Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Մեզի լաբորատոր հետազոտություն. ինչպե՞ս ճիշտ հանձնել. armeniamedicalcenter.am

Մեզի լաբորատոր հետազոտություն. ինչպե՞ս ճիշտ հանձնել. armeniamedicalcenter.am

Ե՞րբ է նշանակվում մեզի հետազոտություն:

Մեզի լաբորատոր հետազոտություն նշանակվում է:

  • առողջության վիճակի հետազոտման և կանխարգելիչ ստուգման ժամանակ,
  • հղիության ծրագրային այցերի ժամանակ,
  • միզարձակման համակարգի հիվանդությունների՝ ցիստիտի, պիելոնեֆրիտի և այլ դեպքերում,
  • շաքարային դիաբետի և նրա ախտորոշման ժամանակ,
  • մի շարք այլ հիվանդությունների ախտորոշման ժամանակ,
  • որոշ հիվանդություններից հետո (քութեշ, անգինա և այլն) առողջական վիճակը պարզելու համար,
  • բուժման կուրսից հետո առողջական վիճակի գնահատման համար:


Մեզի հետազոտության ժամանակ ամենակարևոր ցուցանիշները և փոփոխությունները

  • մեզի գույնը. դեղինի տարբեր երանգներ:
  • թափանցիկությունը. պղտորության ցանկացած արտահայտություն կարող է ախտաբանական գործընթացի նշան լինել` լեյկոցիտների քանակի ավելացում, մանրէների կամ աղերի առկայություն:
  • Թանձրությունը. տեսակարար կշիռը կախված է մեզում առկա նյութերի խտությունից՝ միզաթթու, միզանյութ, կրեատինին, աղեր, ցածր տեսակարար կշիռը կարող է պիելոնեֆրիտի նշան լինել, բարձր տեսակարար կշիռը վկայում է սիրտ-անոթային համակարգի, շաքարային դիաբետի կամ գլոմերուլոնեֆրիտի մասին:
  • Թեզի ռեակցիան` pH (թթվա-հիմնային հավասարակշռություն), կարող է լինել թույլ թթվային, չեզոք կամ թույլ հիմնային: Այս ցուցանիշի վրա կարող են տարբեր արտաքին գործոններ ազդել՝ դեղերի, վիտամինների օգտագործում, կենսակերպ, սնունդ (մսեղենը բարձրացնում է թթվայնությունը, իսկ բանջարեղենային սնունդը դարձնում է թույլ հիմնային): pH-ի փոփոխությունը կարող է դիտվել նաև երիկամների հիվանդությունների և տարբեր բորբոքային գործընթացների ժամանակ: Բարձր pH-ը կամ բարձր թթվությունը հնարավոր է ջրազրկման ժամանակ, դիառեայի, շաքարային դիաբետի դեպքում:
  • Սպիտակուց. նորմայում այն բացակայում է, առկա է միայն ախտաբանական վիճակների դեպքում:
  • Գլյուկոզա. նորմայում պետք է չհայտնաբերվի: Օրինակ, հղիության երկրորդ, երրորդ եռամսյակներում այն կարող է վկայել հեստացիոն շաքարային դիաբետի մասին, որն անցնում է ծննդաբերությունից հետո, և ի հայտ է գալիս հորմոնների բարձր քանակի արդյունքում:  Ամեն դեպքում, դա նշան է սննդի և կենսակերպի վերանայման:
  • Բիլիռուբին և ուրոբիլինոգեն. լեղային պիգմենտներ են:
  • Էրիթրոցիտներ և լեյկոցիտներ, էպիթելային բջիջներ, մանրէներ և սնկեր. յուրաքանչյուրի մեծ քանակով առկայությունը վարակային և բորբոքային գործընթացների մասին է վկայում:


Ինչպե՞ս հանձնել մեզը` հետազոտության համար:

  • Մեզը պետք է հանձնել առավոտյան, որի դեպքում ամենաճիշտ արդյունքը կարելի է ստանալ: Այն ցանկալի է վերցնել երկրորդ միզարձակման ժամանակ կամ առաջին շիթից հետո:
  • Նախքան մեզը վերցնելը պետք է ապահովել շեքի շրջանի հիգիենան:
  • Մեզը պետք է հավաքել մաքուր տարայում, ցանկալի է այն ձեռք բերել դեղատնից:
  • Մեզը պետք է լաբորատորիա հասցնել 2-3 ժամվա ընթացքում:
  • Մեզը հանձնելու նախորդ օրը պետք է բացառել ալկոհոլի օգտագործումը, խուսափել սթրեսից, նվազագույնի հասցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
  • Հեղուկի և ջրի օգտագործման քանակը պետք է չփոխել:
  • Որպեսզի հնարավոր լինի գնահատել մեզի գույնը, նախորդ օրը սննդի մեջ պետք է չօգտագործել բազուկ, գազար և ծնեբեկ, որոնք կարող են փոխել գույնը:
  • Մեզը հանձնելիս անհրաժեշտ է զգուշացնել օգտագործվող պատրաստուկների մասին, քանի որ որոշ դեղեր կարող են ազդել ցուցանիշների վրա:
  • Կանանց խորհուրդ չի տրվում մեզ հանձնել դաշտանի օրերին:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.

Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ