Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Կապույտ շրջանակներ աչքերի տակ. armeniamedicalcenter.am

Կապույտ շրջանակներ աչքերի տակ. armeniamedicalcenter.am

Աչքերի տակ կապույտ շրջանակները վատացնում են մարդկանց արտաքին տեսքը, և դա ծանր են տանում հատկապես կանայք: Խնդիրն այն է, որ մաշկն աչքերի շուրջ շատ զգայուն է և նուրբ: Նրա արտաքին շերտի` էպիդերմիսի հաստությունն ընդամենը 0,05 մմ է, իսկ, օրինակ, այտերի մաշկինը` մինչև 0,3 մմ:

Բացի այդ, աչքերի շրջանում մաշկը զուրկ է ճարպային բջջանքից, ճարպագեղձերից, կոլլագենի քանակը նվազագույն է, իսկ էլաստինն ընդհանրապես բացակայում է:  Առանձնահատկություններից է նաև այն, որ այս շրջանում մազանոթային ցանցը խիստ մակերեսային է: Այդ պատճառով արյան շրջանառության ցանկացած խանգարում կարող է բերել մաշկի գույնի փոփոխության: Կապույտ շրջանակներն աչքերի շուրջ առաջանում են այն պատճառով, որ մուգ մազանոթային արյունը թափանցում է նուրբ մաշկի տակից, իսկ արյան մուգ գույնն առաջանում է նրա մեջ ածխաթթվի հետ միացած հեմոգլոբինի քանակի բարձրացման պատճառով:

Աչքերի շուրջ կապույտ շրջանակների առաջացման պատճառները

Դրանք բավականին շատ են, ընդ որում, կարող են լինել հիվանդությունների հետևանք, բայց նաև` նորմայի տարբերակ:

Պատճառներից են.

  • ժառանգականությունը. մաշկի կառուցվածքի և գանգոսկրի անատոմիայի գենետիկ յուրահատկությունները, մազանոթային արտահայտված ցանցը, խորը ակնաճեղքերը,
  • տարիքը. տարիների հետ մաշկն ավելի է բարակում և մազանոթային ցանցը դառնում է առավել նկատելի:



Ախտաբանական պատճառներ

  • Երիկամների հիվանդություններ:  Երիկամների աշխատանքի խաթարման ժամանակ հեղուկն օրգանիզմից բավարար քանակով չի հեռանում և կուտակվում է միջբջջային տարածության մեջ` ճնշելով մանր անոթները, և, առաջին հերթին, դա արտահայտվում է աչքերի տակ:
  • Սիրտ-անոթային հիվանդություններ: Այս ախտաբանություններին հատուկ է արյան անբավարար հարստացումը թթվածնով, նաև լյարդի աշխատանքի խանգարումը, որի դեպքում աչքերի տակ կապտությունը դեղնավուն երանգ է ունենում:
  • Բրոնխաթոքային հիվանդություններ: Այս դեպքերում թթվածնի քանակն անբավարար է մուտք գործում շնչառական համակարգ և, արդյունքում, թթվածնի քանակն արյան մեջնվազում է:
  • Քթի ծոցերի բորբոքումներ, սուր ռինիտ: Այս հիվանդությունների ժամանակ լինում է շրջակա հյուսվածքների այտուց, արդյունքում` երակային արյան տեղային կանգ:
  • Աչքերի տակ կապույտ շրջանակներ կարող են առաջանալ նաև վահանագեղձի ախտաբանությունների, ալերգիկ ռեակցիաների, վիտամինային անբավարարություների (հատկապես A, C, K) ժամանակ:



Աչքերի կապույտ շրջանակների պատճառներ` անառողջ ապրելակերպի արդյունքում

  • ֆիզիկական գերծանրաբեռնվածություն,
  • նյարդային գերհոգնածություն, սթրեսներ,
  • անբավարար քուն,
  • թթվածնային անբավարարություն. մշտական ներկայություն` տոթ տարածքում, նստակյաց ապրելակերպ,
  • վնասակար սովորություններ` ծխելը, ալկոհոլի օգտագործումը, աղի սննդի օգտագործումը, որի ժամանակ, մուգ շրջանակներից զատ, լինում է նաև այտուց,
  • նիհարելու նպատակով` խիստ սննդակարգերը (աչքերի շուրջ նուրբ մաշկյը չի հասցնում հարմարվել քաշի փոփոխությանը):



Ինչպե՞ս ազատվել աչքերի շուրջ կապույտ շրջանակներից


Պետք է, նախ, պարզել դրանց առաջացման պատճառը և պայքարել դրա դեմ:

Եթե պատճառը սխալ ապրելակերպն է, խնդիրը կարգավորելը դժվար չէ. բավական է հրաժարվել ծխախոտից, ալկոհոլից, վերանայել աշխատանքի և հանգստի ռեժիմը` խուսափել գերհոգնածությունից, սթրեսային վիճակներից,  քնել 6-8 ժամ, ամեն օր զբոսնել մաքուր օդում, քնելուց առաջ չօգտագործել մեծ քանակի հեղուկներ, նվազեցնել օգտագործվող աղի քանակը:

Եթե այդ ամենը չեն օգնում, ուրեմն պետք է հետազոտվել, որպեսզի պարզվեն դրա խորքային, հիվանդագին պատճառները:

Բայց երբեմն այդ շրջանակները մաշկի առանձնահատկություն են և ոչ մի կարգավորմամբ չեն անցնում, որոնք առաջանում են արդեն մանկական տարիքում: Նման իրավիճակում կարող են օգնել հատուկ քսուկները և կոսմետոլոգիական միջամտությունները: Հաճախ կիրառում են են ֆոտոերիտասարդացումը, լազերային կամ միկրոէլեկտրաթերապիան, սարքերի օգնությամբ լիմֆոդրենաժային մերսումը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գաստրոսկոպիա. հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am
Գաստրոսկոպիա. հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություն է գաստրոսկոպիան:

Գաստրոսկոպիան կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու կոճղեզի, ավելի խորը՝ դիստալ հատվածների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:

Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...

Ակնաբանություն
Սպերմագրամա. urolog.am
Սպերմագրամա. urolog.am

Նախապատրաստում

Սերմնահեղուկի հետազոտման համար անհրաժեշտ է սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալ 2-7  օր...

Ուրո-անդրոլոգիա
Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան. oncology.am
Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան. oncology.am

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ...

Ուռուցքաբանություն
Օնկոմարկերներ. ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման մեթոդների վարկանիշը. oncology.am
Օնկոմարկերներ. ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման մեթոդների վարկանիշը. oncology.am

Օրգանիզմում ուռուցքային գործընթացի սկիզբը կարելի է հայտնաբերել առնվազն հինգ եղանակով, ընդ որում, մեկի կիրառումը, սովորաբար, պահանջում է մյուսի իրականացումը, որն առավել հստակեցնող և տեղեկատվական է...

Ուռուցքաբանություն
Էխոսրտագրություն. morevmankan.am
Էխոսրտագրություն. morevmankan.am

Էխոսրտագրությունը սրտի ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել սրտի աշխատանքի, կառուցվածքի, ֆունկցիոնալ փոփոխությունների և այլ հատկանիշների մասին...

Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան. nairimed.com
Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան. nairimed.com

Կոլոռեկտալ ուռուցքը կանխարգելելու համար կիրառվում է, այսպես կոչված` թաքնված արյան թեստ: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք գենետիկայում ունեն կոլոռեկտալ քաղցկեղի բարձր ռիսկ, այսինքն, առաջին կարգի հարազատների մոտ եղել է...

Ուռուցքաբանություն Բժշկի ընդունարանում
Հեշտոցային քսուկների մանրադիտակային հետազոտում. abmed.am
Հեշտոցային քսուկների մանրադիտակային հետազոտում. abmed.am

Հետազոտման մեթոդը՝ մանրադիտակային:

Հետազոտության նյութը՝ քերուկ հեշտոցից, արգանդի վզիկից, միզուկից:

Նախապատրաստում: Հետազոտման նյութը վերցվում է բժիշկ-ուրոլոգի կամ գինեկոլոգի կողմից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Լաբորատոր հետազոտություններ
Արյունահոսության ժամանակի որոշում (ըստ այվի). abmed.am
Արյունահոսության ժամանակի որոշում (ըստ այվի). abmed.am

Հետազոտության նյութը. մազանոթային արյուն


Հետազոտության եղանակը. մաշկի ստանդարտ վնասման պահից մինչև արյունահոսության դադարեցման ժամանակի որոշում...

Լաբորատոր հետազոտություններ
Ինչի՞ մասին է վկայում մեզի գույնը. urolog.am
Ինչի՞ մասին է վկայում մեզի գույնը. urolog.am

Արդյո՞ք ուշադրություն եք դարձնում մեզի գույնին, երբ այն ձեռք է բերում անսովոր երանգ։ Թափանցիկ մեզը կարող է նշանակել, որ չափազանց շատ եք սուրճ խմում, մինչդեռ կարմիր գույնը կարող է լուրջ հիվանդությունների ազդակ լինել...

Միզային համակարգ
Մեզի տարբեր հետազոտությունների հանձնման կանոնները. abmed.am
Մեզի տարբեր հետազոտությունների հանձնման կանոնները. abmed.am

Նախքան մեզի հետազոտությունը խորհուրդ չի տրվում այնպիսի մրգեր և բանջարեղեն ընդունել, որոնք կարող են ազդել մեզի գույնի վրա, ինչպիսիք են` ճակնդեղը, գազարը և այլն, միզամուղների ընդունումը նույնպես արգելվում է...

Լաբորատոր հետազոտություններ
Խորխի քննության նախապատրաստում. abmed.am
Խորխի քննության նախապատրաստում. abmed.am

Բերանի խոռոչի մանրակրկիտ լվացումից հետո (ատամների մաքրում և ողողում` եռացրած ջրով) ստերիլ տարայի մեջ հավաքում են առավոտյան խորխի չափաբաժինը: Ախտորոշիչ արժեք է ներկայացնում լորձային կամ լորձաթարախային...

Լաբորատոր հետազոտություններ
Բկանցքից` քսուկ և մանրէաբանական հետազոտություն. abmed.am
Բկանցքից` քսուկ և մանրէաբանական հետազոտություն. abmed.am

Շատ կարևոր է նախքան բկանցքի քսուկ վերցնելը և մանրէաբանական հետազոտությունից ձեռնպահ մնալ սննդի ընդունումից և ատամները լվանալուց: Խմել կարելի է: Սնունդը, ատամի մածուկը և, նույնիսկ, վերջինիս մնացորդներն...

Լաբորատոր հետազոտություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ