Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Ե՞րբ է պետք անցնել համակարգչային տոմոգրաֆիա` կորոնավիրուսի ժամանակ. mednews.am

Ե՞րբ է պետք անցնել համակարգչային տոմոգրաֆիա` կորոնավիրուսի ժամանակ. mednews.am

Համակարգչային տոմոգրաֆիան համարվում է առաջնային ու կարևոր հետազոտություն կորոնավիրուսային թոքաբորբի ախտորոշման հարցում: Արթմեդ բժշկական կենտրոնի ճառագայթաբան, համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետ Մարգարիտա Հարությունյանը, որ կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից աշխատում է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով, կարծում է, որ կորոնավիրուսի նոր փուլը Հայաստանում մարդիկ ավելի թեթև են տանում, չնայած նրան, որ բրիտանացի մասնագետները կանխատեսում էին, որ կովիդի նոր պիկի ժամանակ վարակվելիությունը լինելու է ցածր, մահացությունը՝ բարձր:

Մարգարիտա ՀարությունյանԲժշկուհի Հարությունյանը խորհուրդ է տալիս պացիենտներին կովիդի նախանշաններ ունենալու դեպքում ինքնուրույն չորոշել՝ պե՞տք է անցնել համակարգչային տոմոգրաֆիա, թե ոչ. “Համակարգչային տոմոգրաֆիան կովիդ թոքաբորբերի համար առաջնային է, բայց քանի որ այն ճառագայթում է հիվանդներին, կարևոր է այն կատարել ըստ կլինիցիստ գործընկերների ցուցումի: Բուժող բժիշկներն են որոշում՝ երբ արժե կատարել հետազոտությունը: Հիմնականում պացիենտնեին հետազոտում ենք գանգատների ի գայտ գալուց հետո 6-ից 7-րդ օրը, բայց եթե օրինակ մի քանի օր ինտենսիվ ջերմում են, ջերմությունը կայուն բարձր է 38 աստիճանից, հետազոտում ենք՝ չսպասելով 6-րդ օրվան: Ինչ վերաբերում է հետազոտությունը կրկնելուն, ապա, ըստ ուղեցույցների, մինչև 50 տոկոսը ախտահարված թոքերի դեպքում հաջորդ հետազոտությունը կատարում ենք 6 ամիս հետո, 50 և ավել տոկոս ախտահարման դեպքում հաջորդ հետազոտությունը սովորաբար կրկնում ենք 3 ամիս հետո”,- ասում է նա:

Սակայն պատահում է նաև, որ հետազոտությունը կրկնում են նույն ամսվա մեջ երկրորդ անգամ. “Հատկապես ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտների բուժման ժամանակ , որը միանշանակ կատարվում է կլինիցիստների ցուցումով:
 Ծավալուն թոքաբորբերի ժամանակ նրանց հաճախ են նշանակում հորմոնոթերապիա, և հիվանդների մոտ շնչահեղձություն է առաջանում: Բարեբախտաբար սովորաբար պարզվում է, որ այլ բարդություններ թոքերում չկան, սպիեր են միայն՝ ֆիբրոզ ձգաններ, որոնց ներծծումը ժամանակ է պահանջում”,-ասում է նա:

 

համակարգչային տոմոգրաֆիա կորոնավիրուսի ժամանակ
Լինում է նաև, որ պացիենտները գալիս են հետազոտվելու կովիդի կապացությամբ ու հայտնաբերում են նաև այլ հիվանդություններ. “Oրինակ կարող են թոքի փոքր ուռուցքներ լինել, վահանագեղձի գոյացություններ, կրծքագեղձի խնդիրներ, իհարկե այս պարագայում խորհուրդ ենք տալիս նախ բուժել կովիդը, հետո զբաղվել նաև այս խնդիրներով”:

 

համակարգչային տոմոգրաֆիա կորոնավիրուսի ժամանակ
Մարդկանց նաև շատ է հետաքրքրում հարցը, թե արդյոք թոքային ախտահարումները հետագայում թոքի հետ կապված այլ խնդիրներ չեն ստեղծում. “ Ես նման դեպքի չեմ հանդիպել, սովորաբար զուտ ֆիբրոզներ են մնում, անգամ մեկ տարի հետո հետազոտելիս դժվար է հասկանալը, որ ֆիզրոզները կոնկրետ կովիդի հետևանք են, սակայն ցավոք, պացիենտների մոտ կովիդի արդյունքում այլ օրգաններում են խնդիրներ առաջանում՝օրինակ աղեստամոքային խնդիրներ, նյարդային խնդիրներ, սիրտ-թոքային բարդություններ, իսկ քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ նույնիսկ բուժման ֆոնին դիտվում է բացասական դինամիկա »,- ասում է նա: Բժշկուհին նաև մեկնաբանում է, թե ինչպես է լինում, որ թեստը բացասական է լինում, իսկ համակարգչային տոմոգրաֆիան կովիդ թոքաբորբ է ցույց տալիս. “Այո լինում են դեպքեր, այստեղ պատճառները մի քանիսն են, նախ ճիշտ ժամանակ չեն թեստը հանձնում, չեն պահպանում տեստավորման կանոնները , որոնք պացիենտին պետք է բացատրի բուժող բժիշկը, այդ իսկ պատճառով առանց բժշկի ցուցումի պետք չէ թեստավորվոել: Բացի այդ կարող է լինել դեպք, երբ ինչ ինչ պատճառներով ընկնում է անձի իմունիտետը ու մարդը վարակվում է կովիդ 19-ով: Նշեմ, որ մենք համակարգչային տոմոգրաֆիայով տեսնում ենք, որ վիրուսային թոքաբորբ է, բայց հստատկեցնելու համար, թե հատկապես ինչ վիրուս է, հաշվի ենք առնում նաև թեստի պատասխանը, քանի որ թոքաբորբը պարտադիր չի, որ կովիդի հետևանք լինի”: Փորձառու մասնագետը նկատում է, որ կովիդի հետ ուղղակի պետք է սովորել ապրել, միշտ հետևել հիգիենայի կանոններին. “Սա արհեսածին վիրուս է, որ աստիճանաբար մարելու է, մեր խնդիրն է ժամանակի մեջ առավելագույնս խուսափել վարակվելուց”,- եզրափակում է բժշկուհին ու նորից անցնում գործի, քանի որ դեպքերի աճը թույլ չի տալիս երկարատև կտրվել աշխատանքից:

 

համակարգչային տոմոգրաֆիա կորոնավիրուսի ժամանակ

 

Սկզբնաղբյուր. mednews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.

Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ