է մոտավորապես 10-15 րոպե՝ կախված բուժառուի հաստաղիքային համակարգի կառուցվածքից և ընդհանուր վիճակից: Լինում են դեպքեր, երբ որոշ չափով ավելի կամ պակաս տևողություն է ունենում: Ավելի երկար է տևում, եթե հայտնաբերվում են պոլիպներ և պետք է կատարվի հյուսվածաբանական քննություն՝ բիոպսիա, պարզելու առկա խնդիրը, և եթե առկա է արյունահոսություն, ապա այն անհրաժեշտ է դադարեցնել:

Պոլիպները հեռացվում են անպայման բիոպսիայից և հետազոտումից հետո, երբ պարզ է դառնում, որ դրանք բարորակ են:

Կոլոնոսկոպիկ հետազոտությունների պատասխանը տրվում է հետազոտությունից մի քանի րոպե անց:

Եթե ենթադրվում է, որ խնդիրը միայն հաստաղիքային չէ, բուժառուն ուղարկվում է ՈՒՁ հետազոտության կամ համակարգչային տոմոգրաֆիայի:

Հաճա՞խ են հիվանդները դիմում այս հետազոտությանը:

Երբեմն հիվանդները՝ տեսնելով կոլոնոսկոպիկ սարքը, հրաժարվում են հետազոտությունից: Այստեղ արդեն կարևոր է բժշկի ճիշտ, հմտորեն բացատրությունը, որ կարողանա հոգեբանորեն հիվանդին պատրաստել և ազատել նրան անհիմն վախերից:

Ժամանակին բժշկի չդիմելու, չհետազոտվելու, բուժում չստանալու արդյունքում ՝ հաստ աղու մակերեսային բորբոքման՝ հասարակ կոլիտի ժամանակ անգամ, կարող են առաջանալ էրոզիվ՝ խոցային օջախներ, նույնիսկ ուռուցքային բարդություններ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.

Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ